Posted in Գրականություն 9

Կարդա Համաստեղի-«Աստղկան սայլը» պատմվածքը։

1. Պատկերավորման ինչ միջոցներ կան պատմվածքում: Գտիր և դուրս բեր համապատասխան օրինակները:

Պատմվածքում առկա է փոխարինություն։

2. Ինչ ես կարծում՝ ինչու ձկնորսը քար արձան դարձավ, իսկ «Աշուղին աստղերը զույգ թևեր տվին, առին վեր տարին: Վեր տարին, իրենց խաղընկեր արին»:

Ձկնորսի մեջ ագահություն կար, քարարձան դառնալը նրա պատիժն էր, իսկ Աշուղ անունով երիտասարդը ցանկանում էր դիպչեր աստղերին ամեն գնով, դա նրա ցանկությունն էր, որը իրականացավ։

3. Ինչ ես կարծում, ինչի մասին էր պատմվածքը։ 7-ից 10 նախադասությամբ ներկայացրու ասելիքդ։

Գյուղից ոչ շատ հեռու անձև երկու ժայռ կար, որի անունը գյուղացիները Աստղկան էին դրել։ Մի օր, երբ այդ սարի մոտ խաղում էին, մի ծեր ջաղացպատ կանչեց և պատմեց Աստղկանի մասին հեքիաթը։ Ասում էր, թե մի օր մի ձկնորս գիշերով գնաց ձկնորսության իր նավակով։ Նա ուռկանը գցեց ծովը, և մի քիչ սպասելուց հետո ծանր-ծանր հանեց ու տեսավ, որ մեջը աստղեր են լեցուն։ Ձկնորսնել ասեց, թե ինչին են պետք աստղերը նա ձուկ է ուզում։ Հետո նա շալակեց աստղերը գնաց տուն ու կնոջը բողոքեց, թե ձկների տեղը աստղեր է բռնել, իսկ կինը սկսեց ուրախ-ուրախ պարել, ասելով, թե ինչ է անում ձկները, եթե այսքան աստղ կա։ Կինը այդ աստղերը վզին կախեց, ականջներին կախեց, մատներին դրեց և այլն։ Հաջորդ օրը ձկնորսը վերցրեց սայլակով աստղերը և ելավ վաճառելու, բայց ոչ ոք այդքան գումար չուներ, և աշուղը ասաց, որ գումարի տեղը երգ երգի, բայց ձկնորսը մերժեց։ Աշողը ամբողջ ընթացքում գնաց ձկնորսի հետևից, բայց մեկ է չտվեց։ Ձկնրոսը աստղերի որոշ չափը վաճառեց։ Վերջում մի փոթորիկ սկսվեց, որը բոլոր աստղերը տարավ երկինք և հանկարծ կարծես այդ աշուղին աստղերն թևեր տվեցին, ու նա նույնպես չքացավ երկինք, իսկ ձկնորսը քարարձան դարձավ։

Posted in Գրականություն 9

Համո Սահյան՝ բանաստեղծություն

7. Կարդա բանաստեղծությունը և գրավոր պատասխանիր տրված հարցերին:

Ամպրոպից հետո

Երկինքն ավելի կապույտ է լինում,
Խոտերն ավելի կանաչ են լինում
Ամպրոպից հետո։
Ամպրոպից հետո
Ճերմակ շուշանը ավելի ճերմակ,
Կակաչն ավելի կարմիր է լինում
Եվ մեղրածաղիկն՝ ավելի դեղին։
Ամպրոպից հետո
Սարերն ավելի բարձր են երևում,
Խոր են երևում ձորերն ավելի,
Եվ տափաստաններն՝ ավելի արձակ։
Ծառերն ավելի խոնարհ են լինում
Ամպրոպից հետո,
Եվ հավքերը մեր գլխավերևում
Իրար կանչում են ավելի սրտով.
Ամպրոպից հետո
Բարի է լինում արևն ավելի,
Եվ մենք ավելի սիրով ենք իրար
Բարի լույս ասում։
Ամպրոպից հետո աշխարհը և դու
Հասկանալի եք լինում ավելի…

Հարցեր և առաջադրանքներ՝  

  • Գրավոր պատմի՛ր բանաստեղծությունը:

Ամպրոպից հետո բնությունը ավելի պայծառ գույներ է ստանում. երկինքն ավելի կապույտ է, խոտերն ավելի կանաչ, շուշանն ավելի ճերմակ է, կակաչն ավելի կարմիր, սարերն ավելի բարձր են: Իսկ մարդիկ ավելի բարի են և ավելի սիրով են միմյանց նկատմամբ:

  • Բանաստեղծության միջից դուրս գրիր հերոսներին իրենց բնութագրող բառերի հետ. օրինակ՝ կապույտ երկինք…

կանաչ խոտ, ճերմակ շուշան, կարմիր կակաչ, դեղին մեղրածաղիկ, բարձր սարեր, խոր ձորեր, արձակ տափաստաններ, խոնարհ ծառեր, կանչող հավքեր, բարի արև, բարի լույս, հասկանալի աշխարհ, հասկանալի դու:

  • Ո՞ր բառերն ու բառակապակցություններն են կրկնվում: Դրանք ի՞նչ են տալիս բանաստեղծությանը:

Ամպրոպից հետո — այս բառակապակցություննը կրկնվում է ամենից շատ, որովհետև այն բանաստեղծության գլխավոր իմաստն է:

  • Ո՞ր տողերում է խտացված հեղինակի հիմնական ասելիքը՝ ստեղծագործության հիմնական գաղափարը:

Ամպրոպից հետո աշխարհը և դու
Հասկանալի եք լինում ավելի…

  • Ո՞րն է այս բանաստեղծության փոխաբերական իմաստը:

Բանաստեղծության փոխաբերական իմաստն այն է, որ աշխարհը, բնությունն ու մարդիկ ավելի բարի և լուսավոր են դառնում, երբ մաքրվում և թեթևանում են:

Posted in Գրականություն 9

Համո Սահյանի բանաստեղծությունները

Կարդա բանաստեղծությունը և գրավոր պատասխանիր տրված հարցերին:

Մայրամուտ

Սարն առել վրան ծիրանի մի քող,

Ննջում է կարծես ծաղկե անկողնում,

Անտառն արևի բեկբեկուն մի շող

Ծոցի մեջ պահել ու բաց չի թողնում:

Ժայռի ստվերը գետափին չոքել,

Վիզը երկարել ու ջուր է խմում,

Հովն ամպի թևից մի փետուր պոկել,

Ինքն էլ չգիտի, թե ուր է տանում:

Քարափի վրա շողում է անվերջ

Ոսկե բոցի պես թևը ծիծառի…

Կանգ առ, հողագունդ, քո պտույտի մեջ

Թող մայրամուտը մի քիչ երկարի: 

Հարցեր և առաջադրանքներ՝

  • Դուրս գրիր բանաստեղծական գեղեցիկ պատկերները:

Ժայռի ստվերը գետափին չոքել,

Քարափի վրա շողում է անվերջ

Ոսկե բոցի պես թևը ծիծառի…

Թող մայրամուտը մի քիչ երկարի: 

  • Օրվա ո՞ր պահն ես ավելի շատ սիրում: Պատմիր այդ մասին:

Առավոտ շուտ կամ օրվա սկիզբը, որովհետև դու կարող ես սկսել օրը ոնց ուզում ես Օրինակ՝ գնալ վազելու կամ նստել գիրք կարդալ և էտի շատ լավ կոգնի ուժեղացնել ֆիզիկային և մտավոր ունակություններ։

Ժայռից մասուր է կաթում

Կարմիր սարսուռ է կաթում,

Ձորում մշուշ է:

Առուն մասուր է տանում,

Կարմիր սարսուռ է տանում,

Ի~նչ էլ աշխույժ է:

Առուն բարի է այնպես,

Հասկանալի է այնպես,

Այնպես անուշ է:

Նա երկնչում է քարից,

Բայց երբ թռչում է քարից,

Ահռելի ուժ է:

Առուն ինչպես կլռի,

Սերս եկել է ջրի,

Ձեռքինը կուժ է:

Առուն մասուր է տանում,

Կարմիր սարսուռ է տանում,

Աշուն է, ուշ է: 

Հարցեր և առաջադրանքներ՝

  • Բնության ո՞ր երևույթն է իբրև անձ ներկայացված (անձնավորված):

Առուն

  • Բացատրիր տրված փոխաբերությունը /ոչ ուղղակի իմաստով գործածված արտահայտությունը/՝ Ժայռից մասուր է կաթում…

Սահյանը այս բանաստեղծության մեջ բնութագրել է ուշ աշնան մի գեղեցիկ պատկեր՝ օգտագործելով փոխաբերություններ։ Ես կարծում եմ, որ Սահյանը կարմիր մասուր ասելով նկատի է ունեցել որևէ ցավ, վատ հիշողություն, որին բանաստեղծության մեջ՝ իբրև անձ ներկայացված առուն, տանում է, տանում է դեպի հեռուն․․․

  • Փորձիր գտնել փոխաբերական իմաստով գործածված արտահայտությունները:

Առուն մասուր է տանում,

Կարմիր սարսուռ է տանում․․․

***

Ժայռից մասուր է կաթում

Կարմիր սարսուռ է կաթում․․․

  • Փորձիր համացանցի օգնությամբ պարզել` որոնք են պատկերավորման միջոցները:

Մակդիր

Posted in Գրականություն 9

Կարդում ենք Համո Սահյան

Առաջադրանքներ

1. Ծանոթացիր Համո Սահյանի բանաստեղծություններին: Ընտրիր մեկը և բարձրաձայն կարդա դասարանում:

Ի՞նչ է ասում 

Ի՞նչ է ասում ճամփորդներին
Հալված-մաշված այս կածանը,
Ժամանակին հազար ու մի
Քայլեր հաշված այս կածանը,
Անցող-դարձող քարավանի
Ծանր ու դանդաղ ոտքերի տակ
Մեջքը կոտրած, կուրծքը պատռած,
Հոգնած­, տանջված այս կածանը,
Մեծ աշխարհի մեծաժխոր
Ճանապարհից հեռու քաշված,
Հիսուսի պես, ապառաժի
Կողին խաչված այս կածանը:

2. Համո Սահյանի՝ հատկապես ո՞ր մի բանաստեղծությունը հավանեցիր, ինչո՞ւ: Փորձիր վերլուծել:

3. 7-ից 10 նախադասությամբ գրիր շարադրություն սահյանական «Սա իմ հրաշք աշխարհն է, ուր…», «Զնգացող լռություն», «Լռության համերգ», «Համբերության հանդես» վերնագրերից որևէ մեկով:

«Սա իմ հրաշք աշխարհն է, ուր…»

Սա իմ հրաշք աշխարհն է, ուր տիրում է խաղաղությունը, փոխադարձ հարգանքը, սերը և երջանկությունը։ Իմ այս աշխարհում չեն լինում պատերազմներ՝ ոչ սահմանում, ոչ մարդկային հարաբերություններում։ Իմ այս աշխարհում երեխաները ծնվում են առողջ, մեծանում առողջ մտնոլորտում, ունենում են անհոգ մանկություն։ Իմ աշխարհում ծերերը չեն մնում անտեր, նրանց հարգում ու սիրում են և նրանց շրջապատում են իրենց սիրելի զավակները։ Իմ աշխարհում չկա ոչ սով, ոչ համաճարագ, ոչ մուրացկան մարդիկ։ Իմ այս աշխարհում տիրում է հավերժական գարուն, որտեղ բոլորը ուրախ են, անհոգ և երջանիկ։ Իմ այս աշխարհում չկան մարդու ներաշխարհը փոթորկող հանգամանքներ։ Ի վերջո իմ աշխարհը սկսվում է բարությունից, ավարտվում սիրով, քանի որ սերը և բարությունը կփրկի աշխարհը։

4. Քո ընտրությամբ անգիր սովորիր Սահյանի բանաստեղծություններից մեկն ու մեկը, ձայնագրիր, տեսանյութ կամ ձայնանյութ պատրաստիր:

Posted in Գրականություն 9

Կարդում ենք Չարենց

1. Չարենցի ո՞ր բանաստեղծությունն է հնչում տեսանյութում: Հենց այդ բանաստեղծությունն էլ սովորիր անգիր:

Հնչում է Եղիշե Չարենցի «Տաղ անձնական» բանաստեղծությունը։

2. 4-6 նախադասությամբ արձակ ձևակերպիր «Տաղ անձնականի»  բովանդակությունը:

Բանաստեղծությունը հայրենիքի, հայրենի բնության մասին էր: Չարենցը պատմում էր իր հայրենիքը լքելու ճանապարհի մասին: Պատմում է, թե ինչ է տեսնում ճանապարհին Օտար մարդիկ, անհավասար կյանք: Միայն սա է տեսնում Չարենցը օտար քաղաքներում և կարոտը սրտում լքում հայրենիքը՝ Կարսը: Կարսը լքելուց հետո Չարենցը իր կյանքը բնութագրում է, ինչպես մի գորշ, տաղտկալի ու խելագար երգ :

3. Լսիր նաև՝ «Տաղ անձնական» բանաստեղծությունը, ինչպես նաև՝ «Տաղ անձնական» երգը:

4. Հավաքիր տեղեկություններ Եղիշե Չարենցի ծննդավայրի, Կարսի Սուրբ Առաքելոց եկեղեցու, Կարինե Քոթանճյանի մասին (չմոռանաս աղբյուրը նշել) և գրավոր վերապատմիր բլոգում:

Եղիշե Չարենցի ծննդավայր

Չարենցը ծնվել է 1897 թվականին Կարսում։ «Արևելյան փոշոտ ու դեղին մի քաղաք, անկյանք փողոցներ, բերդ, Վարդանի կամուրջ, Առաքելոց եկեղեցի և հինգ հարկանի պաշտոնական մի շենք»,- այսպես է գրողը ներկայացնում իր ծննդավայրը։

Կարսի Սուրբ Առաքելոց եկեղեցու

Սուրբ Առաքելոց Եկեղեցին, որը կառուցվել է տասներորդ դարում, գտնվում է Կարս բերդի ստորոտին: Այն միակ հայկական եկեղեցին է պահպանված Կարսում:

Տաճարը հավանաբար կառուցվել է 932-937 թթ.: Այն եղել է Բագրատունյաց տոհմի Աբբաս I-ի թագավորի տաճարը, քանի որ նա տեղափոխել էր մայրաքաղաքը Կարս: Սակայն, 1579 -ին թուրքերն այն վերածում են մզկիթի և վերանվանում Քումբեթ-Ջամի: 1877թ. մինչև 1919թ., ռուսական բանակի կողմից Կարսի գրավումից հետո, տաճարը օգտագործվում է որպես Ռուս ուղղափառ եկեղեցու կառույց: Քաղաքում թուրքերի հայտնվելու պես շենքը երկար ժամանակ օգտագործվում է որպես բենզինի պահեստ: 1970թ. այստեղ բացվում է թանգարան, իսկ 1998թ.-ից` կրկին մզկիթ:

Կարինե Քոթանճյանի մասին

Կարինեն ու Չարենցը ծանոթացել էին Կարսում: Հետո Կարինեին հարազատները տեղափոխել էին Թիֆլիս՝ պատերազմի թոհ ու բոհից հեռու, առավել ևս, որ Կարինեն ընկերուհիների հետ ցանկանում էր մեկնել ռազմաճակատ: Բայց Կարինեն չէր կարող հայրենիքից հեռու լինել: Ու այն ժամանակ, երբ ուրիշները փախչում էին հայրենիքից, Կարինեն՝ հետևելով Թումանյանի կոչին՝ օգնել որբերին և գաղթականներին, 1915թ-ին Թիֆլիսից գալիս է Էջմիածին՝ գթության քույր աշխատելու համար: Կարճ ժամանակ անց, սակայն, նա ծանր հիվանդանում է: Հարազատների ջանքերով Կարինեին տեղափոխում են Մոսկվա՝ բուժվելու:1916թ-ի գարնանը Կարինեն կարճ ժամանակով գալիս է Կարս, ուր և դարձյալ հանդիպում է Չարենցին: Նա Չարենցին համոզում է մեկնել Մոսկվա և ուսանել Շանյավսկու ժողովրդական համալսարանում:1916թ-ի սեպտեմբերին Չարենցը մոր օգնությամբ համոզում է հորը՝ ֆինանսավորել իր Մոսկվա ուղևորությունը: Մոսկվայում Չարենցն ու Կարինեն ապրում են բուռն կյանքով: Չարենցը գրում է «Վահագն», «Աթիլլա» պոեմները և «Ծիածան» ժողովածուն:

5․ Ներկայացրու Չարենցի՝ ձայնագրությունների քո ընտրանին:

Posted in Գրականություն 9

Կարդում ենք Չարենց

Առաջադրանքներ

1. Ծանոթանալ «Չարենց» կայքէջին, ուշադիր կարդալ նյութ կամ նյութեր, բանավոր ներկայացնել դասարանում:

Նամակներ

«Ամենասիրելի Հովհ. Թումանյան

Խորապես ցավում եմ, որ հնարավորություն չունեմ անցնել Ձեզ մոտ և ամենախորին հարգանքներս բերել Ձեզ, մեր խոսքի ամենամեծ վարպետին, մեր ամենասիրելի պոետին: Այսօր ժամը չորսին ես Ալեքսանդր Ֆեոդորովիչի հետ մեկնում եմ Երևան: Գնում եմ մեր երկիրը, խորապես համոզված լինելով, որ միմիայն այնտեղ, մեր հայրենի եզերքում մենք պիտի հնարավորություն ունենանք ստեղծելու մեր կուլտուրան, մեր գրական կուլտուրան, որը պետք է բխի Ձեր ստեղծագործության` որպես տեղական ստեղծագործության տրադիցիաներից:

Դառը սրտով գնում եմ այստեղից, ցավելով, որ հնարավորություն չունեմ Ձեզ մոտ լինելու և հետևելու Ձեր ամոքմանը, նաիրյան խոսքի ավագ նահապետի ամոքմանը, որից դեռ այնքան իմաստուն և այնքան լիքը սպասումներ ունի հայրենի եզերքը:

Սիրելի Թումանյան, ես խորապես հավատում եմ, որ Դուք կառողջանաք, կկազդուրվեք և կնվիրեք մեզ Ձեր «Հազարան բլբուլը», որի մասին լսել եմ ես մանկությունից և սրտատրոփ սպասում եմ կատարմանը: Ընդունեցեք իմ ` Ձեր կրտսերագույն աշակերտի ամենաջերմ հարգանքները, հավատացած եղեք, որ ես Երևանում սրտատրոփ պիտի սպասեմ Ձեր վերադառնալուն և պիտի գամ Թիֆլիս` իմ անհուն ակնածանքը բերելու Ձեր վաստակած և իմաստուն կյանքին, որ նվիրել է հայրենի եզերքին այնքան «շռայլ» ձեռքով հոգեկան բարիքներ ու գանձեր:

Նորից և նորից ցանկանում եմ Ձեզ լիակատար առողջություն:

Համբուրում եմ Ձեր վաստակած ձեռքը:

Ձեր` Եղիշե Չարենց

Մոսկվա, 1 հունվարի 1923 թ.»:

2. Հավաքիր տեղեկություններ Եղիշե Չարենցի ծննդավայրի, Կարսի Սուրբ Առաքելոց եկեղեցու, Կարինե Քոթանճյանի մասին (չմոռանաս աղբյուրը նշել) և բանավոր ներկայացրու դասարանում:

Եղիշե Չարենցի ծննդավայրի, Կարսի Սուրբ Առաքելոց եկեղեցու

Կարսի Սուրբ Առաքելոց եկեղեցի, հայկական եկեղեցի էր պատմական Այրարատ նահանգում՝ Կարս քաղաքում։ Ներկայումս գործում է որպես մզկիթ։ Սուրբ Առաքելոց եկեղեցին կառուցվել էԿարսում՝ 940-ական թվականներին, Աբաս Բագրատունու օրոք։ 1579 թվականին օսմանյան թուրքերը եկեղեցին վերածում են մզկիթի իսկ, այնուհետև, երբ Կարսը գտնվում էր Ռուսաստանիվերահսկողության տակ, եկեղեցին վերածվում է ռուս ուղղափառի։. Այնուհետև, 1917 թվականին, երբ Կարսը կրկին անցնում է թուրքերի տիրապետության տակ, Սուրբ Առաքելոց եկեղեցին հերթական անգամ վերածվում է մզկիթի։ 1918-ին՝ Հայաստանի առաջին հանրապետության հռչակման ժամանակ, տաճարը գործում էր որպես հայկական եկեղեցի: Այնուհետև 1920 թվականին, Սուրբ Առաքելոց եկեղեցին կրկին փոխարկվում և վերածվում է մզկիթի։

Կարսի Ս․ Առաքելոց եկեղեցին, կառուցել է Աբաս Ա Բագրատունի թագավորը` X դ. Հայաստանի մայրաքաղաքը Շիրակավանից Կարս տեղափոխելուց հետո: Կարսի Ս. Առաքելոց եկեղեցին պատկանում է քառախորան, կենտրոնագմբեթ մաստարայատիպ եկեղեցիների թվին: Ունի հս., հվ. և արմ. ճակատներից դուրս շեշտված, արտաքուստ հնգանիստ խորաններ, Ավագ խորանի երկու կողմերում` ուղղանկյուն ավանդատներ: Գմբեթի 12-նիստանի թմբուկը հարդարված է կամարաշարով: Նիստերի հատման անկյուններում կան մարդկանց պարզունակ պատկերաքանդակներ (ենթադրաբար` 12 առաքյալների): Լայնաթռիչք գմբեթը հենվում է խորանների գմբեթարդներին և անկյունային տրոմպներին: XVI դ. թուրքերը եկեղեցին վերածել են մզկիթի:

1877-ին (Կարսը ռուսական զորքերի գրավելուց հետո) Կարսի Ս. Առաքելոց եկեղեցին վերաօծվել է որպես ուղղափառ եկեղեցի: Հվ., հս. և արմ. մուտքերի առջև կցվել են պորտիկներ, իսկ արլ. ճակատի ողջ երկայնքով` թաղածածկ սրահ, որոնք աղճատել են եկեղեցու ճարտարապետական տեսքը: Ներսում` Ավագ խորանում, քարակերտ խաչակալ է դրվել: 1918-ին, Կարսը վերստին թուրքական տիրապետության տակ անցնելուց հետո, եկեղեցին կրկին վերածվել է մզկիթի: 1920-ական թթ. թուրքական իշխանությունները որոշել են եկեղեցին քանդել, ինչը չի իրագործվել: 1950-ական թթ. օգտագործվել է որպես պահեստ, ավելի ուշ` դարձել թանգարան:

3. Կարս-Երևան վիրտուալ ճամփորդություն ընթացքում մի քանի կանգառներ կան: Փորձիր պարզել` ի՞նչ կանգառներ են, տեղեկությունները բանավոր ներկայացրու դասարանում։

Առաջին կանգառը Կարսի առաքելոցն է: Այնուհետև տեղափոխվում ենք Մխիթար Սեբատացի կրթահամալիր, որտեղց, որ սկսեցինք մեր ճանապարհորդությունը: Կարս քաղաքը գտնվում է Թուրքիայում: Եղել է բերդ, որը ժամանակին գտնվել է Հայաստանի տարածքում: Այն եղել է բերդ և հայ պատմիչների կողմից իսկզբանե անվանվել է Բերդ Կարսուց: Կարսի առաքելոց եկեղեցին գտնվում է Կարսի կենտրոնում և կառուցվել է 940-ական թվականներին:

Posted in Գրականություն 9

Կարդում ենք Թումանյան

1. Ծանոթանալ «Հովհաննես Թումանյան» մեկնարկային մեդիափաթեթին, ուշադիր կարդալ նյութերից մի քանիսը, գրավոր և բանավոր ներկայացնել դասարանում:

Թումանյան «Տիեզերքի, բնության ու մարդու մասին»

«Գեղեցկություն, բարություն, ճշմարտություն, սրանք են կյանքում հիմնականը: Մեծ գաղափարները մարդկանց մեծացնում են, զորացնում, ազնվացնում են…Բայց դրա համար պետք է մարդու գլուխը էնքան մեծ ու բանական լինի, որ մի մեծ գաղափար մտնի նրա մեջ ու մերվի: Դժբախտաբար մեծ մասմաբ էդպես չի լինում, գաղափարը չի մտնում գլխի մեջ, այլ գլուխն է մտնում գաղափարի մեջ…»: Թումանյան

Երանի՜ Ձեզ, իմ երիտասարդ բարեկամ

Երանի՜ Ձեզ, իմ երիտասարդ բարեկամ: Ձեզ համար մարդիկ կա՛ն, որոնց ստորագրությունը ունենալու համար կարող եք էդքան մտահոգություն ունենալ: Նախանձում եմ ձեզ, Երանի թե էդ թրթռուն և կենդանի թելը, որ Ձեզ կապում է կյանքի հետ, երբեք չկտրվի, և հավատաք միշտ, թե մարդիկ կան Ձեր կարծածի նման: Էդ տեսակ լավ մարդիկ կան թե չէ, ես չգիտեմ: Բայց Դուք էդպես արդեն լավ մարդ եք։ Աշխատեցեք մնալ էդպես։ Լավը մտածել, լավը տեսնել և լավը անել։

Տիեզերքի, բնության ու մարդու մասին

Նայեցի տիեզերքի մեծությանը, սուզվեցի նրա անեզրության մեջ…

Հասու եղա աստղերի կյանքին ու մարդու ոչնչությանը։

Նայեցի բնությանը և նրա բոլոր արարածներին։

Եվ ինչո՞վ է պարծենում մարդը. նա մինն է նրանցից և ուրիշ ոչինչ, նրանց անգիտակ։

Նայեցի բոլոր մարդկանց և իշխաններին, և՛ հասարակին, և աղքատին, և՛ փարթամին։

Երջանիկն է ամենից ուժեղը՝ նրան ոչինչ չի պակասում, նրան ոչնչով չի վախեցնում, նա հանգիստ է ու առողջ։

Նայեցի մարդուն իր ծննդյան օրից մինչև մահը-ամեն դիրքի վրա, նա՛ է միայն բարձրը, որ կանգնած է իր ոտքերի վրա, նա՛ է միայն գեղեցիկ, որ լուսավորված է իր սեփական լույսով, իր ներքին լույսով լուսավորվում է իրենից:

2. Նայիր Թումանյանի մասին մեդիանյութերը (առնվազն 3-ը) և վերապատմիր բլոգում։

1869 թվականին, փետրվարի 19-ին մի ցուրտ ձմեռային օր, Դսեղ գյուղում ծնվեց Թումանյանը։ Հովհաննեսը դա իր քաջ պապիկի անունն էր եղել։ Թումանյանների ընտանիքում Հովհաննեսից հետո ծնվեցին մնացածը։ Հովհաննեսը մի քիչ չարաճճի էր։

3․ Կարդալ «Փարվանան», վերլուծել կամ արձակ շարադրել Թումանյանի «Փարվանա» բալլադի բովանդակությունը (շարադրանքը պետք է կազմված լինի 5-7 նախադասությունից  և պարունակի 50-60 բառ): Փորձիր պարզել՝  ինչ է բալլադը:

Բալլադը ծեր Փարվանա արքայի և նրա դստեր մասին է։ Նրանք ապրում են երկնքի ծոցում մի ամրոցում։ Մի օր արքան ամեն տեղ դեսպաններ է ուղարկում, որպեսզի գան ու իրենց ցույց տան։ Թագավորն ու դուստռրը դուրս են գալիս, և կտրիչները դստերը հարցնում են թե նա ինչ գանձեր է ցանկանում։ Պատասխանում է, որ մարդուց անշեջ հուր է ուզում, ոչ թե ոսկի կամ արծաթ։ Տարիներ են անցնում ու կտրիչները քնաի որ փնտրելուց չեն վերադառնում, աղջիկը տխրում է և սկսում է լացել։ Այնքան է լացում, որ լիճ է գոյանում, իսկ կտրիչները շտապելով՝ դառնում են թիթեռներ ու ամեն լույս տեսնելիս մեջն են ընկնում։

Բալլադը –  չափածո պատմողական բնույթի ստեղծագործություն է։

Այն քնարա-վիպերգական բանաստեղծություն է, որի մեջ ավանդական, պատմական կամ այլ թեմայով ստեղծված սյուժեն ծավալվում է հեղինակի հույզերի և խոհերի բացահայտմանը զուգընթաց։

4. Կարդալ Թմկաբերդի առումը, վերլուծել կամ արձակ շարադրել Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմի բովանդակությունը (շարադրանքը պետք է կազմված լինի 5-7 նախադասությունից  և պարունակի 50-60 բառ): Փորձիր պարզել՝  ինչ է պոեմը:

Մի աշուղ պատմում է Նադիր Շահի մասին, ով զորքը պատեց Թմկա բերդի շուրջ։ Թաթուլը դուրս է գալիս և ուղիղ քառասուն օր ու գիշեր կռվում են։ Հաղթելուց հետո մեծ խնջույք են ունենում։ Թշնամին վերադառնում է, բայց ամբողջ զորքը քնած է մնում, քանի որ կինը խնջույքին նրանց շատ գինի էր տվել խմելու։ Թաթուլը նրան պատժում է դավաճանելու համար՝ ձորից գլորելով ներքև։

Պոեմ – չափածո մեծածավալ ստեղծագործություն, որի տարբեր մասերը միավորվում են սյուժեի կամ կերպարի ընդհանրությամբ։ Պոեմը չափածո բոլոր գրական ժանրերից ամենամեծն է իր ծավալով և ընդգրկումներով։ Նրան հատուկ են թե՛ վիպերգական, թե՛ քնարական հատկանիշներ։

5․ Ո՞րն է Թումանյանի կյանքի անսասան օրենքը:

«Եղիր անկեղծ, շիտակ ու բարի, այնուհետեւ թէկուզ ամբողջ աշխարհքը վեր կենայ քո դէմ, վերջը դու ես յաղթելու»:

  • Ո՞րն է քո կյանքի անսասան օրենը:

Լինել բարի, ազնիվ և ուղիր էությամբ, թեկուզ եթե դժվար է։

  • Ի՞նչ ես հասկանում հոգու խաղաղություն ասելով: Ե՞րբ ես խաղաղ ու հանգիստ:

Հանգիստ, համբերող, և շրջապատի նկատմամբ հոգատար։

  • Ի՞նչ է գրում Հովհ. Թումանյանը հոգու խաղաղության մասին: Դո՞ւ էլ ես այդպես կարծում:

Նրա հոգեկան անդորրի ու խաղաղութեան մասին վկայութիւնների հանդիպում ենք բանաստեղծի՝ բանտից գրած գրեթէ բոլոր նամակներում. «Տրամադրութիւնս հանգիստ է եւ խաղաղ։ Ոչ մի անհանգստութիւն»։ Դեռ բանտից գրած առաջին՝ յունուարի 4-ի նամակում, բանաստեղծը հարազատներին վստահեցնում էր. «Իմ գործը կը պարզուի։ Էդ հին պատմութիւն է եւ կրկնւում է։ Դուք հանգի՛ստ եղէք»։ Նոյնը հաւաստիացնում է յունուարի 25-ին, երբ զաւակներին գրում է. «Ես համոզուած եմ, որ շուտով կը տեսնուենք, եւ չեմ կասկածում»։

Համամիտ եմ։

  • Ինչպե՞ս էր վերաբերում Թումանյանը մարդկային ապերախտությանն ու չարությանը: Համամի՞տ ես նրա հետ:

Որքան էլ մարդկային ապերախտութեան մասին մտքերը յուզէին բանաստեղծին, համբերութիւնն ու արդարութեան վերջնական յաղթանակի նկատմամբ հաւատը չէր լքում նրան. «Էսպէս է աշխարհքի բանը — լաւութիւնն էլ է պատժւում — էն էլ աւելի շատ։ Բան չկայ. ամէն բանին վերջ կայ. իսկ արդարութիւնը եւ անմեղութիւնը միշտ յաղթանակել են աշխարհքում ու պիտի յաղթանակեն, եւ ես չեմ էլ նեղանում, որ էդ շուտ չի լինում»։

Համաձայն եմ։

  • Բնութագրիր Հովհաննես Թումանյանին:

Հանգիստ, Բարի, ընկերասեր, մեծ մարդ։

  • Բնութագրիր ինքդ քեզ:

Բարի, լսող, մեծերին օգնող, երեխաներին պաշտպանող և լավ հիշողություն ունեցող։

6․ Ներկայացրու Թումանյանի ձայնագրությունների քո ընտրանին: