Posted in Բնագիտություն

Ծաղկավոր բույսերի օրգանները

Հարցեր՝
1. Ուսումնական նյութ պատրաստիր ծաղկի կառուցվածքի մասին:
2.Որո՞նք են բույսի վեգետատիվ և գեներատիվ օրգանները և ի՞նչ գործառույթ են կատարում:
Բույսերի վեգետատիվ օրգաներն են` ցողունը, տերևը և արմատը։ Դրանց գործառություն են՝ սննդառություն, շնչառություն, աճ և վեգետատիվ բազմացում։
Գեներատիվ օրգաններն են` ծաղիկը, պտուղը և սերմը։ Դրանք ունեն բազմացման գործառույթ։

3.Որո՞նք են արմատի գործառույթները:
Արմատը բույսն ամրացնում է հողին և կլանում է ջուր և նրա մեջ լուծված հանքային աղեր:

Posted in Բնագիտություն

Բնագիտության ֆլեշմոբ – Դեկտեմբեր 2020

Փորձարարական հետազոտություն: Նշեք, թե ինչ պրոցես է տեղի ունենում դիտարկվող երևույթի ընթացքում։ Առաջադրանքը կատարելու և գործընթացը նկարագրելու համար մեզ անհրաժեշտ է մեկ կտոր հաց և մեկ կտոր խնձոր։

Նկար 1 – երկրորդ օր: Հացը մի փոքր խոնավացել է: Պոլիէթիլենային տոպրակի ներսում խոնավություն կա։ Խնձորը մի փոքր փոխել է գույնը։

Նկար 2 – երրերդ օր։ Նույնը ինչ երկրորդ օրը։ Խնձորի գույնը ավելի է փոխվել՝ մգացել։

Նկար 3 – չորրորդ օր։ Խնձորի վրա սև բորբոս է աճել։ Իսկ հացը անփոփոխ է։ Հորաքույրս կենսաբան է, ու ասեց որ երևի հացի մեջ նյութեր են ավելացրել, որ հացը երկար պահվի, և դրանք չեն թողնում, որ օրգանիզմներն աճեն։

Նկար 4 – հիգերորդ օր։ Խնձորի վրայի սև բորբոսի օջախը ավելի է մեծացել և լավ երևում է։ Հացի վրա օրգանիզմներ չեն աճել։ Ոչ բորբոսով վարակված սննդամթերքը չի կարելի օգտագործել սննդի մեջ, այն վնասակար է։

Posted in Բնագիտություն

Քիմիական ռեակցիաներ

Բնության մեջ գոյություն ունռցող երևույթները լինում են ֆիզիկական և քիմիական:

Այն երևույթները, որոնց ընթացքում նյութերը (մարմինները) փոխում են վիճակը, ձևը, չափերը, կոչվում են ֆիզիկական երևույթներ: Ֆիզիկական երևույթների ընթացքում նյութերը չեն փոխարկվում այլ նյութերի, այսինքն՝ նոր նյութեր չեն առաջանում:

Այն երևույթները, որոնց ընթացքում նյութերը փոխարկվում են մեկը մյուսի, այսինքն՝ այլ բաղադրությամբ և հատկություններով նոր նյութեր են առաջանում, կոչվում են քիմիական երևույթներ կամ ռեակցիաներ:

Քիմիական ռեակցիաների հատկանիշները

դա քիմիական ռեակցիաներին ուղեկցող երևույթնեերն են, օրինակ

  1. Գույնի փոփոխությունը: Լուցկու հատիկի այրման ընթացքում նրա գույնը փոխվում է:  Համի փոփոխությունը: Միսը եփվելիս փոխում է համը: 

 2. Հոտի հայտնվելը կամ անհետանալը: Որոշ նյութերի փոխազդեցության դեպքում կարող է առաջանալ հոտ: Օրինակ, երբ կաթը թթվում է կամ փտում է, ապա տարածվում է յուրահատուկ տհաճ հոտ:  

3. Գազի անջատումը կամ կլանումը: Որոշ քիմիական ռեկացիաների ընթացքում անջատվում է գազ` պղպղջակների տեսքով: 

4. Ջերմության անջատումը կամ կլանումը: Թղթի կամ ցանկացած նյութի այրման ընթացքում ջերմություն է անջատվում:  Լույսի անջատումը: Այրման ընթացքում անջատվում է նաև լույս:  

5. Նստվածքի առաջացումը կամ անհետացումը:

Քիմիական ռեակցիաների ընթանալու պայմաններ

Որպեսզի տեղի ունենան քիմիական ռեակցիաներ, անհրաժեշտ են որոշակի պայմաններ. 

1. Փոխազդող նյութերի հպում: Այդ նպատակով պինդ նյութերը կարելի է մանրացնել: 

2.Փոխազդող նյութերի ջերմաստիճանի փոփոխություն: Որոշ դեպքերում փոխազդող խառնուրդն անհրաժեշտ է անընդհատ տաքացնել: Իսկ այլ դեպքերում՝ ջերմությունն անհրաժեշտ է միայն ռեակցիան սկսելու համար: 

3. Լույսի ազդեցություն: Արեգակի լույսի ազդեցությամբ կանաչում են տերևները, գունաթափվում են շորերը, ներկանյութերը: 

4.Էլեկտրական հոսանքի առկայություն:Ջրի քայքայումը տեղի է ունենում միայն էլեկտրական հոսանք անցնելիս: 

5. Ճնշումը: Գազային նյութերում քիմիական ռեակցիաների համար ճնշումը կարևոր պայման է: