Posted in Հայոց լեզու

Տնային աշխատանք – 26.04.2022

1. Ըստ տրված կաղապարների՝  կազմի՛ր բարդ նախադասություններ:

Թեկուզ ընկերս չեկավ, այնուամենայնիվ ես գնացի կինո:
Թեպետ հիվանդ էի , սակայն դասերից չբացակայեցի:
Չնայած որ խոատացել էի, բայց չգնացի:
Թեև մենք իրար չէինք ճանաչում, բայց և այնպես հանդիպեցինք:

2. Ա խմբի նախադասությունների կետադրական տարբերությունը գտի՛ր և դրա պատճառը բացատրի՛ր: Բ խմբի նախադասություններն ի՛նքդ կետադրիր:

Բ. Արևը ժպտաց և արթնացրեց ծաղիկներին:

Արևը ժպտաց, և ծաղիկներն արթնացան:

Նա խոսում էր բարձր, խրոխտ ձայնով ու իր խոսքին տալիս էր տիրական շեշտ:

Նա խոսում էր բարձր, խրոխտ ձայնով, ու դա նրա խոսքին տալիս էր տիրական շեշտ:

Նա մեզ թող սպասի ավտոմեքենաների կանգառում կամ էլ Ջերալդի հետ            միանգամից գնա հրավերքի սրահը:

Նա մեզ թող սպասի ավտոմեքենաների կանգառում, կամ ինքն ու Ջերալդը միանգամից  գնան հրավերքի սրահը:

Posted in Հանրահաշիվ

Առաջադրանքներ – 26.04.2022

1․ Ընտրիր բազմությունը՝ բառերով տրված նկարագրի հիման վրա:

−5-ից մեծ ամբողջ բացասական թվեր:

Ընտրիր պատասխանի ճիշտ տարբերակը:

  • {1,2,3}
  • {1,2,3,4}
  • {−4,−3,−2,−1}
  • {−1,−2,−3,−4,−5}

2․ Ընտրիր ճիշտ պնդումները.

  • 1/2∈N
  • 23∈N
  • 0.5∈N
  • −2∈N
  • 1∈{0,2}
  • 99∉N
  • x∉{a,b,c}
  • z∈{z}
  • α∈{α,β,γ}

3․ Տրված է հետևյալ՝A={1,7 ;−18 ;0 ;6/11 ;25} բազմությունը: Գտիր դրա այն ենթաբազմությունները, որոնք բաղկացած են միայն դրական թվերից:

Ընտրիր ճիշտ պատասխանի տարբերակները:

  • {4;0}
  • {6/11;25}
  • {0;6}
  • {1,7;6/11}

4․ Տրված են երեք բազմություններ՝

A={a,b,c,d,e,f}

B={a,c,e,g}

C={a,c,e}

Ընտրիր ճիշտ պնդումները.

  • {e,c,f}⊂A
  • {g}⊄A
  • C⊄A
  • {g}⊂C
  • f∈C

5․ Տրված բազմություններից ո՞րն է վերջավոր:

Ընտրիր պատասխանի ճիշտ տարբերակը:

  • երկուսից փոքր բնական թվեր
  • դրական ամբողջ թվեր
  • զրոյից փոքր ամբողջ թվեր
  • մինուս մեկից մեծ բնական թվեր

6․ Ընտրիր բազմությունը՝ բառերով տրված նկարագրի հիման վրա: Բազմության տարրերը դասավորված են նվազման կարգով: 

Ընտրիր պատասխանի ճիշտ տարբերակը:

  • {−5,−4,−3,−2,−1,0}
  • {1,2,3,4}
  • {0,−1,−2,−3,−4}
  • {1,2,3,4,5}

7․ Տրված է {0;−7;3/5;22} բազմությունը: Ընտրիր նրա այն ենթաբազմությունը, որը բաղկացած է բազմությանը պատկանող բոլոր ամբողջ թվերից:

Ընտրիր ճիշտ պատասխանը.

  • {0;22;3/5}
  • {0;22}
  • {−7;0;22}

8․ Բազմությունը տրված է բառերով` բազմության տարր կարող է հանդիսանալ զրոյից փոքր ցանկացած բնական թիվ: Ո՞րն է պայմանին բավարարող բազմությունը:

Ընտրիր պատասխանի ճիշտ տարբերակը:

  • {1,2,3,4}
  • {1,2,3,4,5}
  • {−4,−3,−2,−1}
Posted in Գրականություն

Առաջադրանքներ – 25.04.2022

Ա) Ստեղծագործությունից դո’ւրս գրեք տրված մտքերը հաստատող օրինակներ:

• Մարդիկ իրար նախանձում են, չեն հանդուրժում մյուսի առավելությունը:

Բայց ամենազարհուրելին  այն  էր,  որ  նրանք  անխղճաբար  հրմշտում,  բոթում,  ճանկռոտում,  խածնում  ու  պատառ-պատառ  էին  անում իրար: Ով  ցածում  էր`  անպատճառ  փորձում  էր  վեր  մագլցել,  ով  վերևում  էր`  ցած  էր  ընկնում:

• Մարդիկ իրար նկատմամբ լցված են չարությամբ:

Ու  նրանք  կծոտում  էին  խեղճին,  պատառոտում  ու  խժռում  այն  բանի  համար,  որ  մանրիկ  ուռուցք  ուներ: 

• Մարդիկ աննպատակ դեսուդեն են վազվզում:

նրա  աչքի  առաջ  մի  ամբողջ  քաղաք  էր  փռված`  վխտացող մարդկանցով  լեցուն,  բայց  բոլորն  էլ  մերկ  էին  դեսուդեն  վազ  տալիս:

 • Մարդիկ չեն հանդուրժում այն մարդկանց, որոնք ցականում են ընդհանուր թոհուբոհից հեռու մնալ:

Տեսնեն`  ինչ-որ  մեկն իր  համար  նստել  է  զգաստ,  կարմիր  օրիորդի  պես,  ոչ  մեկին  չի  դիպչում,  միայն  թե  իրեն  չդիպչեն:  էդ  էր  պակաս.  վրա  էին պրծնում,  քաշքշում,  ոտնատակ  տալիս,  մինչև  որ  հետքն  անգամ  չմնա:

• Մարդիկ գթասիրտ չեն, չեն մեղմում իրար ցավ, աշխատում են իրար ավելի ցավեցնել:

Մի  տե՜ս,  մի  տե՜ս,  հրե  ՜ն  այն  մեկի  ոտքն  իմից  երկար  է,  թող  կորչի,  թող  վերանա:  Իսկ  սա՜.  ականջի  հետևի  ելունդին նայեք.  մանր  ու  ցավոտ:  Ուրեմն  թող  ավելի  ցավի:

• Մարդիկ բնույթով չար են. չարություն անելը նրանց ուրախացնում և զվարճացնում է:

Բայց ամենազարհուրելին  այն  էր,  որ  նրանք  անխղճաբար  հրմշտում,  բոթում,  ճանկռոտում,  խածնում  ու  պատառ-պատառ  էին  անում իրար: 

Բ) Ստեղծագործության մեջ ո՞րն է Անանուն կախարդի կերպարի անհրաժեշտությունը: Պատասխանը հիմնավորե՛ք։

գ) Գրեՙք հեքիաթի գաղափարը:

Իմաստը այն է մարդիկ իրար վատ են վերաբերում

դ) Համաձա՞յն եք արտահատված գաղափարի հետ: Պատասխանը հիմնավորեՙք:

Այո, որովհետև մարդը մարդու նկատմամբ անհանդուրժող է։

Posted in Ռուսերեն

Школьная работа – 22.04.2022

1. Восстановите текст:

Я живу в большой комнате. В моей комнате одно большое окно. У (окно)окна стоит небольшой письменный стол. Около (письменный стол)письменного стола стоит кресло. Справа от (стол)стола у (правая стена)правой стены стоит книжный шкаф. Посреди (комната)комнаты стоит небольшой круглый стол. Вокруг (стол)стола стоят стулья. В левом углу (комната)комнаты недалеко от (окно)окна стоит тумбочка, а на ней телевизор. Мой компьютер стоит на столике около (книжный шкаф)книжного шкафа. Вдоль (левая стена)левой стены стоит диван. Дверь находится напротив (окно)окна. Слева от (дверь)двери вдоль (стена)стены стоит шкаф для одежды. На правой стене напротив (диван)дивана висит небольшая картина.

2. Восстановите предложения, используя слова, данные в скобках.

Я встретил друзей (друзья) в библиотеке.
2. Алла часто вспоминает родителей (родители).
3. Моя подруга-художница любит рисовать людей (люди).
4. Тренер учит школьников (школьники) плавать.
5. Анна часто фотографирует кошек и собак (кошки и собаки).
6. Ольга пригласила гостей (гости) в комнату.
7. Вика всегда поздравляет сетру (сёстры) с днем рождения.
8. На лекциях студенты внимательно слушают преподавателей (преподаватели).
9. На вечеринку пригласили нас и наших друзей (мы и наши друзья)

3.Вставьте в предложения нужные по смыслу предлоги: перед, над, под, за, между, с.

Календарь в моей комнате висит за столом.
2. Дети сидели перед столом и обедали.
3. Телевизор стоял на столике перед диваном.
4. Озеро начиналось между железной дорогой.
5. Гости над удовольствием ели пирожки с мясом.
6. Книга упала и лежит под письменным столом.
7. Туристы отдыхали под деревом у дороги.
8. Моя сестра по утрам ходит в магазин с молоком.
9. Мы долго шли по дороге между лесом и рекой.
10. Она заходила в библиотеку за словарем перед занятием.

Posted in Հայոց լեզու

Դասարանական աշխատանք – 22.04.2022

Կանձրևե, տղա՛ս

Կանձրևե, տղա՛ս… Աշունը թաց է,
Թաց աչքերուն պես խեղճ խաբված սիրույն…:
Պատուհանն ու դուռը գնա գոցե
Եվ դեմըս եկուր նստիլ վեհագույն
Լռության մը մեջ…: Կանձրևե տղա՛ս…:
Կանձրևե՞ երբեմն հոգիիդ մեջ ալ,
Կմըսի՞ սիրտըդ, և կդողդըղա՞ս`
Խորհելով պայծառ արևին անցյալ,
Դռան մը ներքև գո՜ց ճակատագրին…:
Բայց կուլաս, տըղա’ս… Մութին մեջ հանկարծ
Ծանր արցունքներ աչքերդ կգլորին…:
Լա՛ց անմեղության արցունքը անդարձ,
Լա՛ց չգիտնալով, խեղճ, անգե՛տ տղաս,
Խե՜ղճ որսը կյանքին, ա՜հ, լա՛ց, որ մեծնաս…:

1. Բացատրի՛ր միտքը՝ Կանձրևե՞ երբեմն հոգիիդ մեջ ալ։

Այո

2. Ցույց տուր անձրևի և արտահայտված հոգեվիճակի կապը։ 

3. Ներկայացրո՛ւ բանաստեղծության ասելիք, միտքը։ 

Posted in Պատմություն

Առաջադրանք 2 – 21.04.2022

Անիի թագավորության տրոհումն ու անկումը

Թվարկիր Բագրատունյաց կենտրոնացված պետության թուլացման պատճառները:

Պատմիր ենթակա թագավորությունների ստեղծման, հետևանքների  մասին:

Հայկական բոլոր թագավորություններն ու իշխանություններն ընդունում էին իրենց կախվածությունը կենտրոնական՝Անիի կամ Շիրակի թագավորությունից և համարվում նրա ենթակաները: Սակայն Անիի Բագրատունիներին չհաջողվեց միավորել երկիրը: Հայկական հողերը զավթելու Բյուզանդիայի քաղաքականությունը կործանարար եղավ Հայաստանի համար: Գագիկ 1-ի մահից հետո, երկրի մասնատման գործընթացն ընդգրկեց նաև Անիի թագավորությունը: Պայքար սկսվեց Գագիկի որդիների՝Հովհաննես-Սմբատի և Աշոտի միջև: Սպարապետ Վահրամ Պահլավունու և կաթողիկոսի միջնորդությամբ կնքվեց հաշտություն, Հովհաննես-Սմբատն ավագության իրավունք ստացավ Անիի ամրոցն ու Շիրակը, իսկ եռանդուն զորավար Աշոտը՝շրջակա գավառները: Ավագ եղբոր մահից հետո Աշոտը նաև ստանալու էր Անին ու Շիրակը:

Հիմնավորիր, կամ հերքիր Բյուզանդիայի կողմից Հայաստանի նկատմամբ նվաճողական քաղաքականությունը:

Պատմիր Անիի թագավորության անկման հետևանքների մասին: 

Անիի Բագրատունիներին չհաջողվեց միավորել երկիրը: Զավթելով Բյուզանդիայի քաղականությունը կործանարար եղավ Հայաստանի համար: 

Գագիկ 1-ի մահից հետո, երկրի մասնատման գործընթացն ընդգրկեց նաև Անիի թագավորությունը: Բարսեղ 2-ը հայոց Պետրոս կաթողիկոսից պահանջեց Անիի թագավորությունը հանձնել իրեն: Հովհաննես-Սմբատը կտակ գրեց՝իր մահվանից հետո, Անին Բյուզանդիայի հանձնելու մասին: Այդ կտակը դավաճանաբար ուղարկվեց կայսրին և գաղտնի էր պահվում հայ հասարակությունից: Հովհաննես-Սմբատը խախտել էր եղբոր հետ կնքած համաձայնագիրը՝իր մահվանից հետո ամբողջ թագավորությունը Աշոտին թողնելու վերաբերյալ:  Հետո մահացավ կրտսեր եղբայր՝Աշոտ IV-ը, որը գլխավորում էր երկրի միավորման համար մղվող պայքարը: Պատահական չէր, որ անմիջապես բյուզանդական կայսրը զորք ուղարկեց Անի՝պահանջելով կտակի համաձայն քաղաքը հանել իրեն: Վահրամ Պահլավունու ղեկավարությամբ ջաղջախեցին բյուզանդացիներին և վտարեցին երկրից: Պահլավունու ջանքերով գահ բարձրացավ Աշոտ 4-ի 16-ամյա որդին՝Գագիկ II-ը: Կայսրը Անին գրավելու համար նոր զորքեր ուղարկեց: Բանակներն ու հարձակումներն ևս ձախողվեցին: 

Լրացուցիչ աշխատանք

Արծրունիների տոհմի պատմությունը:

Posted in Հայոց լեզու

Տնային աշխատանք – 21.04.2022

1. Ընդգծե՛ք հինգ ածական։

Ամոթ, կաղ, առասպել, քաղցր, ամայի, գերան, բարձրագույն, ամբոխ, անիվ, գանգուր։

2. Ընդգծե՛ք ներգոյական հոլովի հինգ ձև․

Կրակում, լիտրով, խոսքում, կողքից, հարկում, կերպարում, վարկեր, երեսին, կարգում, կապանցի։

3. Ընդգծե՛ք բացառական հոլովի հինգ ձև։

Հոգուց , ուղուց, սպիտակուց, գոտուց, նեղուց, էգուց, այտուց, դեղնուց, ոզնուց, ապակուց։

4. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը։

Վեր-վերջ, աշխար-աշխարհ, ար-ամար-ել – արհամարհել, միր- միրգ, եր-երգ, օրեց-ր – օրեցոր, տն-րեն – տնօրեն։

Առանձնացրե՛ք ածականները․

Ա․ անգղ, ցածր, վատ, ավարտ, խոր, ավազան, մեծագույն, գրոհ, ագահ։

Բ․ Ամեհի, գոտի, բույր, կույր, լավագույն, ավյուն, ատյան, ողորկ, գետին, ծանր,

Գ․ գրտնակ, աշխույժ, ուրախ, մանուշակագույն, ապավեն, անջրպետ, առագաստ, համեստ, մեղմ։ 

Posted in Գրականություն

Տնային աշխատանք – 20.04.2022

Կարդա՛ և առանձնացրո՛ւ Սահյանի՝ բնության թեմայով գրված բանաստեղծությունները

ԱՅՍ ՔԱՐԱՆՁԱՎՆԵՐՆ

Այս քարանձավներն` անկոպ ու անբիբ
Աչքերն են անգիր հավիտենության:
Այս պարզ ու պղտոր գետերն աշխարհի
Ասքերն են անգիր հավիտենության:
Կիրճեր կուլ տված կիրճերն այս մթին
Պատկերն են անգիր հավիտենության:
Արեգակն, անձրևն, օդն այս` մեզ տալիք
Պարտքերն են անգիր հավիտենության:
Կռիվ, կոտորած, դավ ու դառնություն—
Մեղքերն են անգիր հավիտենության:

ՍԱՐԱՀՈՎԻՏ

Իմ հեռավոր­հեռու սարահովիտ,
Երգս բույրն ունենար սևահողիդ:

Իմ հեռավոր­հեռու սարահովիտ,
Երգս շունչն ունենար սարահովիդ:

Իմ հեռավոր­հեռու սարահովիտ,
Երգս կանչն ունենար սարահավիդ:

Իմ հեռավոր­հեռու սարահովիտ,
Երգս ոտքերն ընկներ արարողիդ:

ԱՇՆԱՆԱՄՈԻՏԻ ՋՐԵՐԸ ԲԱՐԱԿ

Աշնանամուտի ջրերը բարակ
Նորից մասուր են բերում սարերից,
Սպիտակ ու պաղ փրփուրների մեջ
Ալ-կարմիր հուր են բերում սարերից:

Առաջին սերս քրքրվեց, մնաց
Մասրենիների փշերի վրա…
Եվ մասուրի հետ ջրերն` առաջին
Սիրո սարսուռ են բերում սարերից:

ԱՂՈԹԱՐԱՆ ՍԱՐԸ

Ձէ, աշխարհի սարերի մեջ
Չուներ հավասարը —
Հարգանքը մեծ ու սիրտը մեծ
Աղոթարան սարը:
Չգիտեիր ո՞վ էր թռչում —
Դո՞ւ, թե ճանապարհը,
Երբ զարթնում էր ու չէր ննջում
Աղոթարան սարը:

Հավք ուզեիր, նա քեզ կտար
Մեկի տեղ հազարը,
Հավքի բույն էր փեշից–կատար
Աղոթարան սարը:

Ծաղիկ ասես, ծաղիկներով
Կպահեր աշխարհը…
Ուրախ էր իր տալիքներով Աղոթարան սարը:
Հյուրը հանկարծ ծարավ մնար,
Իզուր չէր հուսալը,
Սրտից աղբյուր կհաներ նա՝
Աղոթարան սարը:

Մտածե՞լ ես դու երբևէ,
Թե ի՞նչն է պատճառը,
Որ դարձել է բախտիդ բևեռ
Աղոթարան սարը:

Ինչի՞ց է, որ չի սպառվում
Երգի քո պաշարը,—
Լոկ նա գիտե այս աշխարհում —
Աղոթարան սարը:

Նրանից է սնունդ առնում
Քո երգերի ծառը…
Բայց դու արդեն չես բարձրանում
Աղոթարան սարը:

Սարսռում է ինչ-որ ձորում
Գերեզմանիդ քարը,
Նայում, գլուխն է օրորում
Աղոթարան սարը:

Տարին օր է, օրը՝ տարի,
Դու տես գլխիդ ճարը,
Էլ կածանը քեզ չի տանի
Աղոթարան սարը:

ՀՈՂՈՏ, ՄՂԵՂՈՏ

Հողոտ, մղեղոտ մի մութ էր հագնում,
Հետո լուսնյակ էր հագնում մեր տունը:
Կտուրին բարղու ստվերն էր քնում,
Եվ շեմքի վրա քնում էր շունը:

Կիսարթուն քամին կտուրից թոչում,
Ցանկապատին էր հենում կռնակը:
Անթեղի վրա կատուն էր ննջում,
Իսկ անթեղի տակ հոգնած կրակը:

Բակում փուլ գալիս և առոք-փառոք
Որոճում էին օրհնած եզները:
Տան կտուրի տակ արթուն էին լոկ
Հողոտ, մղեղոտ մեր երազները:

Ամոան գիշերը գլուխը հակում,
Ծնկները գրկում ու մտածում էր…
Իսկ երազները աչք էին փակում,
Երբ որ լուսաստղը աչքը բացում էր:

Հողի տակ են մեր հոգսերը անհոգ,
Բարդու շրշունր, շունը, գիշերը,
Իսկ հողի վրա խշխշում են լոկ
Հողոտ, մղեղոտ իմ վերհուշերը: