Posted in Քիմիա 9

Գործնական  աշխատանք.  <<լուծույթների պատրաստումը  և  կոնցենտրացիայի  որոշումը>>

Առաջադրանք 1․ Պատրաստել խմելու սոդաի 2%-ոց։
NaNCO3
2%-անոց
200գ
քանի գ աղ ջուր է անրաժեշտ
100գ —> 2գ
200գ —> 4գ
M(H2O) = 200գ – 4գ = 196գ

y = 1գ/մլ ()
Հետևաբառ —> M(H2O) = 196մլ

Առաջադրանք 2․ Որոշել ստացված մոլային կոնցետրացիա Cm(NaHCO3

Cm(NaHCO3) = n/V
n = m/M = կգ/84գ = 0,05մլ
0,05մլ/0,2լ = 0,25մլ / լ

առաջադրանք 3․ Որոշել ստացված լուծույթում մոլային։

u(NaNCO3)

Posted in Քիմիա 9

Անհատական աշխատանք. <<Առանց Ջրի Կյանք չկա…>>

Մարդկության զարգացման սկզբնական շրջանում ջուրն օգտագործվել է խմելու և կենցաղային կարիքների, ավելի ուշ՝ ոռոգման, նավագնացության, ձկնորսության համար: Տարածվածության և կենսական անհրաժեշտության պատճառով ջուրը միշտ համարվել է կյանքի գոյության սկզբնաղբյուր: Առանց ջրի կյանք չկա. կյանքը, էվոլյուցիոն տեսության համաձայն, առաջացել է ջրում, և ջուր կա յուրաքանչյուր կենդանի էակի օրգանիզմում. մարդը և շատ կենդանիներ գրեթե 2/3 մասով, իսկ որոշ բույսեր մոտավորապես 4/5 մասով կազմված են ջրից: Ջուրն օրգանիզմի հիմնական միջավայրն է, որտեղ ընթանում է նյութափոխանակությունը: Առանց սննդի ավելի երկար կարելի է ապրել, քան առանց ջրի: Ջուրն զբաղեցնում է Երկրի մակերևույթի 2/3 մասը (361 մլն կմ2), և միայն 1/3 մասն է (149 մլն կմ2) բաժին ընկնում ցամաքին: Ջրոլորտի սահմաններում ջրի ընդհանուր պաշարները կազմում են 1,4 մլրդ կմ3: Ջրային պաշարների 97%-ը բաժին է ընկնում Համաշխարհային օվկիանոսին, և միայն 3%-ն են կազմում ցամաքի ջրերը: Քաղցրահամ ջրի պաշարները  կազմում են ողջ ջրային զանգվածի 3%-ը, ընդորում  դրա միայն մի մասն է պիտաի խմելու համար:

Ջրի աղտոտման հիմնական աղբյուրներն են արդյունաբերական և կենցաղային հոսքաջրերը, ձնհալի և անձրևների ժամանակ  հողահանդակներից տեղափոխված պեստիցիդները բնակավայրերից վնասակար նյութերը, անձրևի և ձյան միջոցով՝ մթնոլորտիցանջատվող աղտոտող նյութերը։ Արդյունաբերական հոսքաջրերն առավել հաճախ աղտոտված են նավթամթերքներով, ֆենոլներով, ծանր մետաղներով  (սնդիկ, կապար, կադմիում, պղինձ և այլն) և բարդ օրգանական միացություններով (սինթետիկ լվացամիջոցներ, ներկեր, ճարպեր), որոնք վատացնում են ջրի որակը, խմելու և սննդի մեջ օգտագործելու համար դարձնում ոչ պիտանի, խախտվում են ջրային ավազանի կենսաբանական շարժընթացները, նվազում է աղտոտող նյութերից ջրի ինքնամաքրման հատկությունը, փոխվում է ջրային կենսաբազմազանության կազմը, ընկնում է արտադրողականությունն ու սննդային արժեքը, որոշ ձկներ դառնում են թունավոր։ 

Posted in Քիմիա 9

Թեմայի անվանումը՝ <<Համար  մեկ  տարրը Տիեզերքում՝ Ջրածին>>

*1-Ինչո՞ւ է ջրածինը համարվում համար մեկ տարրը Տիեզերքում…

Ջրածինը համարվում է Տիեզերքում համար մեկ տարըը, որովհետև միացությունների ձևով ջրածինը չափազանց տարածված տարր է: Նա  կազմում է  ջրի զանգվածի 11%-ը, մտնում է բոլոր բուսական` մրգերի, բանջարեղենների, թթուների,  և կենդանական նյութերի` ճարպերի, սպիտակուցների,  ածխաջրերի, նավթի, և շատ այլ հանքային նյութերի բաղադրության մեջ:  Նա կազմում  է արեգակի և աստղերից շատերի զանգվածի կեսից ավելին: Արեգակնային համակարգի ամենամեծ մոլորակը` Յուպիտերը, համարյա ամբողջովին կազմված է ջրածնից:

*2-Ջրածինը համարվում  է  ապագայի վառելանյութ. ինչո՞ւ. …

Ջրածինը համարվում է ապագայի վառելանյութ, քանի որ ջրածնի այրման ժամանակ մեծ քանակությամբ ջերմություն է անջատվում: Ջրածնի այրումից առաջացած ջերմությունը շատ ավելի մեծ է քան ցանկացած այլ վառելանյութի այրումից: Հենց մեր օրերում ստեղծում են վառելանյութը, լաբորատոր փորձերի և ուսումնասիրությունների միջոցով:

*3- Բնութագրեք ջրածին քիմիական տարրը.     

ա) քիմիական նշանը — H                

բ) հարաբերական ատոմային զանգվածը — 1,00797

գ) մետա՞ղ է. թե՞ ոչ մետաղ — ոչ մետաղ       

դ) դիրքը պարբերական համակարգում. այսինքն ո՞ր պարբերության և ո՞ր խմբի տարր է — կարգաթիվ՝ 1, խումբ՝ առաջին, պարբերությունէ առաջին

ե) ջրածնի իզոտոպների բաղադրությունը (միջուկի լիցքը. ..,միջուկում պրոտոների թիվը…,էլեկտրոնների  թիվը,   էներգետիկ մակարդակների թիվը)
— միջուկի լիցքը-1 միջուկում պրոտոների թիվը-1 էլեկտրոնների թիվը-1 էներգետիկ մակարդակների թիվը -1

*4-Ջրածնի  վալենտականությունը և  օքսիդացման  աստիճանը  միացություններում. գրեք նյութերի օրինակներ և անվանեք։

Ջրածնի վալենտականությունը 1 է: Օքսիդացման աստիճանը -1 է հիդրիթներում, մնացած միացություններում ունի +1 օքսիդացման աստիճան։

*5- Գրեք  ջրածին  պարզ  նյութի բանաձևը և  որոշեք  նրա  հարաբերական մոլեկուլային զանգվածը` Mr  և մոլային զանգվածը` M գ/ մոլ։

Mr(H2)=2,016
M(H2)=2գ/մոլ

*6- Որոշեք   ջրածինը  օդից  ծանր  է,  թե՞ թեթև է,  քանի ՞ անգամ…

Ջրածինը օդից թեթև է 14,5 անգամ։

*7- Թվարկեք  ջրածնի  ֆիզիկական  և  քիմիական  հատկությունները, որտե՞ղ են  կիրառում    ջրածինը…

ջրածնի ֆիզիկական հատկությունները

Գազ առանց գույնի, հոտի և համի
Դիատոմային մոլեկուլ
Եռման կետ
Հալման կետը
Խտությունը
Ջրի լուծելիություն

ջրածնի քիմիական հատկությունները

Դյուրավառ
Արձագանքում է թթվածնի հետ ջրի տեսքով
Արձագանքում է հալոգենների հետ ջրածնի հալոգենների տեսքով
Արձագանքում է մետաղների հետ հիդրիդների տեսքով
Այն կարող է օգտագործվել որպես նվազեցնող միջոց

Ջրածնի Կիրառումը

Վառելիք հրթիռների և վառելիքի բջիջների համար
Ամոնիակի արտադրություն
Մեթանոլի արտադրություն
Նավթի հիդրոկրեկինգ
Բուսական յուղերի հիդրոգենացում
Զոդում և Եռակցում
Լաբորատոր փորձարկումներ

*8- Ինչպիսի՞  ռեակցիաների  օգնությամբ  են  ստանում  ջրածինը  լաբորատորիայում  և     արդյունաբերության  մեջ….

Լաբորատոր պայմաններում ջրածին են ստանում որոշ մետաղներիև թթուների(նպատակահարմար է՝ ցինկի ու աղաթթվի) փոխազդեցությունից:

*9- Ո՞րն  է ջրածնի առաջացրած և Երկրագնդում ամենատարածված բարդ  նյութը, գրեք  այդ  նյութի քիմիական  բանաձևը  և որոշեք  ջրածնի  զանգվածայլն բաժինը տոկոսով  արտահայտած։                         

Ամենատարածվածը H2O-ն է։

mr(H2O)=1*2+16*1=2+16=18
m(H2) : m (O) = 2 : 16
w(H2)=2/18*100=11,1%
w(O)=100%-11,1%=89,9%

*10- Ո՞րն  է  համարվում  մաքուր  խմելու  ջուր: Ջրի ախտոտման  պատճառները  որո՞նք են:

Մաքուր խմելու ջուրը ջուր է, որը չի պարունակում վտանգավոր աղտոտվածություն և համապատասխանում է խմելու ջրի համար սահմանված որակի չափանիշներին: Ջրի աղտոտման պատճառները ներառում են արդյունաբերական և գյուղատնտեսական թափոնների արտանետումներ, վերամշակման թափոնների աղտոտում, թունաքիմիկատների և քիմիական պարարտանյութերի օգտագործում և տնային տնտեսությունների թափոնների աղտոտում:

Posted in Քիմիա 9

Թեմայի անվանումը՝  <<Հալոգեններ>>

Փորձ  2.  Ցինկի  քլորիդի  ստացումը`տեղակալման  ռեակցիայի   օգնությամբ` ցինկի  և  աղաթթվի  փոխազդեցությամբ: Գրեք  Ձեր  կողմից  իրականացրած  ռեակցիայի  հավասարումը  և  որոշեք.  ա) ռեակցիայի  հետևանքով  ստացված  աղի  զանգվածը (գ),   բ) անջատված  ջրածնի  ծավալը ( լ, ն.պ. ),եթե  փորձի  համար  վերցրել  եք   m գ  մետաղ:

Posted in Քիմիա 9

Դասագրքի վարժությունները

Էջ 46

1․ Ինչո՞վ են իրար նման և ինչո՞վ են միմյանցից տարբերվում հալոգենները։

Հալոգենները VII խմբի գլխավոր ենթախմբի տարրերն են: Հալոգենների ատոմներն արտաքին էլեկտրոնային շերտում 7 էլեկտրոն են պարունակում: Հալոգենները ոչ մետաղներ են: Ուժեղ օքսիդացնողներ են:

Հալոգենները միմյանցից տարբերվում են նրանով, որ միացություններում ունեն տարբեր օքսիդացման աստիճան: Հալոգենների քիմ. ակտիվությունը կարգաթվի մեծացման հետ թուլանում է:

2․ Հակիրճ նկարագրե՛ք հալոգենների կարևորագույն միացությունները։

Հալոգենները ջրածնի հետ փոխազդելով՝ առաջացնում են հալոգենաջրածիններ: Հալոգաջրածնական թթուներն են՝ HF, HCI, HBr, HJ: Հալոգենները թթվածնի հետ անմիջականորեն չեն փոխազդում: Հալոգենները թթվածնի հետ առաջացնում են օքիսիդներ: Հալոգենների առաջացրած օքսիդներին համապատասխանում են թթուները:

3․ Կարգաթվի մեծացմանը գուգընթաց՝ ինչո՞ւ և ինչպե՞ս են փոխվում հալոգենների հատկությունները։

Հալոգենների քիմ. ակտիվությունը կարգաթվի մեծացման հետ թուլանում է: Հալոգենները ուժեղ օքսիդացնողներ են, ընդ որում խմբում կարգաթվի մեծացման հետ օքսիդացնող հատկությունը թուլանում է:

4. Ի՞նչ վալենտականություններ կարող է դրսևորել բրոմն ավելի մեծ էլեկտրաբացասականությամբ քիմիական տարրերի հետ միացություններ առաջացնելիս: Պատասխանը հիմավաորել՝ համապատասխան քվանտային բջիջները պատկերելով և բրթմի ատոմի՝ հիմնական վիճակից գրգռված վիճակներին անցումը ցուցադրելով:

30118576_551474285234003_45455457_n

Բրոմի արտաքին էներգիական մակարդակում առկա են թափուր d-օրբիտալներ: Եթե ատոմի հիմնական վիճակում բրոմի վալենտականությունը մեկ է, ապա կլանելով էներգիա՝ այդ ատոմը կարող է անցնել գրգռված վիճակի, ինչը տեղի է ունենում ավելի մեծ ԷԲ տարրի ատոմի հետ քիմիական կապ առաջացնելիս: Բրոմը կարող է անցնել ll, lll գրգռված վիճակների, ինչի արդյունքում բրոմի ատոմի չզույգված էլեկտրոնների թիվը կարող է մեծանալ՝ 3, 5, 7 դառնալ, վալենտականությունն էլ 3, 5, 7:

5. Ո՞ր տարրը վերականգնող հատկություններ երբեք չի դրսևորում, ինչո՞ւ։

Բոլոր հալոգենները, բացի ֆտորից, ցուցաբերում են վերականգնող հատկություններ: Ֆտորը քիմիական ռեակցիաներում միայն օքսիդացնող հատկություն է ցուցաբերում։ Պատճառն այն է, որ ի տարբերություն մնացած հալոգենների, ֆտորի ատոմի արտաքին էներգիական մակարդակում թափուր օրբիտալներ չկան, այդ պատճառով էլ ֆտորի ատոմը չի կարող գրգռվել, և վալենտային հնարավորությունները սահմանափակ են:

6․ Հալոգենաջրածնական թթուներից ո՞րը չի կարելի պահել ապակե անոթում, ինչո՞ւ։

Ինչպես երևում է չորրորդ աղյուսակից սովորական պայմաններում ֆտորն ու քլորը սուր, խեղդող հոտով գազեր են, բրոմն անդուր հոտով, ծանր հեղուկ է, իսկ յոդն ու աստատը պինդ նյութեր են, ընդ որում՝ նաև մետաղական փայ; ունեն։ Յոդը հայտնի է և սուբլիմվելու ցնդելու իր հատկությամբ արդեն իսկ սենյակային ջերմաստիճանից սկսած և հատկապես փոքր-ինչ տաքացնելիս այդ նյութը առանց հալվելու՝ միանգամից անցնում է գազային վիճակի, իսկ սառն առարկայի օրինակ՝, ապակու վրա կիկին նստում՝ բյուրեղների տեսքով։

7․ Հալոգենաջրածնական թթուներից որի՞ դիսացման աստիճանն է ամենամեծը, և որի՞նը՝ ամենափոքրը։ Ինչո՞ւ։

Հալոգենաջրածնական թթուներում հալոգենի ատոմի էլեկտրաբացասականության փոքրացման հետ մեծանում է դիսոցման աստիճանը, իսկ ջրածնի ու հալոգենի ատոմների միջև կապը թուլանում է, ուստի այդ թթուներից ամենաուժեղը յոդաջրածնականն է։ Ըստ ուժի աճման հալոգենաջրածնական թթունների դասավորվում են հետևյալ շարքով։

8. Ինչպիսի՞ն է քիմիական կապը հալոգենների և հալոգենաջրածնինների մոլեկուլներում։

Հալոգենների օքսիդացնող հատկությունը թուլանում է քլորից դեպի աստատը՝ ատոմի շառավղի մեծացման հետ մեկտող, քանի որ ատոմի՝ էլեկտրոն վերցնելու ունակությունը փոքրանում է։  Հալոգենների պարզ նյութերի ընդհանուր բնութագիրը սովորական օայմաններում հալոգեները գոյություն ունեն պարզ նյութերի տեսքով, որոնց մոլեկուլները երկատոմ են HaI2 այստեղ HaI նշանակում է ցանկացած հալոգեն։ Այդ մոլեկուլներն առաջանում են հալոգենների ատոմների արտաքին էներգիական մակարդակի էլեկտրոնների զույգման հաշվին։ Կապը երկու ատոմի միջև կովալենտային ոչ բևեռային է։

9. Դասավորե՛ք հետևյալ թթուները՝ ըստ ուժի նվազման։
ա) HBrO,   HBrO2,  HBrO3,  HBrO4,
բ) HBrO3,   HCIO3,  HJO3,
գ) HCI,  HF, HJ, HBr,

Էջ․51

1․ Ինչպիսի՞ն է քլորի վալենտային շերտի էլեկտրոնային կառուցվածքը։

2. Քանի՞ կենտ էլեկտրոն կա քլորի ատոմի վալենտային շերտում (հիմնական վիճակում):

Քլորի ատոմի վալենտական թաղանթում (հիմնական վիճակ) կա ընդամենը 1 կենտ էլեկտրոն։

3. Ինչո՞ւ քլորի հաևաբերական ատոմային զանգվածն արտահայտվում է կոտորակային թվով՝ Ar (Cl) = 35,5:

(75.77% • 35) + (24.23% • 37) = (0.7577 • 35) + (0.2423 • 37) ≈ 26.5375 + 8.9771 ≈ 35.5146:

4. Ինչո՞ւ է լաբորատորիայում հարմար չէ քլոր ստանալ՝ նատրիումի քլորիդի հալույթը կամ լուծույթի միջոցով հաստատուն էլեկտրական հոսանք անկացնելով:

Քլորը սուր հոտով գազ է, դրա պատճառով էլ հարմար չէ:

5. Նախորդ գլխից ձեր ստացած տեղեկություններն օգտագործելով՝ փորձեք գրել քլորի ստացման համար պիտանի որևէ այլ ռեակցիայի հավասարում:

5. Նախորդ գլխից ձեր ստացած տեղեկություններն օգտագործելով՝ փորձեք գրել քլորի ստացման համար պիտանի որևէ այլ ռեակցիայի հավասարում:

2KMno4 + 16HCI- > 2KCI + 2MnCI2 + 5CI2 + 8 ↑ H2O:

6. Նկարագրեք քլորի հիմնական ֆիզիկական հատկությունները:

Քլորը սուր հոտով, դեղնականաչավուն գազ է:

7. Ի՞նչ է քլորաջուրը, ի՞նչ է քլորի հիդրատը:

Քլորը լավ լուծվում է ջրում, նրանից կարող ենք լուծույթ ստանալ, իսկ այդ լուծույթի անունը կոչվում է ՝ քլորաջուր:
Ջրի մեջ քլոր անցկացնելիս դեղնականաչավույն բյուրեղներ են առաջանում, դա քլորի հիդրատն է:

8. Բացատրեք, թե ինչո՞ւ ծծմբի հետ փոխազդելիս երկաթը վերածվում է Fe+2 իոնի, իսկ քլորի հետ փոխազդելիս Fe+3 իոնի:

Քանի որ քլորն ավելի էլեկտրաբացասկան տարր է, քան ծծումբը, այդ պատճառով:

9. Ի՞նչ է ,,կրակե անձրևը,, ե՞րբ է նման անձրև ,,տեղում,,:

10. Ո՞ր քիմիական տարրերի առաջացրած պարզ նյութերը կարող են օքսիդացնել քլորիդ իոնը։

Ֆտոր

11. Հետևյալ լուծույթներից ո՞րը չի կարող գոյություն ունենալ, ինչո՞ւ ֆտորաջուր, քլորաջուր, բրոմաջուր:

Ֆտորաջուր:

12. Գրեք ստորև թվարկված մետաղների ու քլորի միջև քիմիական ռեակցիաների հավասարումները: Յուրաքանչյուր դեպքում ցույց տվեք էլեկտրոնների փոխանցումը:

ա. բարիում
բ. ալյումին
գ. կալիում
դ. ցինկ:

Posted in Քիմիա 9

Նախագծի անվանումը՝  <<Հալոգեններ>>

Հալոգենները շատ մեծ դեր ունեն մարդկանց կյանքում։ Հալոգեններն են Քլորը, Ֆտորը, Յոդը, Բրոմը և Աստատը։ Հալոգենները մարդկանց կյանքում ունեն կենսաբանական դեր։ Օրինակ մեր ոսկորների և ատամների մեջ կա ֆտոր, որի պակասի և ավելցուկի պատճառով քայքայվում են ատամները։ Մեր օրգանիզմում կա շատ քիչ քանակությամբ յոդ, որը գտնվում է վահանաձև գեղձում։ Ճիշտ է մենք շատ քիչ ունենք յոդ, բայց այն մեզ շատ պետքական նյութ է։ Օգնում է նյութափոխանակությանը և օգտագործվում է բժշկության մեջ։ Դրա համար էլ կերակրի աղերում երբեմն ավելացնում են յոդեր։ Յոդի պակասը նույնպես վնասակար է և կարող է ծանր հիվանդությունների պատճառ դառնալ։ Բրոմը օգտագործվում է հիմնականում լուսանկարչության մեջ։ Լուսանկարչական ժապավենները արտադրվում և աշխատում են բրոմի շնորհիվ։ Քլորը օգտագործվում է, որպես ախտահանող նյութ և կիրառվում է շատ ապրանքներ ստանալու համար։

Միջուկի լիցքը = 9 N = A – Z = 1 * 9 – 9
19 A ~ Az
+9F(9p; 10n) 9e

35
+17Ce (17p; 18n) 17e

37
+17Ce (17p; 20n) 17e

Բռոմի, Յոդի հաստատինը

35
+80 Br (35p; 45n) 35e



Posted in Քիմիա 9

Նուկլեինաթթուներ; ԴՆԹ-ն և ՌՆԹ-ն

Նուկլեինաթթուները բարձրամոլեկուլային օրգանական միացություններ են, որոնք կազմված են նուկլեինոդներից: Նուկլեինաթթուները հայտնաբերել է շվեյցարացի գիտնական Ֆրիդիրխ Միշերը:

Մարդու մարմնի ամեն բջիջ պարունակում է հրահանգներ (գեներ), որոնք որոշում են, թե ինչպես է բջջիջը գործում և ինչպիսին է լինելու տվյալ մարդը: Այդ գեները դասավորված են քրոմոսոմներում, որոնք բաղկացած են ՝ դեզօքսիռիբոնուկլեինաթթուներից (ԴՆԹ) և ռիբոնուկլեինաթթուներից (ՌՆԹ):

ԴՆԹ-ի մոլեկուլն իրենից ներկայացնում է երկու ՝ մեկը մյուսի շուրջը ոլորված շղթաներ, որոնցից յուրաքանչյուրը պոլիմերներ են և որի մոնոմերներն են ՝ նուկլեոտիդները: Նուկլեոտիդը միացություն է ՝ կազմված երեք նյութից ՝ ազոտական որոշակի տեսակի հիմքից, ածխաջրից և ֆոսֆորական թթվից: Ածխաջրի պարունակությունից է առաջացել ԴՆԹ անվանումը:

ԴՆԹ-ի մոլեկուլում մոլեկուլում տարբերում են 4 տեսակ նուկլետոիդներ, որոնցում ածխաջուրը և ֆոսֆորական թթուն միանման են և դրանք միմյանցից տարբերվում են միայն ազոտական հիմքերով: ԴՆԹ-ի երկու շղթաների միացման մեջ կարևոր օրինաչափություն կա ՝ մի շղթայի նուկլեոտիդի դիմաց մյուս շղթայում հայտնվում է խիստ որոակի նուկլեոտիդ: Այս միացումներից զույգ նուկլեոտիդները լրացնում են կոպլեմենտար շղթա: ՌՆԹ-ն իր կառուցվածքով նման է ԴՆԹ-ի մեկ շղթային: ՌՆԹ-ի նուկլեոտիդներւոմ ածխաջուրը ռիբոսն է:

ՌՆԹ-ի բաղադրությունը տարբերվում է ԴՆԹ-ի նուկլեոտիդից: Բջջում կան ՌՆԹ-ների մի քանի տեսակներ, որոնց ֆունկցիան սպիտակուցի սինթեզի մասնակցությունն է: Դրանք են ՝ փոխադրող ՌՆԹ-ները, որոնք չափերով ամենափոքրն են և իրենց են կապում ամինաթթուները և փոխադրում սպիտակուցի սինթեզմանը: Մյուսը ՝ տեղեկատվական ՌՆԹ-ն է: Այդ ֆունկցիաները կատարում են տեղեկատվական ֆունկցիա, այսինքն դրանք ԴՆԹ-ից սպիտակուցի կառուցվածքի մասին տեղեկատվությունը փոխադրում են սպիտակուցի սինթեզի վայրը:

Նուկլեինաթթուների հիմնական ֆունկցիաքն սպիտակուցների կառուցվածքի մաիսն տեղեկատվության պահպանումն է, հաջորդ սերունդների փոխանցմանը, ինչպես նաև սպիտակուցի սինթեզի իրականացմանը: ԴՆԹ-ն օժտված է ինքնավերարտադրման հատկությամբ, իսկ ՌՆԹ-ն ապահովում է տեղեկատվության վերահանումը և համապատասխան սպիտակուցների կազմավորումը:

Posted in Քիմիա 9

Ուղղորդող հարցեր.

*1- Ինչո՞ւ  են 7- րդ  խմբի  գլխավոր  ենթախմբի  տարրերին   անվանում  «հալոգեններ»,  ո՞ր  տարրերն  են  դրանք  բնութագրեք այդ տարրերը:

Մենդելևի պարբերական համարագի 7-րդ խմբի գլխավոր (Ա) ենթախմբի տարրերը F, Cl, Br, J, At (աստատ) կոչվում են հալոգեններ: Այդ անունը ստացել են այն պատճառով , որ բազմաթիվ մետաղների հետ առաջացնում են մեծ գործածություն ունեցող աղեր:

Բոլոր հալոգենները ոչ մետաղներ են, արտաքին էներգետիկ մակարդակում ունեն 7 էլեկրոններ ուժեղ օքսիդիչներ են:

*2- Հալոգենները   ինչպիսի՞ միացությունների  ձևով  են տարածված  բնության մեջ,  գրեք  օրինակներ…

Հալոգենները բնության մեջ հանդիպում են միացությունների ձևով: Ֆտորի ամենատարածված միացություններն են ֆլյուորիտը ՝ CaF2, կիրոլիտր՝ Na3AlF6, ֆտորասրուրիտը:

Քլորի հիմնական միացություններից են կերակրի աղը՝ NaCl, սիլվինը՝ KCl կառնալիտը և այլն: Բրոմի և յոդի միացություններ են պարունակում բնական ջրերը:

*3- Ինչո՞ւ են հալոգենները համարվում կենսական տարրեր, թվարկեք  հալոգենների միացությունների դերը մարդու օրգանիզմում….

Մարդու օրգանիզմում օրինակ յոդն անհրաժեշտ է հատկապես վահանաձև գեղձի կողմից արտադրվող հորմոնի համար: Բացի այդ մարդու և կենդանիների ստամոքսում արտադրվում է աղաթթու, որը կազմում է ստամոքսահյութի 0,3%-ը և անհրաժեշտ է սննդի նորմալ մարսողության, ինչպես նաև սննդի հետ օրգանիզմում ներթափանցող հիվանդագին մանրէները ոչնչացնելու համար։

*4- Գրեք հալոգենների ատոմների բաղադրությունը և կառուցվածքը։

Բոլոր հալոենները ոչ մետաղներ են, արտաքին էներգետիկ մակարդակում ունեն 7 էլեկտրոններ և ուժեղ օքսիդներ։

*5- Ինչպիսի՞ վալենտականություն և օքսիդացման աստիճան են ցուցաբերում  քլորը միացություններում, գրեք օրինակներ…

Քլորը՝ Cl, ատոմային համարը 17, գտնվում է պարբերական համակարգի 7-րդ խմբի գլխավոր ենթախմբում:

Վալենտականությունը  Հնարավոր օքսիդացման աստիճանԷլեկտրոնային վիճակ (Վալենտային մակարդակ)Միաթթուներ օրինակ
                    I       +1, -1, 0         3S23P5 NaCl, NaClO, Cl2
                  III           +3        3S23P43d1          NaClO2
                   V           +5        3S23P33d2          KClO3
                 VII           +7        3S13P33d3          KClO4

*6- Թվարկեք   հալոգեն  պարզ  նյութերի ֆիզիկաքիմիական հատկությունները։

Հալոգեն պարզ նյութերն են՝ F2, Cl2, Br2, I2։ Դրանց կապը երկու ատոմի միջև կովալենտային ոչ բևեռային է:

*7-  Որտե՞ղ  են  կիրառում   քլորը   և  նրա  միացությունները։

Քլորը շատ է օգտագործվում արդյունաբերության մեջ: Իրենից ստանում են քլորակիր՝ թղթի արդյունաբերության համար, ախտահանման հեղուկներ, օքսիդիչներ՝ հրթիռների համար:

*8-  Որտե՞ղ  են  կիրառում   աղաթթուն  և  նրա  աղերը, ի՞նչ  է  ժավելաջուրը…,  ի՞նչ  է   քլորակիրը…

Աղերը կիրառվում են ամենուրեք, ինչպես արտադրությունում, այնպես էլ առօրյա կյանքում:
Ազոտական թթվի աղերը՝ նիտրատները մեծ մասամբ օգտագործում են գյուղանտեսության մեջ:
Նատրիումի քլորիդը (կերակրի աղ) առանձնացնում են գետի և ծովի ջրից, ինչպես նաև ստանում են աղային հանքավայրերից:
Շինարարությունում և բժշկության մեջ լայն տարածում ունի գիպսը, որը ստացվում է կալցիումի դիհիդրոսուլֆատից:

Ժավելաջուրը կիրառվում է թղթի և տեքստիլ արդյունաբերության մեջ։ Հաճախ «ժավելաջուր» է անվանվում նաև նատրիումի հիպոքլորիդը՝ NaClO, որը օժտված է նույն հատկություններով, ավելի էժան և հեշտ եղանակով է ստացվում։

Քլորակիրը կալցիումի հիդրօքսիդի և քլորի փոխազդեցության արդյունք է և բյուրեղաջուր պարունակող բարդ կոմպլեքս է։ Քլորի հոտով, խոնավածուծ, սպիտակ փոշի է։ Պարունակում է 28–38% ակտիվ (քլոր անջատվում է աղաթթու ավելացնելիս)։ 2% խոնավություն պարունակող քլորակիրը տարեկան կորցնում է ակտիվ քլորի 1%-ը, իսկ 10% խոնավություն պարունակողը կորցնում է 10%–ը։

*9-  Կարելի՞ է  խմելու   ջուրը   ախտահանել  քլորով, պատասխանը  հիմնավորեք…

Խմելու համար պիտանի ջուրը պետք է պարունակի առավելագույնը 4 միլիգրամ քլոր մեկ լիտր ջրում, սակայն քլորի ճիշտ չափաբաժինը ոչ միշտ է պահպանվում և սովորաբար գերազանցում է թույլատրելի սահմանը: Քլորը կարող է շատ վնասակար լինել առողջության համար:

10-Աղաթթվի ո՞ր աղի 0.9%-֊անոց ջրային լուծույթն է կոչվում «ֆիզիոլոգիական լուծույթ»: 1 կգ ֆիզիոլոգիական լուծույթ պատրաստելու համար քանի՞ գրամ աղ և ջուր պետք է վերցնել:

Ֆիզիոլոգիական լուծույթը աղային լուծույթ է, որի օսմոսային ճնշումը և աղային կազմը շատ մոտ է արյան պլազմայի օսմոսային ճնշմանը և աղային կազմին։ Որպես ֆիզիոլոգիական լուծույթ, հաճախ օգտագործում են 0.9% խտության կերակրի աղի լուծույթը:

1 կգ ֆիզիոլոգիական լուծույթ պատրաստելու համար քանի՞ գրամ աղ և ջուր պետք է վերցնել:

Ֆիզիոլոգիական լուծույթը դա նատրիումի քլորիդի 0,9 տոկոսանոց լուծույթն է, հոտևաբար 1կգ ը 1լ նատրիումի քլորիդի 0,9 տոկոսանոց 1լ լուծույթն է։ հետևաբար

100մլ ում-0,9 գ աղ է պարունակվելու
1000մլ — — — x

x = 0,9 × 1000 / 100 = 9g NACI

Հետևաբար մեզ անհրաժեշտ կլինի 9գ աղ և 991գ ջուր։

Posted in Քիմիա 9

Լաբորատոր փորձեր

օսլայի

Մենք արեցինք լաբորատոր փորձեր, որ ստանանք պատասխան կա օսլա էտ առևտրիներից, թէ ոչ։ Մենք փորձեձինք ստւգել էտի (կարտոֆիլին, հացին, կարտոֆիլ օսլա, և բրինձ)։ Եթե նա կունենա օսլա, նա կդառնա կապույտ գույն, եթե ոչ, ոչմի բան է չի փողվելու։

գլյուկոզի սախարոզի, սպիտակուցների,
վիտամինների  հայտնաբերման  որակական ռեակցիաներ,
սպիտակուցների բնափոխման ռեակցիաներ:

Ինչ է ֆոտոսինտեզ

Ֆոտոսինթեզ – ածխաթթու գազից և ջրից` լույսի ազդեցության տակ օրգանական նյութերի առաջացումն է։ Ֆոտոսինթետիկ գունանյութերի (բույսերի մոտ` քլորոֆիլ, բակտերիաների մոտ՝ բակտերիոքլորոֆիլ և բակտերիոռոդօպսին) մասնակցությամբ։ Բույսերի ժամանակակից ֆիզիոլոգիայում ֆոտոսինթեզի տակ հասկանում են նրանց ֆոտոավտոտրոֆ գործառույթը՝ ֆոտոնի կլանման, էներգիայի փոխակերպման և օգտագործման գործառույթների համախմբությունը տարբեր էնդերգոնիկական ռեակցիաներում, այդ թվում ածխաթթու գազի փոխակերպումը օրգանական նյութերի։

Բույսերի բջիջներում, որոնցում քլորոֆիլ է պարունակվում, տեղի են ունենում կենդանի աշխարհի համար վիթխարի նշանակություն ունեցող ուրույն գործընթացներ։ Բուսական բջիջներն ընդունակ են օրգանական նյութեր սինթեզելու պարզ անօրգանական միացություններից՝ դրա համար օգտագործելով Արեգակի ճառագայթային էներգիան։ Արեգակնային (լուսային) ճառագայթման հաշվին կատարվող օրգանական միացությունների սինթեզը կոչվում է ֆոտոսինթեզ։

Աղբյուր։ Ֆոտոսինթեզ

գլուկոզ  մասին
Ֆռուկտոզ
սախարոզ
օսլա
գլիկոգեն մասին
Ֆոսֆոր
Սուլֆուռ
առաջացնում են բարդ օրգանական նյութեր

Posted in Քիմիա 9

Ուղղորդող հարցերը

անհատական աշխատանք։ Նուկլեինաթթուներ ԴՆԹ-ն և ՌՆԹ-ն

1. Որո՞նք  են  անկենդան  և  կենդանի օրգանիզմների  նմանությունները և տարբերությունները:

Կենդանի օրգանիզմները տարբերվում են ոչ կենդանիներից բջջային կառուցվածքի առկայությամբ, նյութափոխանակության, աճի և վերարտադրության ունակությամբ, մինչդեռ ոչ կենդանի օբյեկտները զուրկ են այդ հատկություններից:

2. Քանի՞ <<թագավորության>> է   բաժանվում  կենդանի աշխարհը:

Կենդանի աշխարհը բաժանվում է 4 «թագավորության» ՝ թագավորություն, ենթաթագավորություն, վերնաթագավորություն, կայսրություն

3. Որո՞նք են  կենդանի  օրգանիզմի  հիմնական  տարրերը, որոնք նաև անվանում են կենսական  տարրեր`մակրո-, միկրո-, ուլտրատարրերը   

Մակրոտարրերն են(97%) Ածխածին` C, Ջրածին` H, Թթվածին` O, Ազոտ` N, Ֆոսֆոր` P, Ծծումբ` S:

Միկրոտարրերն են Մագնեզիում` Mg, Նատրիում` Na, Սիլիցիում` Si, Երկաթ` Fe, Ցինկ` Zn, Պղինձ` Cu, Քլոր` Cl, Բիմմութ` Bi, Ֆտոր` F, Ալյումին` Al, Կալցիում` Ca:

4. Ո՞րն է կենդանի օրգանիզմի կառուցվածքային միավորը, գրեք նրա  բաղադրությունը:

Կենդանի օրգանիզմների կառուցվածքային միավորը բջիջն է։ Այն կազմված է տարբեր կենսաբանական ակտիվ նյութերից, ինչպիսիք են սպիտակուցները, նուկլեինաթթուները, ածխաջրերը և լիպիդները: Բացի այս օրգանական նյութերից, կենդանի օրգանիզմները պարունակում են նաև անօրգանական նյութեր, ինչպիսիք են ջուրը, հանքանյութերը և իոնները:

5. Ինչու՞ են  գիտնականներն ասում. «Կյանքը՝ սպիտակուցների գոյության ձևն  է…»

Գիտնականներն ասում են, որ «Կյանքը՝ սպիտակուցների գոյության ձևն է…», քանի որ սպիտակուցները վճռորոշ դեր են խաղում բազմաթիվ կենսաբանական գործընթացներում:

6. Որո՞նք են սպիտակուցների, ածխաջրերի, ճարպերի, նուկլեինաթթուների, վիտամինների  գործառույթները կենդանի օրգանիզմում:

Սպիտակուցները կարևոր դեր են խաղում նյութափոխանակության մեջ։ Սպիտակուցները նաև առաջացնում են բջջային կմախքը։

Ածխաջրերը կարևոր դեր են խաղում կենդանիների օրգանիզմներում ընթացող նյութերի ու էներգիայի փոխանակության շարժընթացում։

Ճարպերը նպաստում են սննդի մեջ օգտագործվող այլ մթերքների ավելի լավ ու լիարժեք յուրացմանը, հաճելի համ ու բուրմունք են տալիս մթերքներին։

Նուկլեինաթթուները կարևորագույն դեր ունեն ժառանգական ինֆորմացիայի պահպանման, փոխանցման և իրականացման մեջ։

7. Ինչպիսի՞ օրգանական և  անօրգանական  նյութեր  կան  կենդանի  օրգանիզմում:

Օրգանական նյութեր՝ ածխաջրեր, լիպիդներ, վիտամիններ, սպիտակուցներ, նուկլեինաթթնուներ, սախարոզ, գլյուկոզ

Անօրգանական նյութեր՝ հանքային աղեր, ջուր

8. Ինչպիսի՞ երևույթ է  լուսասինթեզը <ֆոտոսինթեզը>՝ ֆիզիկական, թե՞ քիմիական:

9. Ինչպիսի՞ կենսական միջավայր է անհրաժեշտ բույսի աճի համար:


Ուղղորդող  հարցերը`

·      Որո՞նք են կենդանի  օրգանիզմի  հիմնական  տարրերը (մակրո-, միկրո-, ուլտրատարրերը, թվարկեք )·      
Կենդանի  աշխարհը  քանի՞ <<թագավորության>> է  բաժանվում

·        Ո՞րն է  կենդանի օրգանիզմի  կառուցվածքային  միավորը,  ինչպիսի՞կենսաբանորեն  ակտիվ  նյութեր  կան  նրա  բաղադրության մեջ·    Ինչպիսի՞  օրգանական  և  անօրգանական  նյութեր  կան 
կենդանի  օրգանիզմում·        

*Ինչու՞  են  գիտնականներն ասում. «Կյանքը՝  սպիտակուցների  գոյության  ձևն  է…»

·        Որո՞նք են սպիտակուցների, ածխաջրերի,
ճարպերի, նուկլեինաթթուների, վիտամինների  գործառույթները  կենդանի  օրգանիզմում:

Լաբորատոր  փորձեր՝  օսլայի, գլյուկոզի, սախարոզի, սպիտակուցների,
վիտամինների  հայտնաբերման  որակական ռեակցիաներ,
սպիտակուցների բնափոխման ռեակցիաներ: