Posted in Ամառային ճամբար

Ճամբարային ուրախ հայոց լեզու – Կարինե Պետրոսյանի Աշխատանք

Առաջին և երկրորրդ նյութ

Առաջին նյութ

1. — Արո՛ւս, պիտակները խամրել են: Նախկինում ի՞նչ գույն ունեին պիտակները: 

Պատասխանը թաքնված է ընդգծված նախադասության մեջ:

Ա. դեղին Բ. կանաչ Գ. գորշ Դ. սպիտակ Ե. ծիրանի:ա

2. Պատասխանի ո՞ր տարբերակում է «թաքնվել» անուրջ-ի ընկերը: 

Ա. հաղթական Բ. գերազանցիկ Գ. պարզորոշ Դ. ոսկեշունչ Ե. հարազատ:

3. Անխնա, մուծում, մուրալ, քաղաք, պարապ բոլոր բառերն ունեն նույն զարմանալի հատկությունը, սակայն դրանցից մեկը «երկերեսանի» է։ Ո՞ր բառն է «երկերեսանի»:

մուլար – լարում

4. Ո՞ր տառը նույն ձևով կմիանա բադ, բակ, կաթ, մատ, հաց, կակաչ բոլոր բառերին և կկազմի նոր բառեր:
 Ն, ու, ր, յ, ե:


բադր, բարկ, կարթ, մարտ, հարց, կարկաչ,

5. Պատասխանի տարբերակներից ո՞րն է կազմվում երկնակամար բառի բոլոր տառերով:

Ա․ ամեն կամար
Բ․ մեկ ներկարար
Գ․ ակամա ներկա
Դ․ երկար նամակ
Ե․ նման երամակ

6. Հույզ, սեր, հատ, սույլ, սուր, երգ բառերից ո՞րը չկարողացավ գնալ — իչ -ի տուն։

Ա. սեր Բ. սույլ Գ. երգ Դ. սուր Ե. հատ

7. Ո՞ր բառի ընկերոջը կստանանք, եթե վարսահարդար բառից հանենք վախը, այնուհետև ծամը։

Ա. նեղսիրտ
Բ. մեծամիտ
Գ. սիրելի
Դ. ազնիվ
Ե. չքնաղ

8. Անին լումա, լեզու, ծառա, նյութ, գրամ, ուզել, հյութ, առած, ամուլ, թույն, մարգ բառերից տասով միևնույն օրինաչափությամբ կազմեց հինգ բառազույգ։ Ո՞ր բառով բառազույգ չկազմվեց։

Ա. նյութ
Բ. հյութ
Գ. ուզել
Դ. ծառա
Ե. լումա

երկրորրդ նյութ

1.Բառաշարքի բառերը, բացի մեկից, նույն ընտանիքից են։ Ո՞րն է օտարը։

Ա. պահարան, սեղան, մահճակալ, բազմոց, թեյնիկ
Բ. Արագած, Արփա, Աժդահակ, Արմաղան, Հատիս
Գ. Գյումրի, Վանաձոր, Աշտարակ, Գեղանիստ, Աբովյան
Դ. վարդ, եղրևանի, վարդակակաչ, եղևնի, մանուշակ
Ե. ընձառյուծ, աղվես, նապաստակ, արջ, վագր
Զ. ազնվամորի, ելակ, հաղարջ, հապալաս, ծիրան:

2. Երամ, հարց, համար, ցեղ, մեղր, հրեա բառերը «քամվել են» ինչ-որ բառից:
Բառաշարքում գտիր այդ բառը:


Ա. համարիչ
Բ. մեղրամոմ
Գ. ցեղակից
Դ. մեղրահաց
Ե. հարմարանք

3. Սար, կար, հյուս, կաթ, երկ, պար, խեթ բառերում Նարեն
եթե ավելացնի իր անվան առաջին տառը, ի՞նչ բառեր կստանա:

Սանր, նկար, հյուսն, կանթ, ներկ, նպար, խենթ

4.Սար, երասան, դար, գալ, վար, արար, ող, ատել բառերում Դավիթը
եթե ավելացնի իր անվան առաջին տառը, ի՞նչ բառեր կստանա:

Սարդ, դերասան, դարդ, գդալ, վարդ, արդար, դող, դատել 

5.Կարոտ բառում թաքնվել են կար, ար, արոտ բառերը:
Սալոր, պարտեզ, հովհար, հոտաղ, թակարդ, պարտատոմս բառերի մեջ ևս նույն կերպ բառեր են թաքնվել: Գտիր թաքնված բառերը:

Սալոր – լոր, սալ, որ,
պարտեզ – պար, պարտ, արտ, եզ,
հովհար – հով, հոր, հար,
հոտաղ – հոտ, հով, տաղ, աղ,
թակարդ – թակ, ակ, կարդ, արդ,
պարտատոմս – պար, արտ, տատ, ատո, ատոմ, տոմս,

Posted in Ամառային ճամբար

վիկտորինա

5. Կարելի՞ է արդյոք խմել գետի, լճի ջուր: ձյուն ուտել պատասխանը հիմնավորել.

ոչ

6. Տարվա ո՞ր եղանակին է ճիշտ սկսել կոփվել.

ամառ և վաղ աշուն

7. Կարելի՞ է կրծել եղունգները, պատասխանը հիմնավորել.

ոչ

8. Կարելի՞ է քո սանրը տալ ուրիշին, պատասխանը հիմնավորել.

այո

9. Կարելի՞ է ուրիշի կոշիկ հագնել: պատասխանը հիմնավորել,

ոչ