Posted in Արվեստ

Տնային աշխատանք – 19.04.2022

Հինը և Նորը

«Հինը և նորը» արվեստի նախագիծ է, որի նպատակն է ներգրավել մասնակիցներին ստեղծագործական գործընթացի մեջ։
Նախագծին կարող են մասնակցել բոլոր հետաքրքրվածները անկախ իրենց մասնագիտությունից և տարիքից։

Այս նախագծի աշխատանոցի ժամանակ կսովորեք տպագրության ամենահին մեթոդը` տպագրելու համար
տեխնիկայի ֆորմաները (համակարգիչ, հեռախոս և այն ինչ կցանկանաք և կապ կունենա տեխնիկայի հետ), որը հնարավորություն կտա նոր տեսանկյունից նայել և ուսումնասիրել մեզ շրջապատող աշխարհը։

Իսկզբանե տպագրության նպատակը եղել է ինֆորմացիայի տարածումը և հասանելի դարձնելը մարդկանց լայն շրջանակներում։ Այն լուծեց զանգվածային տեղեկատվության հասանելիության խնդիրը: Դա հնարավորություն տվեց հետագա սերունդներին ձեռք բերել մտավոր նվաճումներ, քանի որ մինչ այդ ինֆորմացիան փոխանցվում էր բանավոր ավանդույթներով։

Ընդհանրապես, տպագրությունը ձևանմուշների միջոցով զանգվածային վերարտադրության գործընթաց է:
Ի տարբերություն սրան, մեր օրերում տեղեկատվությունը տարածվում է ինտերնետի միջոցով: Ներկայումս նյութի ձևանմուշները վերածվում են ոչ նյութական ալգորիթմների:

Տպագրական տեխնիկան կիրառելու համար անհրաժեշտ չէ գեղարվեստական կրթություն և գիտելիքներ։