Posted in ՄԻՋԻՆ ԴՊՐՈՑ, Ուսումնական պլան

Անհատական ուսումնական պլան

ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ

Միջին դպրոցի 2020-2021 ուսումնական տարվա առաջին շրջան

6-րդ դասարանի սովորող Ռուսլան Հովսեփյան

  • Դասացուցակի հղումը – Դասացուցակ
  • Ընտրության ձևը – կավագործություն
  • Ֆիզկուլտուրայի ձևը – ֆուտբոլ
  • Լրացուցիչ հաճախում դպրոցում – ոչ
  • Լրացուցիչ հաճախում դպրոցից դուրս – սպորտդպրոց
  • Երկարօյաից օգտվում եք – ոչ
  • Դպրոցի տրանսպորտ (միակողմանի, երկկողմանի) – միակողմանի
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆՇԱԲԱԹԱԿԱՆ ԺԱՄԱՔԱՆԱԿ
Ընդհանուր բաղկացուցիչ29
Մայրենի5
Ռուսերեն2
Անգլերեն2
Մաթեմատիկա5
Բնագիտություն2
Պատմություն2
Արվեստ2
Ֆիզկուլտուրա /ֆուտբոլ3
Ընտրությամբ գործունեություն4
Ռոբոտաշինություն2
Հրաձգություն2
Posted in ՄԻՋԻՆ ԴՊՐՈՑ

Ընտանեկան ճամփորդություն դեպի Դիլիջան

Այս տարի ամառային հանգիստն անցկացրեցինք Հայաստանում: Հուլիսի վերջի շաբաթը ընտանիքով գնացինք Տավուշի մարզ՝ Դիլիջան: Այս տարի սա մեր երկրորդ այցելությունն էր Դիլիջան: Շատ ակտիվ շաբաթ ունեցանք, շատ տեսարժան վայրեր գնացինք ու նոր բաներ տեսանք ու սովորեցինք:

Պարզ լիճ ու Գոշավանք

Պարզ լիճը Դիլիջանին շատ մոտ էր: Այնտեղ շատ հետաքրքիր օր անցկացրինք: Զբոսնեցինք, հետո բադերին, սագերին ու ձկներին կերակրեցինք: Ես ու քույրիկներս անցանք մանկական արգելքների հաղթահարման պարանուղով: Իսկ հետո նավակ նստեցինք և ես թիավարեցի:

Պարզ լճից գնացինք Գոշավանք: Այս շատ ծեր կաղնին Գոշավանքի բակում է աճում: Դրա բնում մարդ կտեղավորվեր: Այն երկու հաստ բների էր կիսված ու որպեսզի չկոտրվի մետաղական լարով ամրացրել էին:

Մակարավանք

Մակարավանքը Դիլիջանից հեռու էր՝ սարի գլխին: Երկար գնացինք ու 3կմ էր մնացել, որ հասնեինք մեկ էլ տեսանք ճանապարհը փակել են ու վերանորոգում են: Բայց լավ էր, որ ասեցին քիչ սպասեք և թույլ կտանք բարձրանալ դեպի վանք: Քանի սպասում էինք վայրի մոշ կերանք և քույրկներս ծաղիկներ հավաքեցին: Այնքան բարձր էինք, կարծես ամպերի մեջ լինեինք:

Մակարավանքը շատ գեղեցիկ էր ու շրջապատված շատ գեղեցիկ անտառով: Մենք ցախ հավաքեցինք ու ես օգնեցի հայրիկիս խորոված պատրաստել: Հետո բադմինդոն ու գնադակ խաղացինք ու երեկոյան վերդարձանք Դիլիջան:

Սևանա լիճ

Սևանա լիճը կանաչել էր ու հայրիկս ասեց, որ այդպիսի ջրում լողալ չի կարելի: Երկու ժամից ավել ման էինք գալիս ափ, որտեղ ջուրը մաքուր կլինի: Վերջապես գտանք ու մի լավ լող տվեցինք քույրիկներիս հետ: Հայրիկս բացատրեց, որ Սևանը ճահճանում է, դրա համար էլ ջուրը կանաչել է: Շատ տխրեցի: Հիշեցի 5-րդ դսարանում Ռուսերենից և Բնագիտությունից անցած մեր դասերը Երկիր մոլորակի մասին, ու որ պիտի խնայենք ջուրը, պահպանենք բնությունը և չաղտոտենք, թե չէ մի օր այլևս գեղեցիկ Սևանա լիճ չենք ունենա:

Քայլարշավ դեպի Մաթոսավանք և Ջուխտակ վանք

Երևան վերադառնալու օրը հայրիկս ասեց, որ գնալու ենք քայլարշավի՝ կորած հին վանքեր գտնելու: Քարտեզի վրա ճանապարհը նշեցինք ու ճամփա ընկանք: Այս միջնադարյան վանքերը գտնվում էին Բլդան գետի աջ և ձախ ափերին՝ սարի գլխին: Ճանապարհը շատ դժվարն էր, բայց անցնում էր շատ գեղեցիկ անտառի միջով: Եվ մենք իրականում գտանք այդ վանքերը: Անտառում շատ ու տարբեր տեսակի սնկեր կային, թիթեռներ ու վայրի խնձորենիներ: Վանքերն էլ շատ հին էին՝ ցուցատախտակների վրա գրված էր, որ կառուցվել են 12-13 դարում: Բոլորս շատ հոգնել էինք, բայց արշավը մեզ շատ դուր եկավ: