Posted in Մայրենի

Գործնական քերականություն 18-22.05.20

Նախադասությունների ճիշտ հաջորդականությունը գտի՛ր և տեքստը վերականգնի՛ր։

Մեքսիկացի գիտնականները նոր քաղցր նյութ են հայտնաբերել: Դա Մեքսիկայում աճող, այսպես կոչված «քաղցր խոտի» մեջ է։ Դա սախարոզից հազար անգամ քաղցր Է։ Ի պատիվ XVI դարի իսպանացի բժիշկ Ֆրանցիսկո Էրնանդեսի, որը ղեղաբույսերի մասին շատ է գրել, այդ նյութն «էրնանդուլցինոմ» են անվանել։

Սխալ կամ ոչ տեղին գործածված բառերը գտի՛ր և փոխարինի՛ր հարմար հոմանիշով:

Նրան աշխատանքից ազատեցին որովհետև  անպատասխանատու էր ու  ցրված:  Մատիտներիդ մեջ կապույտի բոլոր երանգները կան: Ծանոթիս այդպես էլ  չգտա խիտ բազմության մեջ:  Ընկերները երկու օր առաջ էին տանջվել  ու հաշտվելու փորձեր էին անում:  Առատ խոստումներ  տվեց ու գնաց:

Գրի՛ր մեկ բառով։

ա. Սիրում է իր հայրենիքը – հայրենասեր:

բ. Միշտ ճշմարիտ է խոսում – ճշմարտախոս:

գ. Ինքն իր վրա վստահ է – ինքնավստա:

դ. Սիրում է երաժշտություն – երաժշտասեր:

ե. Իր պարտականությունները ճանաչում է – պարտաճանաչ:

զ. Ինքն իրեն շատ է հավանում – ինքնահավան:

է. Գաղտնիքը պահել գիտե -գաղտնապահ:

զ. Նուրբ ճաշակ ունի – նրբաճաղակ:

Գտի՛ր ժողովրդախոսակցական լեզվին բնորոշ բառերի գրական նույնանիշները։

Պռոշ – շուրթ, էգուց – վաղը, տկլոր – մերկ, բարիշել – հաշտվել, ջահել – երիտասարտ, պոզ – Եղջտւր,  սապոն – ոճառ, դոշակ – ներքնակ, լղար – նիհար:

Posted in Մայրենի

Գնում եմ Մայր դպրոց

Ո՞րն է քո սիրելի վայրը կրթահամալիրում: Լողավազանը

Ո՞վ է դպրոցի քո ամենալավ ընկերուհին կամ ընկերը, որ միշտ քեզ օգնել է: Ես այս տարի նոր եմ եկել Արևելյան դպրոց և դեռ ընկերներ չունեմ:

Ո՞րն էր այս տարվա ամենասիրելի նախագիծը։ Պատմիր այդ նախագծի մասին: Կցիր նաև հղումը։ Ճամփորդություն Աշտարակի Կարմրավոր, Ծիրանավոր և Սպիտակավոր եկեղեցիներ և Գուրմե Դուրմե շոկոլադի գործարան

Ի՞նչ  գրքեր ես կարդացել այս ուսումնական տարվա ընթացքում։ Բժխշկ Այբոլիտը

Ո՞րն է այս տարվա քո սովորած ամենասիրելի բանաստեղծությունը: Հովհաննես Թումանյան «Իմ երգը»

Ո՞րն էր այս տարվա քո սիրելի առարկան և ինչո՞ւ։ Մաթեմատիկան, այն շատ հետաքրքրի է:

Ո՞ր օտար  լեզվին ես ավելի լավ տիրապետում։ Ռուսերեն, անգլերեն նոր եմ սովորում:

Որո՞նք են բլոգում տեղադրած քո հաջող նյութերը:

Ի՞նչ ճամփորդությունների ես մասնակցել այս տարվա ընթացքում։ Ճամփորդություն Աշտարակի Կարմրավոր, Ծիրանավոր և Սպիտակավոր եկեղեցիներ և Գուրմե Դուրմե շոկոլադի գործարան, Այցելություն Էրեբունի ամրոց

Ո՞րն է այս տարվա ամենասիրած օրը։ Ամենասիրած օրը Արևելյան դպրոց գալու առաջին օրն էր, երբ ծանոթացա նոր դասարանցիների հետ:

Ո՞րն է այս տարվա չսիրած կամ անհաջող օրը։ Այն օրը, որ դասարանի մի քանի տղայի հետ լողավազանում կռվեցինք:

Ի՞նչ կանես  6-րդ դասարանում, որ չես արել 5-րդ դասարանում: Ընկերներ ունենամ:

Միջին դպրոց գնալուց հետո ամենաշատը ի՞նչ կամ ո՞ւմ կհիշես Արևելյան դպրոցից։ Ընկեր Սմբատին, ընկեր Անահիտին, Մարինեին ու Իվետային:

Ուրա՞խ ես, որ տեղափոխվելու ես Միջին դպրոց: Ինչո՞ւ: Այո, ինձ տվում է այնտեղ շատ հետաքրքիր կլինի

Ինչո՞ւ ես գալիս դպրոց: Որ սովորեմ, խաղամ ու ընկերներ ունենամ:

Posted in Մայրենի

ՍԱՍՆԱ ԾՌԵՐ

«Սանասար և Բաղդասար»

Սասուն քաղաքը

Էնպես փահլևան էղավ Սանասար,
Որ էնոր ձեն աշխարք բռնեց։
Շատ մարդեր որ լսեցին, ասին.
«Ա՛ղբեր, մենք նստեր ենք էստեղ, ի՞նչ.
Գող մարդեր ամեն ժամանակիկ՝
Կը գան, մեր ապրանք վարնեն, կը տանեն։
Ըհը՛, էն աստվածը, մենք կ’էրթանք էդա Սասուն,
Որ Սանասարի, Բաղդասարի պես՝
Էրկու զորեղ փահլևան կա.
Որ էդ տեղի մարդուց ոչ հարկ կ’առնեն, ոչ տուրք.
Որ մեկ մարդ մեր ապրանք չզարնե տանի»։
Հա քիչ քիչ, հա քիչ քիչ գնացին էնոնց մոտ.

Շատացա՜վ, մե՛ծ քաղաք էղավ Սասուն։

Posted in Մայրենի

Աղայանի «Եղեգնուհին» հեքիաթ, 5-րդ հատված

Առաջադրանքները՝

1․Հատվածից դուրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրիր:

  • ապարանք – պալատ
  • քաղցած – սոված, անոթի
  • ձանձրություն – անտարբերություն, հետաքրքրության բացակայություն
  • համառոտ – քիչ խոսքերով արտահայտված, կարճատ, կարճ
  • չնաշխարհիկ – շատ գեղեցիկ, դյութիչ, սքանչելի, աննման
  • սուփրա – սփռոց
  • ստույգ – ճշգրիտ, ճիշտ, ճշմարիտ
  • դալար – կանաչով պատված՝ ծածկված
  • մինուճար – ծնողների միակ զավակը հանդիսացող


2․ Հատվածից դուրս գրիր Եղեգնուհուն նկարագրող նախադասությունները։

  • Եղեգնուհու հրաշալի կար ու գործի համբավը հասավ մինչև թագավորի ապարանքը:
  • Ի՜նչ գեղեցկություն, ի՜նչ շարժմունք, ի՜նչ խոսք ու զրույց։ Եղեգնուհու հասակը իսկ և իսկ եղեգնի նման ճկուն ու ճոճուն, երբ խոսում էր՝ կարծես բերանից մարգարիտ էր թափվում, երբ ժպտում էր՝ երեսին վարդ-մանիշակ էր փռվում։
  • Պառավն այն էր ասում, որ իր աղջիկը հողեղեն չէ, այլ՝ երկնքից իջած մի չնաշխարհիկ էակ է:
  • Սիրո՛ւն աղջիկ, մենք քեզ հետ խոսելուց չենք կշտանալ, քեզ հետ ապրողի համար տարին մի ժամվան պես կանցնի:


3․ Ինքդ կազմիր հարցեր և առաջադրանքներ հատվածի վերաբերյալ։

Հատվածից դուրս գրիր անիրականություն նկարագրող նախադասությունները։

Ի՞նչ արեց բոշա աղջիկը, երբ հասկացավ որ իր խարդախություն բացահայտվում է:

Շատ հետաքրքիր հեքիաթ էր: Սովորեցինք, որ սուտը միշտ բացահայտվում է և բոլորը իմանում են ճշմարտությունը:

Posted in Մայրենի

Գործնական քերականություն

Բ-Պ-Փ բաղաձայնների ուղղագրությունը

1Կազմիր նոր բառեր երբ, նուրբ, աղբ, շաբաթ, խաբել, եղբայր բառերով։

երբևէ, նրբություն, աղբատար, շաբաթօրյակ, խաբեբա, եղբայրություն

2․ Արմատները միացնելով՝ կազմիր նոր բառեր՝

Թմբուկ+թաղանթ=թմբկաթաղանթ, դափնի+պսակ=դափնեպսակ, աղբ+արկղ=աղբարկղ, սուրբ+վայր=սրբավայր, ողբ+ձայն=ողբաձայն, նուրբ+իրան=նրբիրան, դափնի+վարդ=դափնեվարդ, սուրբ+պատկեր=սրբապատկեր, քար+կոփ=քարակոփ, ալի+ծուփ=ալեծուփ, հույս+խաբ=հուսախաբ, շեփոր+հար=շեփորահար։

3․ Գրիր 5 ազգանուն, որոնք վերաբերում են բ-պ-փ-ի ուղղագրությանը։

Սերոբյան, Մեսրոբյան, Հակոբյան, Գաբրիելյան, Քերոբյան

4․Բաց թողած տեղերում լրացրու բ, պ կամ փ։

Գաբրիել, սփրթնել, դարպաս, դարբին, շամփուր, իբրև, խաբել, Հակոբ, համբերել, համբույր, փրփուր, հապճեպ, հափշտակել, արբել, նուրբ, շաբաթ, որբ, Սերոբ, ապշել, սուրբ, սրփել, ուրբաթ, Քերոբ, աղբանոց, ցայտաղբայուր, եղբայր, ողբ։

Posted in Մայրենի

Գործնական քերականություն

Դ -Տ-Թ բաղաձայնների ուղղագրությունը

Կատարիր առաջադրանքները՝

1․Կազմիր նոր բառեր արդար, մարդ, բարդ, զարդ, նյարդ, դադար, դդում, օդ բառերով։

  • արդար –արդարություն, արդարանալ, անարդար
  • մարդ – մարդկություն, մարդկային, մարդաշատ
  • բարդ – բարդություն, բարդացնել
  • զարդ – զարդարել, զարդեղեն
  • նյարդ – նյարդային, նյարդաբան
  • դադար – դադարել, անդադար,
  • դդում – դդմագույն դդմապուր
  • օդ – օդանավ, անօդ

2․ Տրված բառերից կազմիր գործողություն ցույց տվող բառեր (բայեր)։ Օրինակ՝ ջարդ-ջարդել

  • արդար -արդարանալ
  • կիրթ – կրթվել
  • խինդ – խնդալ
  • առաջնորդ – առաջնորդել
  • շողոքորթ -շողոքորթել

3․ Օգտվելով բառարանից՝ գրիր, թե որ բառն ի՞նչ է նշանակում․

որդ- ճիճու
որթ-
խաղողի վազ
բրդել-
կտոր-կտոր անել
բրթել-
հրել

4․ Հետևյալ բառերը՝ արձակուրդ, գնորդ, արկածախնդիր, թղթադրամ, բաժանիր բաղադրիչների, բաղադրիչներից յուրաքանչյուրով կազմիր նոր բառեր։ Օրինակ՝ բրդոտ-բուրդ-ոտ, բուրդ-բրդյա, ոտ-քարոտ

արձակուրդ=արձակ-ուրդ, արձակել, խառնուրդ

գնորդ=գնել-որդ, գնել-գին, որդ-որսորդ,

արկածախնդիր=արկած-ա-խնդիր, արկած-արկածային, խնդիր-խնդրավոր,

թղթադրամ=թուղթ-ա-դրամ, թուղթ-թղթիկ, դրամ-դրամապանակ,

Posted in Մայրենի

Անհատական, առցանց-ընտանեկան դպրոցի պլան

Դասարան 5-2

Անուն, ազգանուն  Ռուսլան Հովսեփյան

Նախագծերի համակարգոների անունները Սմբատ Պետրոսյան,Անի Մրտեյան, Մարինե Ամիրջանյան, Իվետա Ջանազյան, Գայանե Փարվանյան, Թամարա Հարությունյան, Անահիտ Գևորգյան

Նախագծերի անվանումները հիմնականում աշխատելու եմ հեռավար-առցանց ուսուցման ծրագրի վրա

Նախագծերի ձևաչափերի (դնել +/-)

  • Ընտանեկան +
  • Անհատական

Ընտանեկան նախագծեր

Նախագծերի անվանումները  Պատրաստվում ենք սուրբ Զատիկին

Տեսակներ (դնել +/-)

  • Տեսանյութ+
  • Ռադիոնյութ
  • Պատում
  • Այլ+

Մասնակցելու եմ հեռավար-առցանց ուսուցման ծրագրով ուսուցչի հրապարակած առաջադրանքներին, առցանց պարապմունքներին (դնել +/-)

  • Մայրենի +
  • Մաթեմատիկա +
  • Անգլերեն + (2րդ դասարանի մակարդակ)
  • Ռուսերեն +
  • Հայրենագիտություն +
  • Բնագիտություն +
  • Տեխնոլոգիա +
  • Ֆլեշմոբեր +
  • Ընտրությամբ գործունեություն –

Ինքնակրթություն

  • Ինչ եմ կարդում Ջանի Ռոդարի ՛՛Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում՛
  • Ինչ եմ գրում եմ ________________________
  • Ինչ եմ լսում ________________________
  • Ինչ եմ դիտարկում ________________________
  • Ինչ եմ ուսումնասիրում ________________________
Posted in Մայրենի

Ղազարոս Աղայան. Վաճառականի խիղճը

Գրավոր աշխատանք

  1. Քեզ անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  • մինուճար – ծնողների միակ զավակը հանդիսացող
  • ռոճիկ – աշխատանքի համար վճարվող դրամական վարձատրություն
  • գերադասել – նախընտրել
  • մերձիմահ – մահամերձ
  • հակաճառել – հակառակ խոսել
  • փեշակ – արվեստ, զբաղմունք

2. Թվարկի՛ր հերոսներին և բնութագրի՛ր նրանց:

Գործավար տղան – ազնիվ, աշխատասեր, հավատարիմ, հնարամիտ

Վաճառկանը – ագահ, խաբեբահ

Թագավորը – արդար