Posted in Աշխարհագրություն 9

Անասնապահություն

Անասնապահությունը գյուղատնտեսական արտադրության կարևորագույն ճյուղ է, ընդգրկում է կենդանիների և թռչունների բուծումը՝ անասնապահական մթերքներ ստանալու նպատակով:

Անասնապահությունը բնակչությանը մատակարարում է սննդամթերք (կաթ, յուղ, միս, ձու, ճարպ և այլն), սննդի և թեթև արդյունաբերությանը՝ հումք (կաթ, միս, բուրդ, կաշի, մորթի), գյուղատնտեսությանը տալիս է բանող ուժ (ձի, էշ, եզ, ջորի, ուղտ, եղջերու), օրգանական պարարտանյութեր (գոմաղբ, ձռչնաղբ):

Անասնապահության հիմնական զարգացումը պայմանավորված է կերային բազայով։ Անասուններին պետք է սնել արոտային թարմ խոտով, իսկ ցուրտ սեզոնին կուտակված մսուրային կերով։ Հայաստանում արոտային կերը բավարարում է, բայց մսուրային կերը անբավարար է, իսկ այդ խնդիրը լուծելու համար անհրաժեշտ են՝ բնական խոտհարքներ և կերային մշակաբույսեր։ 

ՀՀ անասնապահության կերային բազան բնական լանդշաֆտային գոտիականությանը համապատասխան ունի վերընթաց տարածում։ Ավելի ընդարձակ են ﬔրձալպյան տիպի արոտավայրերը (2000-2600 մ բարձրություններում), երկրորդ տեղում է կերահանդակների տափաստանային տիպը: 

Դրանք ﬔծ արժեք են ներկայացնում հատկապես խոշոր եղջերավոր անասուն ների համար, որովհետև խոտածածկը բավականին բարձր է, իսկ բուսակազմը` բազմազան: Մեր լեռնային երկրի համար բնորոշ է արոտային անասնապահության
վերընթաց գոտիական համակարգը. ցածրադիր գոտու տնտեսություններն
ամառվա աﬕսներին կենդանիներին տանում են բարձրադիր ﬔրձալպյան
ալպյան գոտիներ, որտեղ և կազմակերպում են արոտը, կաթի ստացուﬓ ու
մշակումը: ՀՀ համարյա բոլոր տարածաշրջաններում արոտավայրերը ծանրաբեռնված են 50-70%-ով:

Խոշոր եղջերավոր անասնաբուծթյան տեղաբաշխումը, ի տարբերություն անասնապահության մյուս ճյուղերի, ավելի համաչափ է: Այնուհանդերձ, որոշ շրջաններ առանձնանում են թե՛ անասունների գլխաքանակով, և թե՛ բարձր մթերատվությամբ (Արարատյան դաշտ, Շիրակի, Լոռ և Գեղարքունիքի մարզեր):

2012 թ. խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը կազﬔլ է մոտ 600 հազ․: Վերջին տարիներին անասնաբուծության ոլորտում իրականացված արմատական բարեփոխուﬓերի շնորհիվ հնարավոր է դարձել, հատկապես խոշոր եղջերավոր կենդանիների պահել ավանդական պայմանները փոխարինել ժամանակակից տեխնոլոգիաներով, իսկ ցածր մթերատու կենդանիների փոխարեն բուծել ﬔր երկրի բնակլիմայական պայմաններին առավել հարմարված համաշխարհային լավագույն դասական ցեղերի բարձր մթերատու կենդանիներ:

Posted in Աշխարհագրություն 9

ՀՀ վառելիքաէներգետիկ համալիր

Վառելիքաէներգետիկ համալիրն այն հիմքն է, որի վրա ներկայումս զարգանում է յուրաքանչյուր երկրի տնտեսությունը: Այն ապահովում է տնտեսության բոլոր ճյուղերի և բնակչության՝ վառելիքի ու էլեկտրաէներգիայի պահանջարկը:

Մեր հանրապետության տարածքում արդյունաբերական նշանակություն ունեցող վառելիքի պաշարներ դեռևս չեն հայտնաբերված, չունենք զարգացմանը նպաստող բնական նախադրյալներ:

Հայաստանի Հանրապետության վառելիքի պահանջը մինչև հիմա հայտնաբերված հանքավայրերից ստացված  հանքանյութերով անհնար է բավարարել: Հայաստանի Հանրապետության տարածքում հայտնաբերված են աննշան քանակությամբ ցածրորակ ածխի(գորշ) պաշարներ, որոնք սակայն արդյունաբերական կարևոր նշանակություն չեն կարող ունենալ: Հանրապետության տարածքում հայտնաբերված վառելիքի պաշարներից համեմատաբար հետաքրքրություն է ներկայացնում տորֆը՝ գրանցված է տորֆի 60 հանքավայր, որոնցից հետախուզված է 16-ը:

Սկսած 1920-ական թվականների սկզբներից տարեցտարի աճող մեծ քանակությամբ նավթամթերք, քարածուխ, իսկ հետագայում նաև բնական այրվող գազ է ներմուծվել դրսից: Այժմ նավթ, նավթամթերք և բնական գազ հիմնականում ներմուծվում է Ռուսաստանից:

ՀՀ էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքում առաջատարը ջերմային էներգետիկան է: Ջրային և ատոմային էներգետիկաները գրեթե հավասարաչափ են ներկայացված: Սակայն ջրային էներգետիկան միակն է, որ կախված չէ ներմուծվող էներգակիրներից և կարող է աշխատել նույնիսկ տրանսպորտային լիակատար շրջափակման պայմաններում:

Էլեկտրաէներգիայի գումարային արտադրանքը

Հայաստանում կա 4 տեսակի էլեկտրակայաններ՝

  • Ջրային-130-ից ավելի կայան (գումարային հզորությունը՝ 1,19մլն կՎտ)
  • Ջերմային- 3 կայան (գումարային հզորությունը՝ 1,91 մլն կՎտ)
  • Ատոմային-1 կայան Մեծամորում (հզորությունը՝ 0,82մլն կՎտ)
  • Հողմային- հզորությունը (հզորությունը 4հազ. կՎտ)

Վառելիքաէներգետիկ արդյունաբերությունն ու տնտեսության այլ ճյուղերը

Նավթամթերքները մեծ չափերով օգտագործվում են էներգետիկ տնտեսության մեջ (մազութը), տրանսպորտի ճյուղերում (բենզին և դիզելային վառելիք), մեքենաշինության տարբեր բնագավառներում (քսայուղեր):

Բնական գազը հիմնականում օգտագործվում է էլեկտրաէներգետիկ տնտեսության մեջ և կենցաղում:

Վառելիքաէներգետիկ արդյունաբերության զարգացման հեռանկարը

Ներկայումս էլեկտրաէներգիայի ներքին պահանջարկը բավարարվում է լիովին: Զգալի քանակությամբ էլեկտրաէներգիա մեր հանրապետությունը բարձր հաղորդման էլեկտրալարման գծորեվ մատակարարում է Իրանին, Վրաստանին:

Ապագայում ևս Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկան հիմնվելու է ատոմային, ջերմային (գազով աշխատող) և ՋԷԿ-երի վրա:

Մեջամորի գործող ԱԷԿ-ը, որը նախատեսվում է փակել և կառուցել նոր, կատարելագործված և ավելի հզոր ատոմակայան: Նախատեսվում է առաջիկայում կառուցել Մեղրու (Արաքս գետի վրա,Իրանի հետ համատեղ) և Շնողի ՋԷԿ-երը:

Ծավալն աշխատանքներ են տարվում փոքր գետերի էներգա-ռեսուրսների և, այսպես կոչված, ոչ ավանդական էներգետիկ աղբյուրների (արևի, քամու, Երկրի ընդերքի) օգտագործման ուղղությամբ: Վերջին տարիներին փոքր
գետերի վրա կառցվել են բազմաթիվ էլեկտրակայաններ:

Posted in Աշխարհագրություն 9

Թռչուններ

Ընտրել 3 թռչուն ու պատասխանել
Կռունկ,
Արծիվ,
Ջայլամ,
1. որ կլիմաում եմ ապրում

2. որտեղ են ապրում
Կռունկ – Ապրում են բաց տարածություններում,
տափաստաններում, ճահիճներում, տունդրաներում։

Արծիվ – Արծիվները բնակվում են լեռնատափաստաններում, գյուղատնտեսական հողատարածքներում (տափաստանային արծիվ), անտառների տափաստանային հատվածներում (գաճաճ արծիվ), ծառահատված անտառներում (փոքր շահնարծիվ), լեռներում, խոր ձորերում (քարարծիվ), կիսաանապատային նախալեռներում (օձակեր արծիվ), ափամերձ ժայռերով գետերում, լճերում, լճակներում (ջրարծիվ), ձկնաբուծական ավազաններում (սպիտակապոչ արծիվ)։

Ջայլամ – Ջայլամները ապրում են աֆրիկյան մայրցամաքում՝ հասարակածային անտառային գոտու հյուսիսում և հարավում։ Բնակվում են սավաննաների բաց տարածություններում, չոր անտառներում և կիսաանապատներում։ Ջայլամները խուսափում են խիտ թավուտներից, խոնավ տարածքներից և կենդանի ավազով անապատներից, քանի որ նման բիոտոպներում հնարավոր չէ արագ վազել։






Posted in Աշխարհագրություն 9

ՀՀ ռելիֆը

Թվային քարտեզի վրա նշել հետևյալ Հրաբխային ծագման Լեռնավահանները Եղնախաղի, Ջավախքի, Արագած, Գեղամա, Վարդենիսի, Սյունիքի։

Թվային քարտեզի վրա նշել հետևյալ հարթավայրերը
Շիրակի, Աշոցքի, Լոռվա Մասրիկի, Արարատյան։