Posted in Հայրենագիտություն

ՀԱՅՈՑ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՆԵՐԸ. Վան, Արմավիր

Առաջադրանք՝

  • Ինչ անուններով է հայտնի եղել Վան մայրաքաղաքը:

Վան քաղաքը հայտնի է նաև Տուշպա և Տոսպ անվանումներով: Երվանդունիների օրոք, Վանը արքայանիստ քաղաքը էր և որոշ ժամանակ կրում էր Երվանդավան անունը։

  • Որ  է հիմնադրել Վան և Արմավիր մայրաքաղաքները:

Վանը հիմնադրել է Սարդուրի I արքան Ք. ա. 9-րդ դարի երկրորդ կեսին: Իսկ Արմավիրի հիմնադրումն ու անվան ծագումը Մովսես Խորենացին կապում է Հայկ Նահապետի թոռ Արամայիսի անվան հետ։

  • Ներկայումս որտեղ է գտնվում Վան և Արմավիր մայրաքաղները, նշեք քարտեզի վրա և տեղադրեք բլոգում:

Ներկայումս Վանը գավառական ոչ մեծ քաղաք է և գտնվում է ներկայիս Թուրքիայի տարածքում։ Արմավիր մայրաքաղաքն այժմ չկա։ ՀՀ Արմավիրի մարզի Հայկավան գյուղի մոտ մի մեծ բլուր կա, որի գագաթին պա­րիսպների, պալատների, տա­ճարների և այլ շինությունների հետքեր կան։ Դրանք պատմական Հայաստանի Արմավիր քաղաքի պե­ղումների ժամանակ են գտնվել:

Posted in Հայրենագիտություն, Մայրենի

Այցելություն Էրեբունի ամրոց

Անցած ուրբաթ 5-րդ դասարանցիներով գնացել էինք Էրեբունի ամրոց և թանգարան: Էրեբունի թանգարանում տեսանք ամրոցից գտած հին առարկաներ՝ սափորներ, գործիքներ և զենքեր: Հետո երկար աստիճաններով սկսեցինք բարձրանալ Էրեբունի ամրոց, որը գտնվում է Արին բերդ բլրի գագաթին: Աստիճաններով բարձրանալուց ես շատ հոգնեցի և այնքան էի հոգնել, որ ամրոց չմտա: Նստեցի ամրոցից ներքև նստարանին և սպասեցի մինչև դասարանցիներս եկան հետ: Հետո տանը պատմում էի մեր ճամփորդության մասին, և ինտերնետում տեսա ամրոցի նկարները: Ափսոսեցի, որ ուժերս չհավաքեցի և չբարձրացա մինչև ամրոց: Հաջորդ անգամ անպայման կբարձրանամ ամրոցը:

Posted in Հայրենագիտություն

ԵՐԿՐԻ ՁԵՎԸ, ՉԱՓԵՐԸ: ՔԱՐՏԵԶ, ԳԼՈԲՈՒՍ

1. Ինչ է Օ-ական սկզբնական միջօրեականը և որտեղով է այն անցնում: Միջազգային համաձայնությամբ՝ Լոնդոնի մոտ գտնվող Գրինվիչի աստղադիտարանի վրայով անցնող միջօրեականն ընդունվել է որպես զրո­յական կամ գլխավոր միջօրեական:

2. Ինչ է հասարակածը և որքան է նրա երկարությունը: Հասարակածը դա երկրի ամենամեծ շրջագիծն է, որը երկիրը բաժանում է երկու հավա­սար մասերի: Հասարակածի երկարությունը մոտ 40000 կմ է:

3. Երբ է պատրաստվել առաջին գլոբուսը և ում կողմից: Առաջին հաջողված գլոբուսը պատրաս­տել է գերմանացի աշխարհագետ Մարտին Բեհայմը 15-րդ դարում:

4. Ինչ է ատլասը: Ատլասը տարբեր քարտեզներից կազմված գիրք է:

5. Ինչ է աշխարհագրական լայնությունը և երկարությունը: Աշխարհագրական լայնությու­նը և երկայնությունը դա աշխարհագրական կոորդինատներն են: Աշխարհագրական լայնությունը ցույց է տալիս Երկրի մակերևույթի որևէ կետի հեռավորությունը հասարակածից դեպի հյուսիսային կամ հա­րավային բևեռներ՝ աստիճան­ներով արտահայտված: Աշխարհագրական երկայնությունը ցույց է տալիս Երկրի մակերևույթի որևէ կետի հեռավորությունը սկզբնական մի­ջօրեականից դեպի արևելք կամ արևմուտք՝ աստիճաններով արտահայտ­ված:

Posted in Հայրենագիտություն

ԲԻԱՅՆԱ ԵՐԿՐԻ ԱՐՔԱՆԵՐ․ Մենուա և Արգիշտի Առաջին

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ե՞րբ և ո՞ր արքայի կողմից է հիմնադրվել մայրաքաղաք Երևանը: Որտեղից է դա մեզ հայտնի:

Մայրաքաղաք Երևանը հիմնադրել է Վանի թագավորության արքա Արգիշտի I-ինի հրամանով Ք. ա. 782 թվականին: Այդ մասին գրված է քարի վրա փորագրված Երևանի ծննդյան վկայագիրում:

2. Վանի թագավորության ի՞նչ արքաներ գիտեք

Սարդուրի I, Իշպուինի, Մենուա, Արգիշտի I:

3. Ո՞ր արքայի կառուցած ջրանցքն է հայտնի Շամիրամի առու անունով: Ի՞նչ կարող եք պատմել այդ նշանավոր կառույցի մասին:

Ըստ սեպագիր արձանագրության Շամիրամի առուն (Մենուայի ջրանցքը) կառուցել է Մենուա արքան: Մենուայի ջրանցքը սկիզբ է առնում Հայոց ձոր գա­վառում: Այն ունի բարդ կառուցվածք, շատ զուլալ ջուր և արագ ընթացք: Իր վիթխարիությամբ և ջրառատությամբ Մենուայի ջրանցքը յուրահատուկ տեղ է գրավում Հին աշխարհի ոռոգիչ կառույցների շարքում: Մովսես Խորենացին այն գետ է անվանում:

Posted in Հայրենագիտություն, Մայրենի

Ճամփորդություն Աշտարակի Կարմրավոր, Ծիրանավոր և Սպիտակավոր եկեղեցիներ և Գուրմե Դուրմե շոկոլադի գործարան

Շոկոլադ ենք փաթեթավորում: Շատ հետաքրքիր էր:

Հոկդեմբերի 4-ին հինգերորդ  դասարանցիներով գնացել էինք ճամփորդության: Գնացինք Արագածոտնի մարզ, Աշտարակ քաղաք: Այցելեցինք շոկոլադի գործարան: Այնտեղ շոկոլադի մասին  ֆիլմ  դիտեցինք և տեսանք ինչպես են շոկոլադ պատրաստում: Մեզ շատ համեղ շոկոլադ հյուրասիրեցին, իսկ հետո մենք էլ շոկոլադ պատրաստեցինք:

Հետո գնացինք Աշտարակի Կարմրավոր եկեղեցի և այնտեղից քայլեցինք դեպի ձոր: Քասախ գետի ափին հաց կերանք, խաղացինք և երգեցինք: Հին կամուրջի վրայով քայլեցինք և վերադարձանք տուն: