Posted in Գրականություն

Զոհրապ – Երջանիկ մահը

2. Համառոտ ներկայացրո՛ւ գյուղացիների զրույցները։ 

Առաջին համաշխարհային պատերազմ է խեղջ գյուղացիներից հավաքում են իրենց ապրուստի միջոցը՝ ձիերը ճակատ տանելու համար։ Յուրաքանչյուր ձի իր տիրոջ համար սիրելի է անհրաժեշտ, նեղ օրերի ընկեր, աջակից և ահա գյուղացիները ստիպված են բաժանվել նրանցից։ Գյուղացիները ճանապարհին խոսում են պատերազմի մասին, ձիերի հավաքի մասին օրվա չարիքների մասին, իրենց նեղության, և պատերազմի բերած չարիքների մասին և յուրաքանչյուրն իր սրտում հույս ունի, որ իր ձին ինչ որ թերության պատճառով չեն տանի։ Այս ամենի կողքին նրանք փորձում են կատակել ու միքիչ թեթևանալ։

3. Առանձնացրո՛ւ սպիտակ ձիու նկարագրության հատվածը։ 

Հեռվից խաղալով և խայտալով վազում էր սպիտակ ձին, քամին փռփռացնում էր բաշը և ձին լայն կրծքով ճեղքում էր լեռնային օդի սառն ալիքները։ Փոշի չէր բարձրանում գետնից և թվում էր, թե ձիու արագավազ ոտները չեն դիպչում գետնին, և պայտերը զրնգում են օդի մեջ։

Արևը դեմից էր և արևը ոսկևորել էր ձիու մարմար ճակատը, արծաթաձույլ ասպանդակները և պողպատյա սանձը։ Ձիավորը ձիու հետ միաձույլ էր և թվում էր, թե արևմուտքի գորշ ամպերի պատվանդանից պոկվել էր մարմարիոնե մի հեծյալ և արշավում էր որպես չքնաղ տեսիլք։

5. Գրի՛ր քո կարծիքը Սիմոնի արարքի վերաբերյալ։ 

Ճիշտ է, Ցոլակը նրան ցավ պատճառեց, բայց նա ուղղակի փորձում էր փրկել իր ձիուն։

Posted in Գրականություն

Զոհրապ – Երջանիկ մահը

2. Բացատրի՛ր միտքը՝ Գյուղացիները շունչ պահած, անսահման հետաքրքրությամբ դիտում էին կապտավուն նժույգի գազազած վազքը: Նրանք չէին թաքցնում իրենց հրճվանքը, երբ ձին թռչում էր օղակի վրայով։ Նրանց բոլորի թաքուն ցանկությունն էր, որ ձին ճեղքեր զինվորների շղթան և հրեղեն հրաշքի պես աներևութանար, թռչեր դեպի հայրենի լեռները և այնտեղից պղնձաձայն վրնջար հատուցման և անսահման ազատության երգը։

Այսինքն, գյուղացիները սպասում էին, որ ձին պետք է հաղթեր, ազատվեր այդ ամենից, թռչեր, շարունակեր ապրել այնպես, ինչպես առաջ։

3. Մեկնաբանի՛ր․  Հեծվորը Կոստանդ աղան էր, սպիտակ ձիու վրա… Միայն Շուղունց Աքելը կիսաբերան ընդունեց նրա ողջույնը։ Մյուսները քարի նման լուռ էին։ Դարբնի տղան ատամները սեղմելով զայրացավ.
— Տեսա՞ր, Սիմոն, սևն ու սպիտակը…

Իմ կարծիքով, այստեղ ուզում էր ասել, որ Կոստանդ աղայից վախում էին բոլորը, սակայն հայտնվեց մեկը ով համարձակվեց ողջունել նրան, սակայն ցածր ձայնով։

4. Մեկնաբանի՛ր․ Հետո քանի երեկո իջավ և զանգեր զարկեցին, բայց մինչև մահ, իրիկնապահին նա ոչ դուռը բացեց և ոչ էլ զանգերի ղողանջը որպես անանձնական օրհնություն ներս մտավ նրանց սև խրճիթը…

Շարմաղ բիբին հույսն ամեն ինչից կտրել էր ։

Posted in Գրականություն

Կարդում ենք Սահյան

Ընթերցե՛ք բանաստեղծությունները և պատասխանե՛ք հարցերին․

Նեղվում եմ

Նեղվում եմ, խփում են կրծքիս, 
Ես գոհ եմ, իրենք են դժգոհ, 
Ներում եմ, նստում են գլխիս, 
Ես գոհ եմ, իրենք են դժգոհ։
     
Առնում են ու ետ չեն տալիս, 
Ես գոհ եմ, իրենք են դժգոհ։
Մեռնում եմ, երբ ուշ են գալիս, 
Ես զոհ եմ, իրենք են դժգոհ։

1. Մի քանի նախադասությամբ ներկայացրո՛ւ ստեղծագործության ասելիքը։ 

Ոնց որ իր ու իր երեխաների մասին գրած լինի։ Ասում է, որ անհանգստանում է իր երեխաների համար, և ինքը նեղանում է, երբ երեխաները իրեն չեն հասկանում կամ դժգոհում են դրանից։

2. Ի՞նչն է նեղություն պատճառում հեղինակին։ 

Սահյանը նեղվում է որ ինքը անհանգստանում է իրեն սիրելի մարդկանց համար, իսկ նրանք դժգոհ են դրանից։

3. Ի՞նչը կարող է քեզ նեղացնել, անհանգստացնել։

Ես նեղանում եմ, երբ ծնողներս հսկում եմ թե ինչքան ժամանակ եմ ինտերնետից օգտվում, խաղեր խաղում և արգելափակում են ինտերնետս, որ շատ չնայեմ։

Ես անհանգստանում եմ, երբ տատիկս վատ է զգում իրեն, կամ մայրիկս աշխատանքից ուշ է գալիս։

Posted in Գրականություն

Հարիսոն Բերջերոն։ Կուրտ Վոնեգուտ

2․ Անհասկանալի բառերը դուրս գրել և բառարանի օգնությամբ բացատրել։

բանտ – Դատարանի կողմից բանտարկության դատապարտված, ինչպես և դատական քննության տակ գտնվող անձանց պահելու տեղ,

սփրթնել – Երեսի գույնը գցել, գունատվել, դժգունել

կործանված – Տապալվել, գահավիժել, ավերվել, քանդվել,

ճկուն – Հեշտ ճկվող, դյուրաթեք: Ճկուն փայտ:

կույտ – Իրար վրա դիզված կամ թափված իրերի շեղջ, դեզ, բարդ:

կայսր – արքա, թագավոր

հաշմանդամ – Անդամներով հաշմ, խեղանդամ:

ամպրոպ – Ամպերի միջև էլեկտրական լիցքերի գոյացման մթնոլորտային երևույթը, կայծակ ու որոտ:

3․ Դուրս գրել հատվածներ, որտեղ, քո կարծիքով, գլխավոր միտք կար արտահայտված։

Ոչ ոք ավելի խելոք չէր, քան մյուսները, ոչ ոք ավելի գեղեցիկ չէր, քան մյուսները։ Բոլոր մարդիկ նույնքան ուժեղ էին։ Այս հավասարությունը հաստատվեց Սահմանադրության մեջ կատարված 211֊րդ, 212֊րդ և 213֊րդ փոփոխությունների և ԱՄՆ Գլխավոր Զսպողի աչալուրջ աշխատակիցների շնորհիվ։

Սարքը հաղորդիչ էր, որ կապ էր տալիս կառավարությանը։ 20 վայրկյանը մեկ հաղորդիչը սուր ձայն էր արձակում, որ Ջորջի պես խելոք մարդկանց թույլ չտար առիթից օգտվել և իրենց ուղեղները օգտագործել մտածելու համար։

Դու հոգնած տեսք ունես, ինչու չես պառկում, քո զսպիչի պարկը ծանր է, կհենես բարձին, մեջքդ չի հոգնի։ Գնա հանգստացի, լուրջ, ես դեմ չեմ, որ մի քանի րոպե ինձ հավասար չլինես։ Ջորջը ձեռքով բռնեց իրեն կապված կապոցը։



Posted in Գրականություն

Տնային աշխատանք – 15.03.2023

1. Լավը չես, մեջդ վրեժ չկա. մեկնաբանի՛ր միտքը:

Նշանակում է, որ նրա մեջ կա ատելություն և տխրություն, ինչ-որ մեկ սխալ արարքից, և նա ցանկանում է ինչ որ մեկից վրեժ լուծել։

2. Մեկնաբանի՛ր միտքը. Մարդ չպիտի էնքան քաղցր լինի, որ կուլ տան, չպիտի էնքան դառը լինի, որ թքեն:

Մարդը պետք է լինի բարի, բայց ոչ շատ, քանի որ նրա բարությունից մյուսները կարող են օգտվել, և պետք չէ լինի այնքան չար, որ բոլորը զզվեն նրանից։

3. Խիղճ- խեղճություն. գրի՛ր կարծիքիդ, ի՞նչ են նշանակում բառերը, ինչո՞վ են տարբերվում:


Խիղճը զգացմունք է, որը գրեթե ամեն մարդու մեջ կա, իսկ խեղճությունը այն է, որ ինչ-որ մեկը խեղճանում է, դիմացինի նկատմամբ։

4. Ո՞ր միտքը դու կառանձնացնես:

Քեզ կուլ են տվել ու գովում են, զավակս, քեզ կուլ են տալիս: Ասում ես խիղճ, բայց խիղճը գիտե՞ս երբ է գեղեցիկ — երբ գազանի մեջ է: Քոնը խիղճ չի, խեղճություն է:

Posted in Գրականություն

Չարենցի Ռուբայիների բանաստեղ- ծությունները – 08.03.2023

1. Առանաձնացրու քեզ դուր եկածները, յուրաքանչյուրը մեկ նախադասությամբ մեկնաբանիր։ 

Չարենցի ինձ դուր եկած ռուբայները

V

Ես քեզ ո՞նց, քեզ ո՞նց հասկանամ,
Ես քեզ ո՞նց ամփոփեմ ուղեղում իմ,
Երբ չեկած՝ դու արդե՛ն իսկ չկաս,
Բայց հար դու լինում ես— ու տևում ես:

VI

Անցնում է, հոսում է, վարար է,
Ելնում է, սուզվում անդադար,
Մշտապես մեռնում է— ու հար է.
Մշտապես ու հար — անկատար։

VIII

Այս գետը,— նայի՛ր,— նա հոսում է,
Քեզ թվում է թեկուզ անփոփոխ:
Իսկ քո փառքը, հիմար, երազում է—
Հավերժական կոթող։

2. Համացանցից պարզի՛ր՝ ինչ է ռուբայաթը։ 

Ռուբայի (հոգնակի թվով՝ «ռուբայաթ» – քառյակ, արաբ․, բառացի՝ քառապատկված), պարսկա-արաբական պոեզիայում քառատող ավարտուն բանաստեղծություն, առավելապես խոհական-փիլիսոփայական բնույթի։

Դասական քառյակի մեջ հանգավորվում են առաջին, երկրորդ և չորրորդ տողերը, իսկ երրորդը մնում է ամուրի՝ անհամգ։

Ռուբայաթի կամ քառյակի ժանրում ստեղծագործել են Օմար Խայամը, Հաֆեզը, Ռուդաքին, Նիզամին, Ռումին, Սաադին, իսկ հայ հեղինակներից՝ Հովհաննես Թումանյանը, Եղիշե Չարենցը, Հովհաննես Շիրազը և ուրիշներ։

Աղբյուր: https://hy.wikipedia.org/wiki/%D5%8C%D5%B8%D6%82%D5%A2%D5%A1%D5%B5%D5%AB

Posted in Գրականություն

Դասարանական աշխատանք – 31.01.2023

1. ԱՆԾԱՆՈԹ ԱՂՋԿԱՆ

Լույսն էր մեռնում, օրը մթնում.
Մութը տնից տուն էր մտնում.
Ես տեսա քեզ իմ ճամփի մոտ,
Իմ մտերի՛մ, իմ անծանո՛թ։

Աղբյուրն անուշ հեքիաթի պես
Իր լույս երգով ժպտում էր մեզ.

Դու մոտեցար մեղմ, համրաքայլ,
Որպես քնքուշ իրիկվա փայլ։

Անակնկալ բախտի նըման,
Հայտնվեցիր պայծառ-անձայն.
Անջատվեցինք համր ու հանդարտ,
Կյանքի ճամփին մի ակնթա՜րթ…

1. Բացատրի՛ր բառերը՝ համրաքայլ, համր։

2. Ներկայացրո՛ւ , թե ինչ տրամադրություն և հոգեվիճակ է արտահայտում բանաստեղծությունն։ 

3. Առանձնացրո՛ւ ամենատպավորիչ կամ գեղեցիկ նկարագրությունը։ 

Լույսն էր մեռնում, օրը մթնում.

Ես տեսա քեզ իմ ճամփի մոտ,

Աղբյուրն անուշ հեքիաթի պես

Իր լույս երգով ժպտում էր մեզ.


Հայտնվեցիր պայծառ-անձայն.

2. 

ՀՐԱԺԵՇՏ

Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
Լուռ ու տխուր,
Հեզ գունատվող աստղի նըման։

Ես գնում եմ տրտում-մենակ,
Անժամանակ
Ծաղկից ընկած թերթի նըման։

Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
Սրտակըտուր
Լացըդ պահած իմ հայացքից։

Ես գնում եմ լուռ անտրտում,
Բայց իմ սրտում
Ցավ է անվերջ, մահո՜ւ կսկիծ…

1. Բացատրի՛ր բառերը՝ հեզ, գունատվող, սրտակտուր, անտրտում, կսկիծ,

2. Ի՞նչ է զգում ստեղծագործություն քննարկան հերոսը,

Ոնց ինք տխուր քայլում է քայլում է,
Բայց իշքան ինքը չգնա,
Նա զգալու է իրա սրտում անսահման ցավ:

3. Մեկ բառով գրի՛ր, թե ինչ է ներկայացնում բանաստեղծությունը։

Նա քայլում էր, քայլում էր,
թաքնվում էր հանգիստ վայրում,
բայց չկարողացավ ազատվել անսահման սրտացավությունից:

Posted in Գրականություն

Գրականություն – 12.12.2022

Տնային աշխատանք 

Սուրբ Ծննդյան անսովոր ընթրիք

Ինչո՞ւ էր անսահման երջանիկ, ինչն էր պատճառը: 

նա զգում էր անսահման երջանկություն, քանի որ երջանկությունը կարիքավորներին օգնելու և նրանց մի կտոր ուրախություն և երջանկություն տալու մեջ է