Posted in Մայրենի

Տնային աշխատանք – 13.09.2022

1. Գրի՛ր բառեր, որոնց մեջ է հնչյունն արտահայտվի է տառով`

 ա) բառասկզբում,

էներգիա, էնցիկլոպեդիա

 բ) բառամիջում,

էլեկտրոէներգիա, վայրէջք

 գ) բառավերջում:

երբևէ, ինչևէ

2. Գտի՛ր սխալ գրությամբ բառերը և ուղղի՛ր:

 Ա.Համարձակ, բարձունք, վերադարձ, վարձատրել, հարցուփորձ, հարձակում, մրցույթ:

Բ. Դեղձ, դաղձ, դեղձանիկ, բաղձանք, օձանման, ատաղձագործ:

3. Գտի՛ր սխալ գրությամբ բառերը և ուղղի՛ր:

 Ա. Զմրուխտ, ապուխտ, բախտավոր, թախտ, խեղդել, կխտար, խրոխտ, ողկույզ, տախտակ, նախկին:
 Բ. Ճեղքել, կմախք, աղքատ, կողպեք, վխտալ, եղբայր, սանդուղք:

4. Կետերի փոխարեն տ, դ, կամ  թ գրի՛ր:

Ընթացք, ընդարձակ, անընդհատ, ընդմիջել, ընդհանուր, ընդամենը, ընթանալ, ընտրել, ակնթարթ, անդադար, ընթերցել, ընդառաջ, անընթեռնելի:

5. Պարզի՛ր, թե ինչի՛ հիման վրա է կազմվել բառաշարքը և ավելացրո՛ւ նոր բառեր:

 Արևմտաեվրոպական, Ոսկեվազ, դափնեվարդ, վարդավառ, լուսամուտ, շոգեքարշ, ատամնաբույժ, ննջասենյակ:

Posted in Մայրենի

Տնային աշխատանք – 05.09.2022

1. Սովորական մի առավոտ նկարագրի՛ր այնպես, որ զգացվի՝ 

ա) քո առավոտները սիրում ես,

Աշխատանքային օրը ես արթնանում եմ ժամը 07:00-ին, լվանում եմ նախաճաշս, հագնվում եմ, իսկ 08:00-ին նստում եմ ավտոբուս, իսկ 9-ին հայտնվում եմ դպրոց, ճիշտն ասած, շատ ձանձրալի է ամեն օր նույնը կրկնվում է ոչ անակնկալներ են սպասվում, քանի դեռ վերելակը չի փչացել

 բ) միապաղաղությունը քեզ հոգնեցրել է,

Այո, ես շատ հոգնած եմ, ուզում եմ միաժամանակ մի քանի բան անել և ավարտել։

 գ) ինչ-որ անակնկալ է սպասվում:

Ամեն օր սպասում եմ այս անակնկալներին

2. Տեքստը համառոտ փոխադրի՛ր և հետևություննե՛ր արա:

    Իրադարձություններով առավել հարուստ ճամփորդություններից մեկը կապված է հանիրավի մոռացված Լա Կոնդամինի անվան հետ: Այդ ֆրանսիացին արկածներով լի իր կյանքն սկսեց որպես զինվոր, սակայն շուտով ծառայությունը թողեց, որովհետև մեղանչել էր ռազմական կարգապահության հանդեպ: Երեսուն տարեկանում Ֆրանսիայի ակադեմիայում քիմիկոսի պաշտոն էր վարում: Քիչ անց նրան Պերուում են հանդիպում, որտեղ աստղագիտական չափումներով Երկրի սեղմվածությունն էր ուզում որոշել: Այդ աշխատանքներն ավարտելուց հետո, փոխանակ ընկերների հետ նավ նստելու, Լա Կոնդամինը որոշեց արևմուտքից արևելք կտրել-անցնել Հարավային Ամերիկա մայրցամաքը, որն այդ ժամանակ դեռ ամբողջովին ուսումնասիրված չէր եվրոպացիների կողմից:

Կուսական անտառի լիանաների հյուսվածքներով խճողված թավուտները կտրատելով`նա  իր փոքրիկ ջոկատով հասավ Չիմչինե գետի հովիտը: Այնտեղ ճանապարհորդները լաստանավ հյուսեցին և ջրապտույտներով ու ջրվեժներով հարուստ Ամազոն գետով շարունակեցին իրենց ուղին: Շուտով ալիքները լաստանավի վրայից քշեցին-տարան արշավախմբի ամբողջ հանդերձանքը: Մի քանի տեղ գետի հունը նեղանում էր, և ջրի ամբողջ զանգվածն ահեղ որոտով ներքև էր սուրում: Հետո նրանց առջև բացվեց մի նոր, երբևիցե չտեսնված աշխարհ: Լողում էին ծովի պես անծայրածիր ջրային տարածությունով, միայն թե ջուրն անուշահամ էր ու բաժանվում էր ճյուղերի, գետախորշերի, գետաբազուկների: Մի տեղ էլ լաստանավը քայքայվեց, հարկ եղավ փոխել:

     Երբ մի օր Լա Կոնդամինն ու իր ուղեկիցները հայտնվեցին, նրանց ծանոթները թերահավատությամբ աչքերն էին տրորում, չէ՞ որ նրանց մեկնելու օրվանից չորս ամիս էր անցել: Արևադարձային անտառներով չորս հազար կիլոմետր անցնելը հեշտ չէ. նրանց արդեն զոհված էին համարում:

Posted in Մայրենի

Ուսումնական ամառ – 03.09.2022

Արհեստական ​​բանականություն. համառոտ պատմություն, զարգացում, հեռանկարներ (Թարքմանչական աշխատանք)

Այսօր տեխնոլոգիան զարգանում է աներևակայելի արագությամբ։ Նախկինում այն ​​հնարավորությունները, որոնք, թվում էր, հասանելի էին միայն պրոֆեսիոնալ գիտնականներին, հասանելի են բոլորին ժամանակակից կյանքում։

Այդ բեկումներից մեկը արհեստական ​​ինտելեկտն է, որը ամուր հաստատվել է մարդկային կյանքի բազմաթիվ ոլորտներում: Այսօր մենք կխոսենք այն մասին, թե ինչ է AI-ն, ինչպես է այն առաջացել, որտեղ է այն օգտագործվում և ինչով է այն տարբերվում մարդու մտքից:

Ինչ է արհեստական ​​ինտելեկտը

Արհեստական ​​ինտելեկտը խելացի համակարգի հատկությունն է՝ կատարելու այն գործառույթներն ու խնդիրները, որոնք սովորաբար բնորոշ են բանական էակներին:

Սա կարող է լինել ինչ-որ ստեղծագործական ունակությունների դրսեւորում, տրամաբանելու հակում, ընդհանրացում, նախկին փորձի հիման վրա սովորելը և այլն:

Արհեստական ​​բանականություն – ինչ է դա Դրա մշակմամբ զբաղվում է գիտության ուղղությունը, որի շրջանակներում իրականացվում է մարդու գործունեության այն առաջադրանքների ապարատային կամ ծրագրային մոդելավորում, որոնք համարվում են ինտելեկտուալ։

AI-ն հաճախ հասկացվում է նաև որպես ՏՏ-ի ուղղություն, որի հիմնական նպատակը համակարգչային համակարգերի միջոցով ողջամիտ գործողությունների և հիմնավորման վերստեղծումն է:

Արհեստական ​​ինտելեկտի առաջացման և զարգացման պատմությունը

Արհեստական ​​ինտելեկտ տերմինն առաջին անգամ հիշատակվել է 1956 թվականին՝ ֆունկցիոնալ ծրագրավորման հիմնադիր և Lisp լեզվի գյուտարար Ջոն Մաքքարթին Դարթմութի համալսարանում կայացած կոնֆերանսի ժամանակ։

Այնուամենայնիվ, նման համակարգի գաղափարը ձևավորվել է 1935 թվականին Ալան Թյուրինգի կողմից: Գիտնականը տվել է վերացական հաշվողական մեքենայի նկարագրությունը, որը բաղկացած է անսահմանափակ հիշողությունից և հիշողության միջով ետ ու առաջ շարժվող սկաներից:

Սակայն ավելի ուշ՝ 1950 թվականին, նա առաջարկեց խելացի համարել այն համակարգերը, որոնք հաղորդակցության մեջ չեն տարբերվի մարդկանցից։ Միևնույն ժամանակ Թյուրինգը մշակեց էմպիրիկ թեստ՝ մեքենայական ինտելեկտի գնահատման համար։

Այն ցույց է տալիս, թե արհեստական ​​համակարգը որքանով է առաջադիմել հաղորդակցվել սովորելու հարցում, և արդյոք այն կկարողանա անձնավորել մարդուն: Արհեստական ​​ինտելեկտի ամենավաղ հաջողված ծրագիրը ստեղծվել է Քրիստոֆեր Սթրեյչի կողմից 1951 թվականին:

Իսկ արդեն 1952 թվականին նա շաշկի խաղաց մի տղամարդու հետ և հանդիսատեսին զարմացրեց քայլերը կանխատեսելու իր ունակությամբ։ Այս առիթով 1953 թվականին Թյուրինգը հոդված է հրապարակել շախմատի ծրագրավորման մասին։

Ինչպես առաջացավ և զարգացավ արհեստական ​​ինտելեկտը 1965 թվականին Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի մասնագետ Ջոզեֆ Վայզենբաումը մշակեց Eliza ծրագիրը, որն այժմ համարվում է ժամանակակից Siri-ի նախատիպը։

1973 թվականին հայտնագործվեց «Սթենֆորդի սայլը»՝ համակարգչի միջոցով կառավարվող առաջին ինքնակառավարվող մեքենան։ 1970-ականների վերջերին AI-ի նկատմամբ հետաքրքրությունը սկսեց թուլանալ: Արհեստական ​​ինտելեկտը նոր զարգացում ստացավ 1990-ականների կեսերին։

Ամենահայտնի օրինակը IBM Deep Blue սուպերհամակարգիչն է, որը 1997 թվականին շախմատում հաղթել է աշխարհի չեմպիոն Գարրի Կասպարովին։ Այսօր նման ցանցերը շատ արագ են զարգանում տեղեկատվության թվայնացման շնորհիվ՝ ավելացնելով դրա շրջանառությունն ու ծավալը։

Մեքենաները արագ վերլուծում են տեղեկատվությունը և սովորում, իսկ հետո նրանք իսկապես ձեռք են բերում կարողություններ, որոնք նախկինում համարվում էին զուտ մարդկային արտոնություն:

Աղբյուր։ https://timeweb.com/ru/community/articles/chto-takoe-iskusstvennyy-intellekt

Posted in Մայրենի

Դասարանական աշխատանք-06.09.2021

1.  Ստուգի՛ր՝  տրված բառաշարքերի բոլո՞ր բառերն են ճիշտ գրված, և սխալներն ուղղի`ր:

Ա.Դարբին, երբ, լիրբ, հարբել, նուրբ, որբ, սուրբ, սրբել, ուրբաթ, փրբուր – փրփուր, երբներանգ – երփներանգ:

Բ. Խաբել, խաբեբա, շաբաթ, համբերել, համբուրել, համբույր, շամբուր – շամփուր, ճամբա – ճամփա:

Գ. Աղբյուր, եղբայր, ողբալ, աղբանոց, թուղբ թուղպ:

2. Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը:

Անօդ տարածության մեջ մարդն իր մարմինը չի զգում: (անօդ, անոթ)

Աղջիկը դասավորեց արհեստանոցի բոլոր անոթները ու դուրս եկավ: (անօդ, անոթ)

Տղայի աղմկոտ ու անհանգիստ վարք վախեցնում էր ծնողներին: (վարկ, վարք)

Նրանք ամեն ինչ արեցին իրենց արտադրանքի վարկ բարձր պահելու համար: (վարկ, վարք):

3. Ուշադրությո՛ւն դարձրու տրված բառերի կազմությանն ու ուղղագրությանը և օրինաչափությունը բացատրի՛ր:

Ա. Ոսկեվառ, գինեվաճառ, գերեվարել, ոսկեվազ, հոգեվարք, կարեվեր (ծանր, կարի վերք ստացած, խոցված): – սրանք բարդ բառեր են, գրվում են եվ-ով

Բ. Ոսկևորել, գոտևորել, ուղևոր, ուղևորվել, սերկևիլ, հևիհև: – գրվում են և-ով

Posted in Մայրենի

Վ․ Սարոյան – Քո կյանքի ժամերը 04.09. 2021

Ընթերցել Վիլյամ Սարոյան “Քո կյանքի ժամերը

Կյանքիդ ժամերն ապրիր այնպե՛ս, որ այդ քաղցր ժամերին ո՛չ քեզ, ո՛չ էլ կողքիդ ապրողներին չդիպչեն ապականությունն ու մահը: Ամենուրեք փնտրիր բարի՛ն ու հենց հայտնաբերես, հանի՛ր լույս աշխարհ իր թաքստոցից, թող բարությունը լինի անկաշկանդ ու չամաչի ինքն իրենից:
Աչքի լույսի պես պահի՛ր, փայփայի՛ր մարդկայնության ամենաչնչին նշույլներն անգամ, քանի որ դա է ընդդիմանում մահվանը, թեև այն անցավոր է:
Ամեն ինչի մեջ գտի՛ր լուսավորը, գտի՛ր այն, ինչ չի կարող արատավորվել: Եթե մեկնումեկի սրտում առաքինությունը պահ է մտել ահով ու կսկիծով` արար աշխարհի ծաղր ու ծանակից մազապուրծ եղած, քաջալերի՛ր նրան:
Մի՛ խաբվիր արտաքին տպավորությամբ, որովհետև դա վայել չէ պայծառատես աչք ու բարի սիրտ ունեցողին: Ոչ մեկին մի՛ ենթարկվիր, բայց և ոչ մեկին էլ քեզ մի՛ ենթարկիր: Հիշի՛ր, որ ամեն մարդ քո նմանակն է: Ամեն մեկի մեղքը նաև քո մեղքն է, և բոլոր անմեղներն իրենց անմեղությունը կիսում են քեզ հետ:
Արհամարի՛ր չարիքն ու անազնվությունը, բայց ոչ չար ու անազնիվ մարդկանց. հասկացի՛ր սա: Մի՛ ամաչիր բարի ու քնքուշ լինել…
Կյանքիդ ժամերն ապրիր այնպե՛ս, որ քեզ բաժին ընկած ժամերին չավելացնես աշխարհի վիշտն ու տառապանքը, այլ ժպիտով ընդունես նրա անսահման լույսն ու խորհուրդը:

1. Էլ. բառարանի օգնությամբ բացատրի՛ր ընդգծված բառերը: 

ապականությունն – արատավոր

անկաշկանդ – չկապկպված, կապանքներից զերծ

առաքինությունը – անբասիր բարոյականություն, Առաքինի գործ

ահով – վախով, երկյուղով

մազապուրծ – հազիվ-հազ պրծած, մի կերպ փորձանքից՝ աղետից պրծած՝ ազատված

2. Բացատրի՛ր հետևյալ տողը. Ամենուրեք փնտրիր բարի՛ն ու հենց հայտնաբերես, հանի՛ր լույս աշխարհ իր թաքստոցից, թող բարությունը լինի անկաշկանդ ու չամաչի ինքն իրենից:

Ամեն ինչում պետք է բարին տեսնել և գնահատել այն։ Ու բոլորին ցույց տալ։

3. Ինչո՞ւ է հեղինակը կարծում, որ արտաքին տեսքը կարող է խաբուսիկ լինել:Մի՛ խաբվիր արտաքին տպավորությամբ…

Երբեմն մարդը կարող է գեղեցիկ հագնված լինի և իրեն լավ պահի, բայց իրականում լինի չար և անազնիվ։ Եվ հակառակը

4. Ի՞նչ ես հասկանում ,,կյանքի ժամեր,, ասելով:

Դա մեր ապրած կյանքն է, որը մենք պետք է ապրենք երջանիկ և բարի ։

5. Հատվածից դուրս գրի՛ր ամենահետաքրքիր և քեզ դուր եկած միտքը, մեկնաբանի՛ր:

  Ոչ մեկին մի՛ ենթարկվիր, բայց և ոչ մեկին էլ քեզ մի՛ ենթարկիր:

Posted in Մայրենի

Տնային աշխատանք – 02.05.2021

Հորթը

Օրը թեքվում է դեպի մայրամուտ,

Հովերն են խաղում ձորալանջն ի վար,

Երկարում են խիտ ստվերներն անփույթ

Եվ կամաց-կամաց խառնվում իրար:

Մի հորթ է նստել թեք ձորալանջին,

Թփերում կորած կածանի վրա,

Կարծես քանդակված մի տերև լինի

Մոր լեզվի հետքը ճակատին նրա:

Խոնավ սևահողն իր խոնավ դնչին,

Թփի տակ նստել, որոճում է լուռ…

Մասրենու մի ոստ կպել է պոչին

Եվ թվում է, թե էլ չի պոկվելու:

Ականջի մեկը կախել է մի քիչ,

Իսկ մեկով ինչ-որ ձայներ է որսում,

Կախ ականջի տակ, կիսախուփ աչքից

Արցունքի բարակ առուն է հոսում:

                                                                                                                                                  Կանաչ փրփուր է կաթում շրթունքից,

Եվ կանաչել է լեզուն բերանում…

Իսկ աչքից բխած առվի ակունքին

Մի ճանճ է իջել ու չի հեռանում:

Մորթն է թրթռում, երբ ճոճվող թփի

Տերևը  հանկարծ քսվում է նրան,

Եվ թրթռում է մորթի հետ նրբին՝

Ծաղկած մասրենու ստվերը վրան…

Հորովելներ են ոլորվում դաշտին,

Սարերի վրա գառներ են մայում…

Մանկության աչքեր, դուք եք այդ հորթին

Մասրենիների արանքից  նայում:

Հարցեր և առաջադրանքներ՝

1.Բառերը էլ.  բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Ձորալանջ – Ձորը եզերող լեռան լանջ
անփույթ – Անուշադրությամբ կատարված
կածան – Ոտքի նեղ ճանապարհ, արահետ, շավիղ
որոճալ – Կերածը բերանը ետ բերելով կրկին ծամելով մանրացնել ու կուլ տալ
հորովել – Վարելիս երգվող երգ, որի մեջ կրկնվում Է <<հորովել>> բառն իբրև հանգերգ

2.Նկարագրի՛ր հորթին ըստ բանաստեղծության:

Հորթը փոքր էր, Դունչը թաց մի ականջը կախ, մյուսը ցից։
Մի աչքից արցունք էր հոսում և լեզուն կանաչել

3.Նկարագրի՛ր հորթին շրջապատող բնությունը:

Հորթը պարկած էր լեռան լանջին ձորի մոտ, Այդտեղ, աճում էին մասրենիներ ու մի գեղեցիկ արահետ։

4.Բացատրի՛ր հետևյալ փոխաբերությունները՝ 
ա. Հովերն են խաղում ձորալանջն ի վար – քամին փչում է լեռան եզրին, ներքև դեպի ձոր
բ. Հորովելներ են ոլորվում դաշտին – երգը տարածվել է ամբողջ դաշտով։

5.Բանաստեղծության մեջ արտահայտված զգացումը մեկ բառով ինչպես կանվանես:

Ինձ՝ թվում է որ հեղինակը կարոտում է։

Posted in Մայրենի

Տնային աշխատանք-04.05.2021

Ցանկանում եմ, որ ինձ լսես՝ առանց դատապարտելու – համաձայն եմ, որովհետև ինձ լսես մինչև վերջ:


Ցանկանում եմ, որ արտահայտվես՝ առանց ինձ խորհուրդ տալու – համաձայն եմ, որ ասելիքդ ասես առանց խորհուրդների:


Ցանկանում եմ, որ ինձ վստահես՝ առանց ինչ-որ բան պահանջելու – համաձայն եմ, կհասկանամ, որ դու անշահախնդիր:


Ցանիկանում եմ, որ ինձ օգնես՝ առանց իմ փոխարեն լուծել փորձելու – համաձայն եմ, որ ինձ օգնես խորհուրդներով:


Ցանկանում եմ, որ իմ մասին հոգաս՝ առանց ինձ նվաստացնելու – համաձայն եմ, հոգաս իմ մասին առանց ինձ տեղյակ պահելու:


Ցանկանում եմ, որ ինձ նայես՝ առանց ինձնից ինչ-որ բան կորզելու – համաձայն եմ, առանց շահի:


Ցանկանում եմ, որ ինձ գրկես՝ բայց չխեղդես – համաձայն չեմ, չեմ ուզում գրկես:


Ցանկանում եմ, որ ինձ ոգեշնչես՝ առանց ստիպելու – համաձայն եմ, ոչ թէ ստիպելով այլ համոզելով:


Ցանկանում եմ, որ ինձ աջակցես՝ առանց իմ փոխարեն պատասխանելու – համաձայն եմ, վստահիր ինձ:


Ցանկանում եմ, որ ինձ պաշտպանես, բայց չխաբես – համաձայն եմ, եղիր ճշտապահ:


Ցանկանում եմ, որ ինձ մոտիկ լինես, բայց անձնական տարածք թողնես – համաձայն եմ, վստահենք միմյանց:


Ցանկանում եմ, որ իմանաս իմ բոլոր անդուր գծերը։ Ընդունես և չփորձես դրանք փոխել – համաձայն չեմ, որովհոտև լավ կլիներ փոխել անդուր գծերդ:


Ցանկանում եմ, որ իմանաս… որ կարող ես ինձ վրա հույս դնել Անսահմանորեն – համաձայն եմ, որովհետև ես ազնիվ եմ և նվիրված:

Posted in Մայրենի

Տնային աշխատանք-29.04.2021

1.Նկարագրի՛ր մայրամուտը:

Արևը սկսում է թեքվել և կարծես մտնում է շնքերի հետևը: Կամաց-կամաց սկսում է մթնել, փողոցներում աղմուն ու աշխուժությունը կամաց-կամաց սկսում են քչանում են: Հետո գալիս է գիշերը:

2.Օրվա ո՞ր պահն ես սիրում, ինչո՞ւ:
Շատ սիրում եմ առավոտը, որովհետև արևը ծագում է, ծիտիկները ծլվլում են: Ես հագնվում եմ, նախաճաշում և ուրախ տնից դուրս եմ գալիս քույրիկիս հետ: Քանի սասում ենք դպրոցի ավտոբուսին մաքուր օդ ենք շնչում և իրար հետ խոսում:

Posted in Մայրենի

Տնային աշխատանք-11.04.2021

Կարդա ՛ ,,Խիզախը կամ  աներկյուղը,, հեքիաթը 
1. Դուրս գրե՛ք անհասկանալի բառերը, բացատր՛եք բառարանի օգնությամբ: 
մինուճար – միակ
երկյուղալի – վախենալու սարսափելի
աներկյուղ – անվախ
կռնատակին – թևի տակ
ամբոխ – Մարդկանց խուռն բազմություն
անձնատուր – Ինքն իրեն հանձնած՝ հանձնող
բաշ – Որոշ կենդանիների վզի երկար մազերի խուրձը: Առյուծի բաշ

2. Բնութագրի՛ր  Աներկյուղին
Աներկյուղը քաջ էր, խելոք և հնարամիտ: Նա արդար էր և ազնիվ:

3. Գրի՛ր խիզախ բառի հոմանիշները և հականիշները:
հոմանիշներ՝ Քաջ, արի, կտրիճ, քաջարի, արիասիրտ, քաջասիրտ, առյուծասիրտ: II Անվախ, անվեհեր, աներկյուղ, համարձակ, սրտոտ, սրտապինդ
հականիշներ՝ վախկոտ, երկչոտ, վեհերոտ, անարի

4.Հեքիաթից դուրս գրի՛ր բարբառային բառեր և արտահայտություններ, բացատրի՛ր:
Էլել է, չի էլել – լինում է, չիլինում
կկենամ – կմնամ
անիլ – անել
ոչով – ոչ ոք
գլխիցը ձեռք վեր առած – գլխիցը ձեռք քաշած
կաց – մնա

Posted in Մայրենի

1. Տրված բառերը դարձրո՛ւ հոգնակի և տեղադրի՛ր նախադասությունների մեջ:

Սուզանավ ավելի փոքր են, քան բծավոր փոկերը:

Փոկերն ափից շատ հեռու չեն գնում, մեծ մասամբ ծովախորշ ու գետաբերանների մոտ են հանդիպում:

Խորտակված լողափ անձնակազմերը փրկելու համար հատուկ սարք են ստեղծել, որն անվանում են Մոմսենի փրկարար զանգ:

Այս ու այն կողմ թափթփված արկղ հուշում էին, որ երեկոն սովորական ավարտ չի ունեցել:

Մայրը խոշոր ելակներն ընտրեց մուրաբայի համար, իսկ մանր տորթը զարդարեց:

Մարդկանց շնաձկներից պաշտպանելու համար հատուկ ցանցեր են դրել Հարավային Աֆրիկայի, Ավստրալիայի, Մեքսիկական ծոցի բոլոր ծովափիղ երկարությամբ:

2. Փակագծերում տրված բառերը պահանջվող թվով դի՛ր (եզակի կամ հոգնակի) և համապատասխանեցրո՛ւ նախադասությանը:

Կան ջրային … («խուզարկու»), … (որ) … (ծով) ու … (օվկիանոս) … (գանձ) են որոնում: Հայտնի են հեքիաթային … (հաջողություն): Վագներն իր … (ընկեր) հետ Ֆլորիդայի … (ափ) մոտ խորտակված իսպանական… (նավ) ավելի քան միլիոն դոլար … (արժեք) … (գանձ) է գտել: Բայց ավելի մեծ … (թիվ) են կազմում այնպիսի … (որոնող), … (որ) չեն կարողանում նույնիսկ … (որոնում) … (ծախս) փակել:

3. Տեքստում բոլոր գոյականները եզակի թվով են դրված: Որը պետք է հոգնակի դարձրո՛ւ:

Աշխարհում թանգարան շատ կա, սակայն թերևս միայն Անգլիայում է ստեղծվել ֆուտբոլին նվիրված թանգարան: Այս մարզաձևի սիրահարն այստեղ կարող է անցյալի նշանավոր մրցախաղի մասին ֆիլմ, ֆուտբոլի պատմությանը վերաբերող լուսանկար դիտել:

Թանգարանում հռչակավոր ֆուտբոլիստի մոմե արձանով սրահ կա: Այնտեղ ամեն ինչ է ցուցադրվում՝ հուշադրոշ, գավաթ, նույնիսկ՝ Պելեի շապիկը: