Posted in Բնագիտություն

ԲԱԿՏԵՐԻԱՆԵՐ ԵՎ ՍՆԿԵՐ

Բակտերյաներ,ուտելու և թունավոր ...

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ գիտեք բակտերիաների և սնկերի մասին: Ի՞նչ օրգանիզմներ են դրանք:

Բակտերիաները պարզունակ միաբջիջ օրգանիզմներ են, որոնք տեսանելի են միայն մանրադիտակով: Սնկերը բակտերիաներից մեծ են, բազմաբջիջ և ունեն տարբեր ձևեր: Սնկերի մարմինը կազմված է թելերից: Որոշ սնկեր ունեն գլխիկ և ոտիկ: Սնկերր ունեն շատ նմանություններ բույսերի և կենդանիների հետ:

2. Ո՞վ է բացահայտել բակտերիաները, ի՞նչ սարքի օգնությամբ:

Բակտերիաները բացահայտել է Հոլանդացի բնագետ Անտոնի վան Լևենհուկը: Նա ստեղծել է մանրադիտակը, որով տեսել է բակտերիաները: 

3. Ինչի՞ հաշվին են բակտերիաները պաշտպանվում միջավայրի անբենպաստ գործոններից:

Բակտերիաները լինում են տարբեր ձևի (ցուպիկաձև, գնդաձև, ստորակետաձև, պարուրաձև և այլն), չափսի և գույների: Դրանք պատված են հատուկ կառույցով, որը դրանց պաշտպանում է միջավայրի տարբեր անբարենպաստ գործոններից, օրինակ՝ սուր առարկաներից, բարձր ջերմաստիճանից կամ ճնշումից, քիմիական տարբեր նյութերից:

4. Բակտերիաների սնման ի՞նչ եղանակներ գիտեք:

Բակտերիաներն ունեն սնման տարբեր եղանակներ. մի դեպքում իրենք են առաջացնում օրգանա­կան նյութեր, մյուսում՝ օգտվում են պատրաստի նյութերից:

5. Ինչո՞ւմն է բակտերիաների դերը բնության մեջ և մարդու կյանքում:

Բակտերիաները լինում են օգտակար և վնասակար: Օգտակար բակտերիաները նպաստում են որոշ բույսերի աճին և զարգացմանը, կենդանիների և մար­դու սննդառությանը: Իսկ վնասակար բակտերիաները փչացնում են տարբեր պիտանի առարկաներ, բույսերում, կենդանիներում և մարդու օր­գանիզմում առաջացնում տարբեր հիվանդություններ:

6. Ի՞նչ գիտեք սնկերի և ծառերի փոխադարձ կապի մասին:

Սնկերի մի մասն ապ­րում է ծառերի տակ, ծառերի արմատներին մոտ և փոխազդում նրանց հետ՝ տալով և ստանալով պիտանի նյութեր, օգնելով մեկը մյուսի աճին և զարգացմանը: Դա օգտակար կապ է:

7. Որո՞նք են ուտելի սնկերը: Իսկ որո՞նք են թունավոր:

Ուտելի սնկեր են՝ սպիտակ սունկը, կեչասունկը, յուղասունկը, շամպինիոնը, աղվեսասունկը: Իսկ թունավոր սնկերը վնասում են բույսերին և կենդանիներին, օրինակ՝ ճանճասպանը, գունատ ճանճասպանը,

8. Հետաքրքրվեք բակտերիաներով և սնկերով հարուցված հիվանդութ­յունների և դրանք կանխարգելելու միջոցառումների մասին:

 Վնասակար բակտերիաները և սնկերը վնասում են մարդուն և հարուցում են հիվանդություններ: Հիգիենայի կանոնների հետևելը և ճիշտ սնվելը օգնում են կանխարգելել այս հիվանդությունները:

9. Հիվանդածին բակտերիաներ կա­րող են տարածվել բերանում, հան­գեցնել բորբոքման: Այդ պատճա­ռով խորհուրդ է տրվում ամեն օր մաքրել ատամները: Ին­չո՞ւ, փորձեք հասկանալ և բացատ­րել:

Եթե ատամները ամեն օր չմաքրենք, բերանի վնասակար բակտերիաները կսնվեն ատամների արանքում մնացած սննդի մնացորդներով, կբազմանան և կվնասեն մեր ատամները, լնդերը:

Posted in Բնագիտություն

ՋՐՈԼՈՐՏԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ: ՔԱՂՑՐԱՀԱՄ ՋՐԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ

Հարցեր և առաջադրանքներ

1. Ի՞նչ նպատակով է օգտագործվում ջուրը երկրագնդի վրա: Երկրագնդի վրա ջուրն ունի բազմազան գործածություն: Օրինակ, գետերի ու քաղցրահամ լճերի ջուրն օգտագործվում է դաշտերի և այգիների ոռոգման համար, ինչպես նաև մարդու ամենօրյա կենցաղային կարիքները հոգալու նպատակով: Արդյունաբերության տարբեր ճյուղերը նույնպես մեծ ծավալներով ջրի օտագործում են պահանջում: Գետերի վրա կառուցված հիդրոէլեկտրակայանները բնակչությանն ապահովում են էլեկտրաէներգիայով: Օվկիանոսներն ու ծովերր ծառայում են մարդուն նավարկության հա­մար, որպես հանգստի գոտի, ինչպես նաև մատակարարու են սնունդ և այլ հանածոներ:

2. Ինչո՞վ են աղտոտված երկրագնդի ջրերը: Երկրագնդի ջրերը աղտոտվում են մարդու գործունեության հետևանքով: Օվկիանոսները հիմնականում աղտոտված են տար­բեր տեսակի նավթամթերքների արտանետումներով և գետերի բերած աղ­տոտված ջրերով: Շատ գետեր /այդ տվում և Հայաստանի որոշ գետեր/ աղտոտված են արդյունաբերա­կան ձեռնարկություններից կատարվող արտանետումներով, կոյուղաջրե­րով, գյուղատնտեսության մեջ օգտագործվող պարարտանյութերով ու թու­նաքիմիկատներով:

3. Ջրային ավազաններն աղտոտումից պահպանելու համար ի՞նչ աշ­խատանքներ են կատարվում: Ջրային ավազաններն աղտոտումից պահպանելու համար վերահսկվում է կեղտաջրերի հոսքը դեպի ջրային ավազաններ: Դրա համար կա­ռուցվում են ջրամաքրման կայաններ: Իսկ օրինակ օվկիանոսի մակերեսին հայտնված նավթի կամ յուղի շերտր մաքրելու համար ստեղծվել են հատուկ նավեր, որոնք հատուկ սարքերի միջոցով ջուրն օվկիանոսից վերցվում է, մաքրվում և նորից հետ լցվում ծով կամ օվկիանոս: Հատուկ թափոններ վերամշակող գործարաններ են կառուցվում կոշտ թափոններ արտա­նետող գործարանների կողքին: Հարուստ և զարգացած երկրները մեծ ֆինանսական միջոցներ են ներդնում ջրի աղտոտումը կանխարգելելու և եղած աղտոտումը մաքրելու համար:

4. Ո՞րն է քաղցրահամ ջրի հիմնախնդիրը: Քաղցրահամ ջրի ընդհանուր ծավալը Երկիր մոլորակի վրա շատ քիչ է և այդ քիչ քանակը ցամաքի վրա բաշխված է խիստ անհավասարաչափ: Աշխարհի շատ երկրներում քաղցրահամ ջրի «սով» է, որը պատճառ է դառնում բազմաթիվ հիվանդությունների և մահերի: Եղած քիչ ջուրն էլ հաճախ բավա­կանին աղտոտված է և երբեմն վտանգավոր մարդու, կենդանիների և բույսերի համար:

5. Քաղցրահամ ջրի հիմնախնդրի լուծման ի՞նչ ուղիներ գիտեք: Քաղցրահամ ջրի հիմնախնդիրը լուծելու համար հարկավոր է նախ և առաջ ջուրը խնայողաբար օգտագործել: Ջրային ավազանները պետք է պահպանվեն հետագա աղտոտումնե­րից, և կեղտաջրերն առանց մաքրելու չլցնել ջրային ավազաններ: Հիմախնդրի լուծման ուղիներից մեկն էլ օվկիանոսի ջուրը աղազերծել և օգտագործելն է, ինչպես նաև այսբերգների հա­լեցումը և օգտագործումը:

Posted in Բնագիտություն

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՎԿԻԱՆՈՍ, ԴՐԱ ՄԱՍԵՐԸ

Հարցեր և առաջադրանքներ

1. Ի՞նչ է Համաշխարհային օվկիանոսը: Որո՞նք են դրա մասերը:

Երկրագնդի միասնական, ընդարձակ ջրային տարածությունը որը ողողում է մայրցամաքների և կղզիների ափերը կոչվում է Համաշխարհային օվկիանոս: Դրա մասերն են՝ Խաղաղ, Ատլանտյան, Հնդկական և Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսները:

2. Ի՞նչ են ծովը, ծովածոցը և նեղուցը: Բերեք օրինակներ:

Ծովերն օվկիանոսի այն մասերն են, որոնք քիչ թե շատ խորացել են ցամաքի մեջ, օվկիանոսներից տարբերվում են հատակի ռելիեֆով, ջրի հատկություններով, բուսական ե կենդանական աշխարհով: Օրինակ, Միջ­երկրական ծովը, Սև ծովը: Օվկիանոսի կամ ծովի այն մասերր, որոնք առավել շատ են ներթա­փանցել ցամաքի մեջ, կոչվում են ծովածոցեր: Օրինակ, Բենգալյան ծոցր: Ջրային ավազաններն իրար միացնող կամ ցամաքներն իրարից բա­ժանող բնական ջրային նեղ տարածքներր կոչվում են նեղուցներ: Օրինակ, Ջիբրալթարի նեղուցը:

3. Ի՞նչ են կղզին և թերակղզին: Բերեք օրինակներ:

Ցամաքի համեմատաբար փոքր տարածքներր, որոնք բոլոր կողմերից շրջապատված են ջրով, կոչվում են կղզիներ: Թերակղզիներր ոչ բոլոր կողմերով են շրջապատված ջրով: Դրան մի կողմով միացած են ցամաքին:

4. Ինչպե՞ս է փոփոխվում օվկիանոսի ջրի ջերմությունը: Որքա՞ն է ջրի աղիությունը:

Ամենատաք ջրերր հասարակածային շրջանի ջրերն են /28-300C/: Դեպի բևեռներ ջրի ջերմաստիճանն աստիճանաբար նվազում է և մերձբևեռային շրջաններում դառնում -1-ից -20 C: Համաշխարհային օվկիանոսի ջուրն ունի դառնա­ղի համ: Օվկիանոսի ջրի մեկ լիտրում պարունակվում է միջինը 35 գ աղ (35 գ/լ):