Posted in Հայոց լեզու

Տնային աշխատանք

1.Ընդգծված երկրորդական նախադասություններն արտահայտի՛ր դերբայական դարձվածներով:

Մեր կենդանաբանական այգու գոյության հինգ տարիների ընթացքում համառորեն հավաքում էինք իրենց հայրենիքում բնաջնջվող կենդանիներին։ Հատկապես գորիլաներով՝ մեր ամենահետաքրքիր նմուշներով, էինք հպարտանում։ Միշտ հնարավոր չէր լինում գտնել կամ որսալ մեզ հարկավոր կենդանուն, ուստի մենք փոխանակումներ էինք անում: Մի անգամ ջայլամի փոխարեն մեզ մի բինտուրոնգ և մի ակնոցավոր արջ տվեցին: Արջի նման ու կառչուն պոչով բինտուրոնգը, շատ յուրօրինակ կենդանի է ու ապրում է Արևելյան Ասիայում: Ակնոցավոր արջը Պեդրո անունով կնքեցինք, Հարավային Ամերիկայից էր: Մեզմոտ եկած ժամանակ, պստլիկ քոթոթ էր` որսկան շան չափ: Աշխարհում ամենից շատ սիրում էր, կանգնել ետևի թաթերի վրա, առջևի թաթերը ճաղերից դուրս հանել ու շոկոլադ ստանալ: Պեդրոնի ինչ-որ բանով խաղալու համար, վանդակի առաստաղից անտակ տակառ էինք կախել: Տխրած Պեդրոն, մտնում էր իր տակառը, պառկում այնտեղ ու թաթը ծծում:

2. Ընդգծված դերբայական դարձվածները դարձրո՛ւ երկրորդական նախադասություններ:

Այստեղ արդեն երևակայության սահմաններից դուրս տանող այդ ճանապարհը դառնում է ավելի ուղիղ ու լայն:
Այստեղ արդեն ճանապարհը, որը երևակայության սահմաններից դուրս էր տանում դառնում է ավելի ուղիղ ու լայն:։

Հետաքրքիր հետազոտությունների ճանապարհները` այժմ մի փոքր տրորված, մեկ կորչելով, մեկ երևան գալով, նորից հեռուն են տանում:
Հետաքրքիր հետազոտությունների ճանապարհները, որ այժմ մի փոքր տրորված են, մեկ կորչելով, մեկ երևան գալով, նորից հեռուն են տանում:

Այդ մարդը կենդանիներն ու բույսերը վերափոխելու նպատակ ունի:
Այդ մարդը նպատակ ունի որ վերափոխի կենդանիներին և բույսերը:

Այնտեղ արդեն լսել էին քիմիական եղանակով կենդանի էակներ ստանալու մասին:
Այնտեղ արդեն լսել էին որ քիմիական եղանակով կենդանի էակներ են ստանում:

Մի՞թե մտածող մարդն անտարբեր կմնա` հանդիպելով այդ ճանապարհներից մեկին:
Մի՞թե մտածող մարդն անտարբեր կմնա՝ երբ հանդիպի այդ ճանապարհներից մեկին։

Մարդիկ առաջ են շարժվում նրանցով` բացելու համար նոր հորիզոններ:
Մարդիկ առաջ են շարժվում նրանցով` որպեսզի բացեն նոր հորիզոններ:

Բնության մեծ գաղտնիքը` կյանքի ծագումը, գուշակելու համար
ինքն իրեն բանտարկել էր փորձասենյակում:
Ինքն իրեն բանտարկել էր փորձասենյակում՝ որ գուշակ կյանքի ծաքումը որ բնության գաղթնիկ է։

Posted in Հայոց լեզու

Տնային աշխատանք

Գործնական քերականություն

1.  Յուրաքանչյուր շարքից քամի բառին երկուական հոմանիշ առանձնացնել:

ա) Մեգ, հողմ, թխկի, թավալգլոր, զեփյուռ, կապույտ
բ) Հովիկ, որթատունկ, ոսկեզօծ, պղտոր, շոգ, մրրիկ
գ) Գողտրիկ, բարկ, խորշակ, փոթորիկ, տարերք, խորհուրդ:

2. Առանձնացրու և կողք կողք գրիր հոմանիշ բառերի 6 զույգ երկու բառ ավելորդ է:

ա) Ալեզարդ, գագաթ, վիթխարի, ազդ, կռնատ, աներկյուղ, ճերմակահեր, գեր, հայտարարություն, թևատ, մեծ, բազուկ, քաջ, կատար:
բ) Արեգակ, կապույտ, հսկա, թագուհի, բացատ, տարաժամ, արփի, բացատ, ժամանց, դշխուհի, լուրթ, ուշ, վերջալույս, ահագին:

ա) Ալեզարդ — ճերմակահեր

գագաթ — կատար

վիթխարի — մեծ

ազդ — հայտարարություն

կռնատ — թևատ

անվախ- քաջ

բ) Արեգակ – արփի

կապույտ — լուրթ

հսկա — ահագին

թագուհ – դշկուհի

ուշ — վերջալույս

3. Տրված շարքից առանձնացրու պերճ բառի հականիշները.

շքեղ, անշուք, շլացուցիչ, հասարակ, ճոխ, հիասքանչ, պարզ, զգլխիչ, փառավոր, անզարդ, պերճաշուք։

 անշուք, հասարակ,  պարզ, անզարդ

4. Ո՞ր դարձվածքի իմաստն է սխալ բացատրված.

բերանը ջուր առնել – լռել
կյանքի ընկեր – ազնիվ, լավ ընկեր
դանակը ոսկորին հասնել – համբերությունը հատնել
հոգու հետ խաղալ – ձեռ առնել

5. Ընդգծիր բարդածանցավոր բառերը.

ձեռնտու, վարկառու, աչառու, զրպարտիչ, գործարանատեր, վիրակապարան,աչքաբաց, ավտոկայան, անհուսություն, տարրալուծում, լեզվաբանություն,հայազգի,  թռչնաբուծարան, հեռուստացույց։

Posted in Հայոց լեզու

Առաջադրանք

1. Հարցական դերանունները փոխարինի՛ր տրված նախադասություններով:

Մոտավորապես վաթսունհինգ միլիոն տարի առաջ մեր մոլորակի կենդանիները զանգվածաբար ոչնչացել են, ի՞նչ պատճառով: Գիտնականների մի խումբ կարծիք է հայտնել, ինչպիսի՞: Ուղղակի աղետից հետո փոշու այնքան հոծ շերտ է պատել Երկիրը, ինչքա՞ն :  Դրանից և՛ջերմությունն է զգալիորեն նվազել, և´ խավար է եղել, ինչքա՞ն: Այդ ժամանակաշրջանի շատ կենդանիներ, ո՞ր, չեն կարողացել հարմարվել պայմաններին և ոչնչացել են:

Մեր Երկրին ինչ-որ Աստղակերպ կամ փոքր մոլորակ է ընդհարվել: Կենդանիները հարվածից կամ ցնցումից չեն ոչնչացել: Արեգակի ճառագայթները չեն կարողացել հասնել նրան: Կենդանիները չեն կարողացել սնունդ և ապաստան գտնել: Դրանց թվում են նաև դինոզավրերը:

2. Տրված պարզ նախադասությունները բարդեցրո՛ւ` ավելացնելով փակագծերում տրված հարցերին պատասխանող երկրորդական նախադասություններ:

 Այս սայլը տեղից միայն մի ուժ կարող է շարժել: (ե՞րբ)
Քչերը գիտեն: (ի՞նչ)
Փորձարարները զղջում էին: (ինչո՞ւ)
Նա բոլորովին չէր վախենում: (ինչի՞ց)
Բոլորի հայացքներն ուղղվեցին նավի կողմը: (ո՞ր)

3. Նախադասությունները տրված շաղկապական բառերից յուրաքանչյուրով միացրո՛ւ, դարձրո՛ւ բարդ նախադասություն: Երկրորդական նախադասություններն ընդգծի՛ր:

ա) Երբ, բ) թե չէ, գ) որ:

ա) Երբ գետը զայրանում է, կամուրջը նրա հոսանքը բաժանում է ճյուղերի:
բ) Գետը զայրանում է թե չէ, կամուրջը նրա հոսանքը բաժանում է ճյուղերի:
գ) Գետը զայրանում է, որ կամուրջը նրա հոսանքը բաժանում է ճյուղերի:

4. Ըստ տրված կաղապարների բարդ նախադասություններ կազմի՛ր: Ինչպիսի՞ նախադասություններ ստացվեցին:

Այնքան……………, ինչքան (որքան)……….:

Այնպես…………., ինչպես…………:

Այնտեղ…………., որտեղ (ուր)…………:

Երբ……………., հենց այդ ժամանակ …………:

Հենց որ…………, ……………….:

……………….., այնպես որ…………..:

……………….., մինչդեռ………….:

Քանի դեռ…………,…………:                                           :

…………………., թե………………:

5. Նախադասությունները տրված շաղկապական բառերից յուրաքանչյուրով միացրո՛ւ, դարձրո՛ւ բարդ նախադասություն: Երկրորդական նախադասություններն ընդգծի՛ր:

ա) Երբ, բ) թե չէ, գ) որ:

Գետը զայրանում է: Կամուրջը նրա հոսանքը բաժանում է ճյուղերի:

Posted in Հայոց լեզու

տնային աշխատանք

1. Հարցական դերանունները փոխարինի՛ր բառով կամ բառակապակցությամբ և ընդգծի´ր այն բառը, որին դրանք լրացնում են:

Օրինակ`

 (Ե՞րբ) պատսպարվեցինք վրանում: Կեսօրին պատսպարվեցինք վրանում:
(Ո՞րտեղ)-Խոհանոցում տանջվում էինք-լրացնում է անտանելի տոթից:
(Ինչո՞ւ)-Փոթորիկից շատ հեռու գնացինք-լռացնում է ավերակներից:
Տաք ավազն սկսեց-լռացնում է այրել դանդաղ-(ինչպե՞ս):

2. Տրված նախադասություններին ավելացրո՛ւ պարագաներ, այսինքն` այնպիսի լրացումներ, որոնք ցույց են տալիս գործողության հետ կապ ունեցող հանգամանքներ (տեղ, ժամանակ, ձև, չափ, նպատակ, պատճառ և այլն):

  1. Ի՞նչ է տեղի ունենում:
  2. Սարսափելի տեսարան է լինում:
  3. Կոկորդիլոսներն ու օձերը վխտում են:
  4. Տեղումներով առատ վայրեր շատ կան:
  5. Սրընթաց ցեխագետեր էին հոսում:

3. Տրված պարզ նախադասությունները դարձրո՛ւ բարդ` ավելացնելով փակագծերում տրված հարցերին պատասխանող պարագա երկրորդական նախադասություններ:

Ջրհորից սառը ջուր կհանենք: (ո՞ր դեպքում)
Ջրհորից սառը ջուր կհանենք, որպեսզի խմենք և հագեցնենք մեր ծարավը։

Կարո՞ղ եմ փրկել այս փոքրիկին: (ո՞ր դեպքում կամ ի՞նչ պայմանով)
Կարո՞ղ եմ փրկել այս փոքրիկին, որովհետև նա վտանգի մեջ է և շատ վախեցած է զգում։

Մարդկանց ու գազանիկների մեր բանակին հյուրընկալելն իրոք հերոսություն կարելի էր համարել: (ի՞նչ պայմանով, ո՞ր դեպքում)
Մարդկանց ու գազանիկների մեր բանակին հյուրընկալելն իրոք հերոսություն կարելի էր համարել, որովհետև շատ չտեսնված բան էր և անսպասելի։

Կետորսական նավերի մի խումբ վերջերս ժամանեց: (ինչո՞ւ, ինչի՞ համար)
Կետորսական նավերի մի խումբ վերջերս ժամանեց, որպեսզի հանդիպում ունենան տեղի նավապետի հետ։

Posted in Հայոց լեզու

Դասարանական աշխատանք

Դասարանական աշխատանք

Պարագաներ

Պայմանի պարագա

Ցույց է տալիս գործողության կատարման պայմանը։

Հիմնականում արտահայտվում է անորոշ դերբայի տրական հոլովով և դեպքում կապով։

Պատասխանում է ի՞նչ պայմանով, ո՞ր դեպքում հարցերին։

1. Ընդգծի՛ր պայմանի պարագաները։

Քո մերժման դեպքում նրանք կհայտնվեն անելանելի դրության մեջ։

Մնացի տանը պարապելու պայմանով։

Բարձր գնահատական ստանալու դեպքում կարժանանաս ծնողներիդ գովքին։

Շուտ օգնության հասնելու դեպքում կավարտվեր այդ ամենը։

Նման դեպքում միշտ էլ հարցը վճռվում է հօգուտ մեծամասնության։

Նպատակի պարագա

Ցույց է տալիս գործողության կատարման նպատակը։

Արտահայտվում է առավելապես անորոշ դերբայի տրական հոլովով, ինչպես նաև  կապային կապակցություններով՝ համար, նպատակով, հանուն։

Պահանջում է ինչո՞ւ , ինչի՞ համար, ի՞նչ նպատակով հարցերը։

2. Ընդգծի՛ր նպատակի պարագաները։

Աղջիկները գնացին աղբյուր՝ ջրի։

Շտապում էր՝ սեղմելու այդ մեծ բարեգործի ձեռքը։

Չափ ու քանակի պարագա

Ցույց է տալիս գործողության կատարման չափը , աստիճանը։

Պատասխանում է ինչքա՞ն , որքա՞ն հարցերին։

Posted in Հայոց լեզու

Տնային աշխատանք

Գրել ստեղծագործական աշխատանք

Իմ քաղաքը

Եթե ​​Երևան քաղաքը ինձ պատկաներ, ես կուզենայի, որ մարդիկ բարի ու քաղաքավարի լինեին, կուզենայի նաև, որ մարդիկ մաքուր պահեին քաղաքը և փրկեին բնությունը։ Նաև կցանկանայի, որ մարդիկ դադարեին միմյանց թալանելուց։ Ես նաև ցանկանում եմ, որ մարդիկ լինեն ազնիվ և հարգալից: և վերջապես, որպեսզի մարդիկ գնահատեն և ընկերանան միմյանց հետ:

Posted in Հայոց լեզու

Դասարանական աշխատանք

Անջատման խնդիր

Այն առարկան, որից անջատվում, ծագում կամ սկսվում է գործողությունը, կոչվում է անջատման անուղղակի խնդիր։

Անջատման անուղղակի խնդիր են պահանջում հեռանալ, անաջատվել, բաժանվել, թաքնվել, թաքցնել, խուսափել, փախչել, պոկել, փախցնել, հեռացնել, զրկել, ձանձրանալ, հրաժարվել, զզվել և այլ բայեր։

Դրվում է բացառական հոլովով և պատասխանում է ումի՞ց, ինչի՞ց, ինչերի՞ց հարցերին։

1. Գտի՛ր և ընդգծի՛ր անջատման խնդիրները։

Արսենը քեզնից երբեք չի կարող բաժանվել։

Մարդիկ փախչում էին ստից և կեղծիքից։

Նա վաղուց էր ձանձրացել իր ընկերներից։

Թաքցրեց իր անհանգստությունը ծնողներից։

Ոչ մի կերպ չէր կարողանում ազատվել այդ ծանր մղձավանջից։

2. Համեմատել երեք նախադասությունները։

Ես նրան չեմ զրկի այդ հաճույքից։

Ես վիրավորվեցի նրա խոսքերից։

Ես լալիս էի վիրավորանքից։

Միասնության խնդիր

Այն առարկան, որի հետ, որի ընկերակցությամբ կատարվում է գործողությունը, կոչվում է միասնության խնդիր։

Արտահայտվում է սեռական հոլովի և հետ կապի կապակցությամբ, պատասխանում է ո՞ւմ հետ, ինչի՞ հետ հարցերին։

Արտահայտվում է նաև գործիական հոլով , հանդերձ կապային կապակցությամբ։

3. Գտի՛ր միասնության խնդիրները, ընդգծիր։

Մինչ ուշ երեկո եղբայրներով աշխատեցին դաշտում։

Նա միշտ որսի էր գնում շան հետ։

Ընտանյոք հանդերձ քննարկեցին այդ հարցը։

Արմենի հետ մասնակցեցինք նրա մեծարման երեկոյին։

Նուբարն ամեն առավոտ մոր հետ բարձրանում էր սարը։

Կնոջ հետ գնում էր նրանց այգին՝ խնամելու։

Վերաբերության խնդիր

Այն առարկան, որի վերաբերմամբ կամ շուրջը կատարվում է գործողությունը, կոչվում է վերաբերության անուղղակի խնդիր։

Դրվում է․

Ա․ Բացառական հոլով

Բ․ Սեռական հոլովով և մասին, շուրջը, վերաբերմամբ կամ վերաբերյալ, նկատմամբ, առթիվ, հանդեպ կապերի կապակցությամբ։

4. Գտի՛ր վերաբերության խնդիրները, ընդգծի՛ր։

Ես նրա մասին վատ կարծիք երբեք չեմ ունեցել։

Նրա շուրջը զանազան պատմություններ էին պտտվում։

Քո վերաբերյալ իմ ձեռքի տակ եղածն արդեն իսկ բավական է գործը սկսելու համար։

Ավարտական զանգի մասին բոլորը մոռացել էին։

Անհանգստացած պատմում էին այդ օրվա անցուդարձից։