Posted in Երկրաչափություն 9

Թեմա՝ Վեկտորներ

Կոորդինատներ և վեկտերներ
666. Գտեք A(3; 7) և B(1; 5) ծայրակետերով հատվածի միջնակետի կոորդինատները։

C(x, y)
x = (x1 + x2)/2
x = (3 + 1)/2 = 2
y = (y1 + y2)/2
y = (7 + 5)/2 = 6
C(2, 6)

667․ C-ն A(-4; 2) և B(8; 14) ծայրակետերով հատվածի միջնակետն է, իսկ M-ը՝ AC հատվածի միջնակետը։ Գտեք M կետի կոորդինատները։

C(x, y)         M(x3, y3)
x = (x1 + x2)/2     x3 = (-4 + 2)/2 = -1
x = (-4 + 8)/2 = 2     y3 = (2 + 8)/2 = 5
y = (y1 + y2)/2     M(-1, 5)
y = (2 + 14)/2 = 8
C(2, 8)

668․ Տրված են B(8; -6) և C(2; 3) կետերը։ Գտեք A կետի կոորդինատները, եթե C-ն AB հատվածի միջնակետն է։

x = (x1 + x2)/2   2x – x2 = x1
2x – x2 = x1     2 * 2 – 8 = x1
          x1 = -4
A(x1, y1)     2y – y2 = y1
B(x2, y2)     2 * 3 – (-6) = x1
C(x, y)       y1 = 12
         A(-4, 12)

669. Գտեք A(1; -3) և B(1; 2) կետերի հեռավորությունը։

DAB = √(x2 – x1)2 + (y2 – y1)2
DAB = √(1 – 1)2 + (2 – (-3))2 = √02 + 25 = √25 = 5

670․ Գտեք A(1; 3) և B(-4; 2) ծայրակետերով հատվածի երկարությունը։

DAB = √(-4 – 1)2 + (2 – 3)2 = √25 + 1 = √26

671. Գտեք Ox առանցքի այն կետի կոորդինատները, որը գտնվում է A(5; 3) կետից 5 հեռավորության վրա։

Ox առանցքի վրա է
y = 0

B(x; 0)
A(5; 3)
D = 5
D = √(x – 5)2 + (0 – 3)2
25 = x2 – 10x + 25 + 9
x2 – 10x + 9 = 0
D = 100 – 36 = 64
x1 = 10 – 8/2 = 1
x2 = 10 + 8/2 = 9
B(1; 0) կամ B(9; 0)

672․ Տրված են A(-2; 1) B(1; 5) C(7; 5) D(4; 1) կետերը։ Գտեք ABCD քառանկյան անկյունագծերը։

dAB = √(1 + 2)2 + (5 – 1)2 = √9 + 16 = √25 = 5
dBC = √(7 – 1)2 + (5 – 5)2 = √36 = 6
dCD = √(4 – 7)2 + (1 – 5)2 = √9 + 16 = √25 = 5
dDA = √(4 + 2)2 + (1 – 1)2 = √36 = 6
P = AB + BC + CD + DA = 5 + 6 + 5 + 6 = 22

673. Տրված են A(-2; 1) B(1; 5) C(7; 5) D(4; 1) կետերը։ Գտեք ABCD քառանկյան անկյունագծերը։

dAC = √(7 – (-2))2 + (5 – 1)2 = √81 + 16 = √97
dBD = √(4 – 1)2 + (1 – 5)2 = √9 + 16 = √25 = 5

Posted in Ռուսերեն 9

Задания с 29.01.24 -02.02.24

Урок 1. Влияние сленга на речь подростков

Находим ответы на вопросы:

  • Откуда вязлось понятие «сленг»?
  • Оно представляет собой соединение двух английских сокращённых слов:
    s – sub – заменитель, lang – language – язык.
    Термин «сленг» является синонимом таких понятий, как «просторечие», «разговорная речь», «вульгаризм», «жаргонизм», «диалектизм» и др.
  • Каковы причины появления сленга?
  • 1. Главное в этом языковом явлении – отход от обыденности, игра, ирония, маска. Непринужденный молодежный сленг стремится уйти от скучного мира взрослых, родителей, учителей.

  • 2. Молодежный сленг подобен его носителям: он резкий, громкий, дерзкий. Он результат своеобразного желания переиначить мир на иной манер, а также знак “я свой”. Язык здесь отражает внутренние устремления молодых ярче и сильнее, чем одежда, прически, образ жизни.
  • 3. После 11 лет индивидуальное сознание ребенка перерастает в более сложное соединение центростремительных и центробежных тенденций. Начинается формироваться антагонистическое сознание – “быть не как все” и корпоративное – “быть подобно своим”. Так создается специфическая лексика, а именно сленг подростков, объединенных общими интересами, территорией, образом жизни. К подростковым относятся и сленг панков, металлистов, хиппи с их своеобразным лексиконом – причудливой смесью англизированных и воровских по происхождению слов: “аскать” – просить, “герла” – девушка и т. пр.
  • Разновидности сленга?
    Виды сленга бывает, Театральный жаргон. Армейский жаргон Журналистский жаргон Компьютерный сленг Игровой жаргон Сетевой жаргон Молодёжный сленг Радиолюбительский жаргон Сленг наркоманов Сленг футбольных хулиганов Уголовный жаргон и т.д

Задания для выполнения

  1. Объясните следующие высказывания, найдите их эквиваленты в литературном языке.

Вешать лапшу на уши – Нагло лгать, намеренно вводить в заблуждение, обманывать; отвлекать от сути разговорами.

Чего ты грузишь меня

Забить стрелку – Это фраза из бандитско-уличного жаргона. Фраза “забить стрелку” означает встретиться двум бандам, чтобы выяснить отношения между ними, то есть разобраться с какими-то недопониманиями. Иногда с помощью кулаков или того хуже – с помощью оружия.

Шнурки в стакане – выражение означавшее, что родители дома.

2. Приведите примеры сленга из кинофильлмов (Советских в том числе)

3. Какие вы знаете высказывания из фильмов, которые стали нарицательными (крылатыми), но так и не превратились в сленг?

Например: Деньги ваши — станут наши

А может, вам еще ключ от квартиры, где деньги лежат?

Лёд тронулся, господа присяжные заседатели, лёд тронулся!

Командовать парадом буду я!

Мудрый человек учится больше у своих врагов, чем дурак у своих друзей. («Гонка»)

Знаешь, что надо делать, когда жизнь наносит новый удар? Просто плыть дальше! («В поисках Немо»)

Хорошие и плохие люди имеют одну общую черту — они все делают ошибки. Только хорошие люди могут признать свои ошибки и учиться на них. («Анна Франк»)

Прошлое не меняется ни для кого. Но, по крайней мере, я могу извлечь уроки из прошлого. («Телевикторина»)

Знаешь, какой план никогда не терпит неудачу? Тот план, которого нет вообще. И знаешь почему? Потому что жизнь не может быть запланирована. («Паразиты»)

Posted in Առանց կարգի, Գրականություն 9

Վահան Տերյան – կենսագրություն

Վահան Տերյանը (իսկական ազգանունը՝ Տեր-Գրիգորյան) սովորել է Գանձայի ծխական, 4 ամիս՝ Ախալքալաքի քաղաքային դպրոցներում, 1899–1906 թթ-ին՝  Մոսկվայի Լազարյան ճեմարանում: 1906 թ-ին ընդունվել է Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրության ֆակուլտետը, մամուլում տպագրել իր առաջին բանաստեղծությունները: 1910–12 թթ-ին Պողոս Մակինցյանի, Ալեքսանդր Ծատուրյանի, Կարեն Միքայելյանի հետ հրատարակել է «Գարուն» ալմանախը (3 հատոր), 1912 թ-ին հիմնադրել է «Պանթեոն» հրատարակչական ընկերությունը:

1913–17 թթ-ին Տերյանը սովորել է Պետրոգրադի համալսարանի արևելագիտության ֆակուլտետում, հայագետ Նիկողայոս Մառի ղեկավարությամբ ուսումնասիրել է հայագիտական  առարկաներ, սովորել արաբերեն, պարսկերեն, վրացերեն, մասնակցել է Վալերի Բրյուսովի կազմած «Հայ պոեզիան…» անթոլոգիայի և Մաքսիմ Գորկու խմբագրած «Հայ գրականության ժողովածուի» պատրաստմանը, ռուսերեն թարգմանել հայ հեղինակների գործերից:

1914 թ-ին Տերյանը Թիֆլիսում հանդես է եկել «Հայ գրականության գալիք օրը» ծրագրային զեկուցումով, որն իր նշանակությամբ ձեռք է բերել XX դարի նորագույն շրջանի հայ գրականության զարգացման հռչակագրի արժեք:

1917 թ-ին Տերյանը դարձել է բոլշևիկյան կուսակցության անդամ, Ազգությունների ժողկոմիսարիատում եղել է հայկական գործերի բաժնի վարիչի տեղակալ: 1917 թ-ի վերջին Ռուսաստանի խորհրդային կառավարությանն է ներկայացրել «Թուրքահայաստանի մասին» դեկրետը (որոշում) և «Հայաստանի մասին» զեկուցագիրը: 1918 թ-ին մասնակցել է Բրեստ-Լիտովսկի հաշտության բանակցություններին`  որպես համառուսաստանյան ազգությունների ժողկոմխորհի` հայկական գործերի գծով խորհրդական:

1919 թ-ի աշնանն արտգործժողկոմատի հանձնարարությամբ Տերյանը մեկնել է Միջին Ասիա, սակայն թոքախտով հիվանդ բանաստեղծը ճանապարհին վախճանվել է (հունվարի 7-ին):

1908 թ-ին Թիֆլիսում լույս է տեսել Տերյանի առաջին՝ «Մթնշաղի անուրջներ» ժողովածուն, որով նոր դարագլուխ է բացվել հայ քնարերգության պատմության մեջ: Գրական աշխարհը ողջունել է տաղանդավոր բանաստեղծի հայտնությունը:

Ժողովածուի լույսընծայման առիթով Ստեփան Զորյանը գրել է. «…Սկսվել էր պարզապես տերյանական շրջան, Տերյանի էպոխա: Օդը լիքն էր Տերյանով. երիտասարդության խոսակցության նյութն ամեն տեղ նրա բանաստեղծություններն էին, իսկ ընկերների ու սիրահարների սրտագին նվերը միմյանց՝ «Մթնշաղի անուրջները»:

«Մթնշաղի անուրջներում» գերիշխում են սիմվոլիստական և ռոմանտիկական տրամադրությունները («Տխրություն», «Աշուն», «Մթնշաղ», «Հրաշք աղջիկ», «Էստոնական երգ» և այլն).

Տերյանը կատարելության է հասցրել հայ բանաստեղծության կշռույթը՝ սկսած ոտքից ու տողից մինչև տուն և հնչյունական կազմություն, շարունակել հայ պոեզիայում հազարամյա պատմություն ունեցող բաղաձայնույթի (ալիտերացիա) և նմանաձայնության ավանդույթը, առաջինն է գրել սոնետ և  տրիոլետ, զարգացրել գազելը (բանաստեղծության ձևեր են): Տերյանն ստեղծել է ինքնատիպ գրական ոճ ու դպրոց, որին հետևել են շատ բանաստեղծներ:

Տերյանը գրել է նաև գրաքննադատական ու հրապարակախոսական հոդվածներ, կատարել թարգմանություններ: Նրա գրական ժառանգության անբաժան մասն են  նամակները:

Երևանում գործում է «Տերյան մշակութային կենտրոնը», որի ջանքերով լույս է ընծայվել Տերյանի բանաստեղծությունների «Ընտրանին» (2005 թ.) և «Տերյան. հանրագիտարանը» (2010 թ.): Տերյանի բանաստեղծությունների խոսքերով գրել են բազմաթիվ երգեր (Նիկոլ Գալանդերյան, Էդգար Հովհաննիսյան և ուրիշներ):

Երևանում, ՀՀ այլ քաղաքներում, Ջավախքում, Օրենբուրգում Տերյանի անունով կոչվել են թաղամասեր, փողոցներ, դպրոցներ, կանգնեցվել են հուշարձաններ: Գանձայում 1957 թ-ից գործում է բանաստեղծի տուն-թանգարանը: Ամեն տարի հուլիսին նրա ծննդավայրում տեղի են ունենում Տերյանական պոեզիայի օրեր:

Posted in Հայոց լեզու 9

Գործնական քերականություն-վարժ. 100-105

100.Նախադասությունն ընդարձակիր՝ կետերը համապատասխան բառերով փոխարինելով (ամեն նախադասությունից մի քանի տարբերակ գրիր):

Գորշ գայլը իր ձագուկների պահապան է:
Փոքր փղիկը համառորեն դիմեց ծնողներին:
Սոված կոկորդիլոսը լացելով ասաց, որ ուզում է հաց ուտել:
Գյուղի ջրհորը շոգից ցամաքել է, և գյուղը մնացել է առանց ջուր:

101.Պատմությունը շարունակիր:

Տիեզերանավի բոլոր ուղևորներն արդեն տեղերում էին, շարժասանդուղքը հեռացել, դուռն ամուր փակվել էր, և ուղեկցորդուհին թռիչքի մասին էր հայտարարում։ Բայց դեռ վախենում էի, որ հանկարծ կզղջան մեզ այդ վտանգավոր թռիչքին թողնելու համար, կիջեցնեն և մեր բոլոր ջանքերն ապարդյուն կանցնեն։ Բայց հանկարծ մի ահավոր աղմուկ սկսվեց, նավը ցնցվեց ու թափով պոկվեց տեղից։
Մխրճվում ենք երկնքի մեջ, սլանում ենք դեպի աստղերը։ Ես մեծ սպասում ունեմ, քանի որ իմ ամբողջ կյանքում երազել եմ այս պահի մասին։ Հասնելուն պես մենք ուսումնասիրեցինք և ես ինձ զգում էի այնպիսի մարդ, ով հասել էր իր երազանքին և նպատակին։

102.Հոմանիշներից յուրաքանչյուրով նախադասություն կազմիր:

ա)երկարել, ձգվել
Ես երկարացրեցի ձեռքս և վերցրեցի պահարանից գիրքը։
Հայրս ձգվեց և ինց հետ բարձրացրեց սեղանը։

բ)աղքատ, խեղճ
Խանութ գնալիս հանդիպեցի աղքատ մարդուն։
Ես օգնեցի խեղճ տատիկի գնումներ կատարելիս։

գ)գույն, երանգ
Ծիածանը ունի 7 գույն։
Անձրեվից հետո օդի մեջ հայտնվեց տարբեր երանգներ։

103.Տրված առածներն ընդգված բառերի հականիշների օգնությամբ լրացրու:

Ամառվա փուշը՝ ձմեռվա նուշն է:

Բարեկամ կորցնելը հեշտ է, գտնելը դժվար:

Դուրսը քահանա, ներսը սատանա:

Գիտունին գերի եղիր, անխելքին ոչ սիրելի:

Գիտունի հետ քար քաշիր, անգետի հետ փլավ մի կեր:

Իր աչքի գերանը չի տեսնում, ուրիշի աչքի փուշն է տեսնում:

104.Նախածանցն այնպիսի վերջածանցով փոխարինիր, որ բառի իմաստը չփոխվի:

Դժգույն-գունատ,
անպոչ-պոչատ,
անկուռ-կռնատ,
անքուն-քնատ,
անգլուխ թողնել-գլխատել:

105.Տրված բառերով նախադասություններ կազմիր և ցույց տուր, թե ինչ կարող են նշանակել:

Սրի-Մատիտը սրի՛:

Սրի բռնակը կոտրվեց:

Աղի-Ուտելիքը աղի էր ստացվել:

Պապիկը խնդրեց տատիկին, որ աղի խոզի միսը:

Մարտ-Իմ ծնունդը մարտ ամսին է:

Բոլորով պատրաստվում էին գնալ մարտի:

Որդի-Ուներ երկու որդի:

Քեռիս ունի երկու որդի։

Posted in Հանրահաշիվ 9

Թվային հաջորդականություններ  

ա) x1 = 2, x2 = 4, x3 = 6, x4 = 8, x5 = 10, x6 = 12

բ) x7 = 2(7 – 1) + 2 = 2 * 6 + 2 = 14
 x8 = 2(8 – 1) + 2 = 2 * 7 + 2 = 16
 x20 = 2(20 – 1) + 2 = 2 * 19 + 2 = 40

ա) 1, 2, 3, 4, 5, 6, 7, …;
  xn = n
  n = 1, 2, 3 …;

բ) 1, 3, 5, 7, 9, 11, 13, …;
  xn = 2n – 1
  n = 1, 2, 3 …;

գ) 4, 8, 12, 16, 20, 24, …;
  xn = 4n
  n = 1, 2, 3 …;

դ) 1, 1/2, 1/3, 1/4, 1/5, 1/6 …;
  1/n + 1
  n = 0, 1, 2, …;

ե) 1, -1, 1, -1, 1, -1, …;
 xn = (-1)n + 1

զ) -1, 1, -1, 1, -1, 1, …;
  xn = (-1)n
  n = 1

ա) a1 = 3 * 1 – 1 = 2
  a2 = 3 * 2 – 1 = 5
  a5 = 3 * 5 – 1 = 14
  a100 = 3 * 100 – 1 = 299

բ) a1 = 3 + 2(1 – 1) = 3
  a2 = 3 + 2(2 – 1) = 5
  a12 = 3 + 2(12 – 1) = 25
  a30 = 3 + 2(30 – 1) = 61

ա) a1 = 3 * 1 + 2 = 5
  a2 = 3 * 2 + 2 = 8
  a3 = 3 * 3 + 2 = 11
  a4 = 3 * 4 + 2 = 14
  a5 = 3 * 5 – 1 = 17
  a6 = 3 * 6 – 1 = 20
  a1 + a2 + a3 + a4 + a5 + a6 = 75

բ) a1 = (-1)1 * 1 = -1
  a2 = (-1)2 * 2 = 2
  a3 = (-1)3 * 3 = -3
  a4 = (-1)4 * 4 = 4
  a5 = (-1)5 * 5 = -5
  a6 = (-1)6 * 6 = 6
  a1 + a2 + a3 + a4 + a5 + a6 = 12 – 9 = 3

ա) x1 = 10 + 2 * 1 = 12
  x10 = 10 + 2 * 10 = 30
  x100 = 10 + 2 * 100 = 210

բ) x4 = 10 + 2 * 4 = 18
 x6 = 10 + 2 * 6 = 28
 x5 = 10 + 2 * 5 = 20
  28 > 20 > 18

գ) xn = 10 + 2n
 xn + 2 = 10 + 2 * (n + 2) = 10 + 2n + 4 = 14 + 2n

ա) a1 = 3 * 1 + 2 = 5   բ) b1 = 16 * (1/2)1 = 8    գ) c1 = (-2)1 = -2
  a2 = 3 * 2 + 2 = 8     b2 = 16 * (1/2)2 = 4     c2 = (-2)2 = 4
  a3 = 3 * 3 + 2 = 11     b3 = 16 * (1/2)3 = 2     c3 = (-2)3 = -8
  a10 = 3 * 10 + 2 = 32   b10 = 16 * (1/2)10 = 1/64  c10 = (-2)10 = 1024

  an =

Posted in Քիմիա 9

Ածխաջրեր և սպիտակուցներ

Բջջի օրգանական նյութեր`ածխաջրերի, սպիտակուցներ, դրնաց կառուցվածքը՝ առաջնային, երկրորդային, երրորդային, չորրորդային կառուցվածք, բնափոխում, ֆունկցիան: Ածխաջրեր, ճարպեր դրանց կառուցվածքը:

Ջրից հետո բջջում գերակշռում են օրգանական նյութերը՝ ածխածնային միացությունները՝ սպիտակուցներ, նուկլեինաթթուներ, ածխաջրեր, ճարպեր, նուկլեոտիդներ, ԱԵՖ, հորմոններ, գունանյութեր և այլն։
Բուսական բջիջներում  գերակշռում են ածխաջրերը, իսկ կենդանականում՝ սպիտակուցները և ճարպերը։

Այն օրգանական միացությունները, որոնց մոլեկուլները կազմված են մեծ թվով կրկնվող օղակներից՝ մոնոմերներից, կոչվում են կենսապոլիմերներ կամ մակրոմոլեկուլներ։

Սպիտակուցների կառուցվածքը.

Սպիտակուցները կազմված են ածխածնից, ջրածնից, թթվածնից, ազոտից, իսկ որոշ դեպքերում նրանց կազմության մեջ է մտնում նաև ծծումբը և այլ տարրեր։
Սպիտակուցները բարդ օրգանական, ոչ պարբերական կենսապոլիմերներ են, որոնց մոնոմերները ամինաթթուներն են։
Սպիտակուցնրը միմյանցից տարբերվում են ամինաթթվային կազմով, պոլիպեպտիդային շղթայում ամինաթթուների թվով և հաջորդականությամբ։ Յուրաքանչյուր օրգանիզմին բնորոշ են միայն իր սպիտակուցները։

Տարբերում են սպիտակուցների առաջնային, եկրորդային, երրորդային և չորրորդային կառուցվածքներ։

Սպիտակուցի մոլեկուլի պոլիպեպտիդային շղթան նրա առաջնային կառուցվածքն է։ Սպիտակուցի երկրորդային կառուցվածքը պարուրաձև ոլորված շղթա է։ Պոլիպեպտիդային շղթայի երկրորդային կառուցվածքի լրացուցիչ պարուրվելուց ստեղծվում է երրորդային կառուցվածքը։ Որոշ սպիտակուցների հատկանշական է ավելի բարդ չորրորդային կառուցվածքը։

Սպիտակուցների հատկությունները.

Գոյություն ունեն ջրում լուծվող և չլուծվող, զանազան ազդակների նկատմամբ կայուն և ծայրաստիճան անկայուն սպիտակուցներ։ Տարբեր բնույթի քիմիական և ֆիզիկական ազդեցություններից սպիտակուցի երկրորդային, երրորդային, չորրորդային կառուցվածքներում տեղի է ունենում կապերի խզում։ Սպիտակուցի բնական կառուցվածքի խախտումը կոչվում է բնափոխում։
Բնափոխման գործընթացը երբեմն հետադարձ է, երբ ազդող գործոնը թույլ է, չի խախտվել սպիտակուցի առաջնային կառուցվածքը, ապա տեղի է ունենում կառուցվածքի վերականգնում։ Այդ երևույթը կոչվում է ռենատուրացիա։

Սպիտակուցի ֆունկցիաները.

Սպիտակուցների ֆունկցիաներից են.

Կառուցողական սպիտակուցներից են կառուցված բջջի օրգանոիդների թաղանթը և պլազմային թաղանթը։

Շարժողական. կծկվող հատկությամբ օժտված սպիտակուցների մասնակցությամբ տեղի են ունենում թարթիչների, մտրակների, մկանների կծկումը, բույսերի օրգանների շարժումը։

Փոխադրական. բջջի ներսում, ինչպես նաև բջջի և շրջակա միջավայրի միջև նյութերի տեղափոխում: Օրինակ՝ արյան միջոցով փոխադրվում են թթվածինը, ածխաթթու գազը, սննդանյութերը:

Պաշտպանական. լեյկոցիտները, հակամարմինները, օրգանիզմն պաշտպանում են օտարածին նյութերից: Կան նաև պաշտպանական ֆունկցիա կատարող այլ սպիտակուցներ՝ կենդանիների մազերը, փետուրները, եղջյուրները, սմբակները, եղունգները:

Կատալիզային ֆունկցիան կապված է օրգանիզմում կենսաքիմիական պրոցեսները կարգավորող հատուկ սպիտակուցների՝ ֆերմենտների գործունեության հետ, որոնք արագացնում են կենսաքիմիական ռեակցիաները տասնյակ, հարյուրավոր և հազարավոր անգամ:

Էներգիական. 1 գ սպիտակուցի մինչև վերջ քայքայման արդյունքում անջատվում է 17,6 կՋ էներգիա, որն օգտագործվում է բջջի կենսագործունեության ընթացքում:

Ածխաջրեր

Ածխաջրերը քիմիական միացություններ են, կազմված ածխածին, թթվածին և ջրածին տարրերից։ Կառուցվածքով և քիմիական հատկություններով ունեն շաքարների բնույթ։ Սպիտակուցների և ճարպերի հետ միասին ածխաջրերը կարևոր նշանակություն ունեն մարդու և կենդանիների օրգանիզմներում ընթացող նյութերի ու էներգիայի փոխանակության շարժընթացում։ Ածխաջրերը մարդու և կենդանիների սննդի կարևոր բաղադրամաս են և ապահովում են դրանց կենսագործունեության համար անհրաժեշտ էներգիան։

Ճարպեր

Ճարպերը կենդանական և բուսական հյուսվածքների բաղադրիչներ են։ Կազմված են հիմնականում գլիցերինի և տարբեր ճարպաթթուների միացություններից՝ գլիցերիդներից։ Պարունակում են կենսաբանորեն ակտիվ ֆոսֆատիդներ, ստերիններ և որոշ վիտամիններ։ Ճարպերը սննդի անհրաժեշտ և առավել կալորիական բաղադրամասեր են և օրգանիզմի էներգիայի աղբյուր։ Դրանք նպաստում են սննդի մեջ օգտագործվող այլ մթերքների ավելի լավ ու լիարժեք յուրացմանը, հաճելի համ ու բուրմունք են տալիս մթերքներին։